Համարը 
N 7/16 -Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.03.21/06(45)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.03.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՏՆՕՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 5/51 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«18» մարտի 2011թ.

պետական գրանցման համարը 3001125

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«16» մարտի 2011թ.

N 7/16 -Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ

ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՏՆՕՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

ՂԵԿԱՎԱՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 5/51

ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել համայնքի ղեկավարի կողմից ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին և տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին տեղեկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 16-ի «Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին և տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 5/51 որոշումը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2011 թվականի մարտի 16-ի N 7/16-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՏՆՕՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Համայնքի ղեկավարը, ոչ ուշ, քան քվեարկությունից 45 օր առաջ, կազմավորում է տեղամասային կենտրոն:

 

2. Ընտրական տեղամասերի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը կազմում է ընտրական տեղամասերի ու տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի և յուրաքանչյուր ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հայտարարություններ` համաձայն սույն կարգի N 1 և N 2 հավելվածների:

 

3. Համայնքի ղեկավարը ստորագրված և կնքված հայտարարությունների երկուական օրինակ ուղարկում է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին:

 

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետում, համայնքի ղեկավարը համայնքի վարչական շենքում (քաղաքապետարան, գյուղապետարան) տեսանելի վայրում փակցնում է ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի վերաբերյալ հայտարարություն:

 

5. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը` հայտարարությունները ստանալուց հետո, տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի վայրում, փակցնում է համայնքի ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի և տվյալ ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ հայտարարություններ` համաձայն սույն կարգի N 1 և N 2 հավելվածների:

 

6. Նման հայտարարություններ փակցվում են նաև համայնքի ենթակայության կամ համայնքի տարածքում գտնվող վարչական այլ շենքերում (քաղաքապետարանների բնակշահագործման գրասենյակներ, համատիրություններ, փոստային բաժանմունքներ և այլն) կամ մարդաշատ այլ վայրերում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ 

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2011 թվականի մարտի 16-ի N 7/16-Ն որոշման

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

----------------ՇՐՋԱՆԻ----------------------------------- ՀԱՄԱՅՆՔԻ

ընտրական տեղամասերի ու տեղամասային կենտրոնների գտնվելու

վայրերի վերաբերյալ

 

Ընտրական տեղամասի

համարը

Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի

հասցեն և անվանումը

 

 

 

 

 

Համայնքի ղեկավար

 

______________________

(ստորագրություն)

 

______________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Կ.Տ

 

 

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2011 թվականի մարտի 16-ի N 7/16-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

---------------- ՇՐՋԱՆԻ --------------------------------------------- ՀԱՄԱՅՆՔԻ

N ________ ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ

 

Տեղամասային կենտրոնի

գտնվելու վայրի հասցեն և

անվանումը

Ընտրական տեղամասի նկարագիրը (նշվում է տվյալ

ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի,

տների հասցեները)

 

 

 

  

 

Համայնքի ղեկավար

 

______________________

(ստորագրություն)

 

______________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Կ.Տ