Համարը 
Թիվ 17/41
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.06.08/15(24)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
26.05.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.05.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՏԵՍԱԿ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«30» մայիսի 2006թ.

Պետական գրանցման թիվ 564

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» մայիսի 2006թ.

Թիվ 17/41

ք.Ստեփանակերտ

 

Քվեաթերթիկում ընտրողի կողմից միատեսակ նշում կատարելու մասին

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին կետով` ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Քվեարկության ընթացքում քվեաթերթիկում ընտրողի կողմից կատարվող որպես միատեսակ նշագրում սահմանել V (վեաձև) նշանը:

2. Ընտրողը քվեաթերթիկում նշում է կատարում այն թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվան դիմացի` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Մեկ թեկնածու քվեարկելու դեպքում` եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «Կողմ եմ» բառերի, եթե դեմ` «Դեմ եմ» բառերի դիմացի` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում: Քվեաթերթիկը վավեր է, եթե պարունակում է սույն որոշման 1-ին կետով սահմանված կամ դրան նմանվող նշում, և կատարված նշումը հստակ ու աներկբա արտահայտում է ընտրողի մտադրությունը:

3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. փետրվարի 25-ի «Քվեաթերթիկում ընտրողի կողմից միատեսակ նշում կատարելու մասին» թիվ 3/9 որոշումը:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Ս. Նասիբյան