Համարը 
Թիվ 3/9
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
25.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
19.06.2006

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՏԵՍԱԿ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«3» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 341

ԼՂՀ արդարադատության նախարար

Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«25» փետրվարի 2005թ.

Թիվ 3/9

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՏԵՍԱԿ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

Ընտրությունների ընթացքում քվեաթերթիկներում ընտրողի կողմից կատարվող որպես միատեսակ նշագրում սահմանել V (վեաձև) նշանը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս.Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

փետրվարի 25-ի

թիվ 3/9 որոշման

 

 

Ձև

 

ԹԻՎ _______ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻ ____________________ ՀԱՄԱՅՆՔԻ

 

ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 

Կ. Տ.

 

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

Ամսաթիվ, ամիս, տարի

 

Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը

Կուսակցական

պատկանելությունը

Նշումի համար

1.

Արամյան Արամ Արամի

ԱԱԱ

V

2. 

Պողոսյան Պողոս Պողոսի

ԲԲԲ

 

3. 

Օհանյան Օհան Օհանի

Անկուսակցական

 

Բոլորին դեմ եմ

  

 

Ծանոթություն.

 

1. Ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի վանդակում, որին կողմ է քվեարկում: Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:

2. Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին, ապա նշում է կատարում ՙԲոլորին դեմ եմ՚ տողի դիմացի վանդակում:

3. Անվավեր են համարվում մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ պարունակող, որևէ թեկնածուի օգտին և միաժամանակ ՙԲոլորին դեմ եմ՚ տողում նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով, սահմանված նշագրումից տարբերվող կամ գրառումներով քվեաթերթիկները:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան