| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«04» հոկտեմբերի 2006թ.
Պետական գրանցման թիվ 598 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«27» սեպտեմբերի 2006թ. |
Թիվ 19/51 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի` իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին դիմումը պետք է ուղղված լինի վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահին:
2. Դիմումը պետք է պարունակի դիմումատուի անունը, հայրանունը, ազգանունը, տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը, դիմում ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, դիմողի ստորագրությունը և իրեն նշանակած տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մակագրությունը:
(2-րդ կետը փոփ. 27.09.2007 թիվ 48/182)
3. Դիմումում կարող է չնշվել հիմնավորում լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու խնդրանքի պատճառների մասին:
4. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին դիմումը դիմումատուն ներկայացնում է անձամբ, դիմումին կցելով հանձնաժողովի անդամի իր վկայականը /վկայականի կորստյան դեպքում այդ մասին նշում է կատարվում դիմումում/:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ` |
Ս. Նասիբյան |