Համարը 
Թիվ 5/51
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.03.2011

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՏՆՕՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից

«22» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 386

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«16» մարտի 2005թ.

 Թիվ 5/51

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՏՆՕՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

Սահմանել համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին և տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին տեղեկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

մարտի 16-ի

թիվ 5/51 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին և տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին տեղեկացնելու

 

1. Համայնքի ղեկավարը, քվեարկությունից 45 օր առաջ, համայնքում կազմավորում է տեղամասային կենտրոններ, որոնց մասին, երկօրյա ժամկետում, համայնքի վարչական շենքի տարածքում (քաղաքապետարան, գյուղապետարան) և համապատասխան տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի վայրում, փակցնում է տեղամասային կենտրոնների և տեղամասերի նկարագրերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հայտարարություն:

2. Հնարավորության դեպքում նման հայտարարություններ են փակցվում նաև համայնքի ենթակայության ներքո կամ համայնքի տարածքում գտնվող վարչական այլ շենքերում (ԲՇՏ-եր, համատիրություններ, փոստային բաժանմունքներ և այլն) կամ մարդաշատ այլ վայրերում:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան