Համարը 
Թիվ 6/82
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
24.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

                                                                                                      Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«30»մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 418

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«24» մարտի 2005թ.

Թիվ 6/82

 ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ  է.

Սահմանել վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքների, պարտականությունների և գործունեության երաշխիքների ապահովման մասին կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

մարտի 24-ի

թիվ 6/82 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքների, պարտականությունների և գործունեության երաշխիքների ապահովման

 

Ընտրությունների հրապարակայնությունը ապահովելու նպատակով ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն նախընտրական և քվեարկության գործընթացին ներկա գտնվելու իրավունք ունեն վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Վստահված անձինք ներկայացնում են թեկնածուների շահերը.

ԶԼՄ-ների ներկայացուցիչները ներկայացնում են տարբեր լրատվության միջոցներ:

Վստահված անձը և ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչները չեն կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:

 

1. ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

Գրանցվելուց հետո թեկնածուները իրավունք ունեն վստահված անձինք ունենալ, որոնք իրավասու են պաշտպանել իրենց թեկնածուների շահերը ընտրական հանձնաժողովներում, պետական և տեղական մարմինների, կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ փոխհարաբերություններում:

 

Վստահված անձինք իրավունք ունեն՝

 

● ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, տեղամասային կենտրոնում քվեատուփերը կնքելու ժամանակ և քվեարկության ընթացքում, ինչպես նաև ՏԸՀ-ում, ԸԸՀ-ում և ԿԸՀ-ում քվեաթերթիկների հաշվառման և արդյունքների ամփոփման գործընթացին (յուրաքանչյուր թեկնածուի և Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության մեկական վստահված անձ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով),

● անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ,

● բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները կամ անգործությունը,

● քվեարկության ընթացքում տեսադաշտում պահել և հետևել ՏԸՀ-ի անդամների աշխատանքներին: Ըստ ցանկության և փոխհամաձայնեցված, բայց ոչ ավելի, քան մեկ վստահված անձ, կարող է շրջել ՏԸՀ-ի աշխատանքային տարածքում և խախտումներ նկատելու դեպքում հանձնաժողովի նախագահին դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել,

● վստահված անձը կարող է ՏԸՀ-ից պահանջել, որ արձանագրվեն քվեարկության կարգի խախտման դեպքերը,

● ՏԸՀ-ի նախագահի համաձայնությամբ ձայնագրել, տեսագրել և լուսանկարել:

Վստահված անձն իրավունք չունի միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

 

2. ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչները պետք է ունենան համապատասխան վկայական և անհրաժեշտության դեպքում անձը հաստատող փաստաթուղթ:

ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչներն իրավունք ունեն՝

● ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում, ինչպես նաև ՏԸՀ-ում, ԸԸՀ-ում և ԿԸՀ-ում քվեաթերթիկների հաշվառման և արդյունքների ամփոփման գործընթացին,

● անարգել ծանոթալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ,

● ՏԸՀ-ի նախագահի գիտությամբ ձայնագրել, տեսագրել և լուսանկարել:

ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան