Համարը 
թիվ 70/Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.01.19/03(44)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2006
Ստորագրող մարմինը 
հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
02.04.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 5/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության

նախարարությունում «16» հունվարի 2007թ.

Պետական գրանցման թիվ 631

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«26» դեկտեմբերի 2006թ.

թիվ 70/Ն

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2004 թվականի փետրվարի 12-ի «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» թիվ 5/Ղ հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը `

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2004 թվականի փետրվարի 12-ի «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» թիվ 5/Ղ հրամանում կատարվող լրացումները և փոփոխությունները:

 

 

հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական

 Հ.Շ.ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 

 

Համաձայնեցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարարության հետ 

26.12. 2006թ.

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության պետի 26.12.2006թ. թիվ 70/N հրամանով

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2004 թվականի փետրվարի 12-ի «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» թիվ 5/Ղ հրամանում կատարվող լրացումները և փոփոխությունները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2004 թվականի փետրվարի 12-ի թիվ 5/Ղ հրամանով հաստատված «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի`

1. 3.1-րդ ենթակետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն ենթակետի կիրառման առումով հարկվող օբյեկտ է առաջանում նաև չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով և ժամկետում չվերադարձնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու դեպքերում:».

2. 3.2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հարկի գումարը կարող է ավելանալ` սույն հրահանգի 4.2 կետով նշված դեպքերում և կարգով:».

3. 4.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Սույն հրահանգի հավելված 1-ում նշված 2208 ծածկագրին դասվող 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը ավելացվում է 7.5 դրամով: Մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար ` 100 դրամ:

Օրինակ 1.Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 10000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ օղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 20000 շշերում: Մեկ շիշ օղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 400 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ օղու համար պետք է վճարի նվազագույն դրույքաչափին (250 դրամ) համապատասխանող ակցիզային հարկ (250 դրամX0.5=125 դրամ), քանի որ բացթողման գնի նկատմամբ հաշվարկվող ակցիզային հարկը չի գերազանցում 125 դրամը (400 դրամX30%=120 դրամ): Իրացրած օղու համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 2.5 մլն դրամ (125 դրամX20000 շիշ):

Օրինակ 2.Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 7000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ կոնյակ, որը շշալցված է 0.7 լիտր տարողությամբ 10000 շշերում: Մեկ շիշ կոնյակի բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 1200 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ կոնյակի համար պետք է վճարի բացթողման գնի 30%-ի չափով ակցիզային հարկ (1200 դրամX30%=360 դրամ), քանի որ վերջինս ավելի բարձր է, քան նվազագույն դրույքաչափին (250 դրամ) համապատասխանող ակցիզային հարկը (250 դրամX0.7=175 դրամ): Իրացրած կոնյակի համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 3.6 մլն դրամ (360 դրամX10000 շիշ):

Օրինակ 3. Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 3000 լիտր 45 տոկոս սպիրտայնությամբ օղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 6000 շշերում: Մեկ շիշ օղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 800 դրամ: Կազմակերպության կողմից իրացված յուրաքանչյուր շշի համար հաշվարկվող ակցիզային հարկը կկազմի.

-բացթողման գնի նկատմամբ հաշվարկային 30% դրույքաչափով հաշվարկելիս 240 դրամ (800 դրամX30%)

-օրենքով սահմանված նվազագույն դրույքաչափով հաշվարկելիս 125 դրամ (250 դրամX0.5):

Փաստորեն օրենքով սահմանված նվազագույն դրույքաչափը չի գերազանցում բացթողման գնի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափին, ուստի վերջինս տվյալ դեպքում պետք է հիմք ընդունվի մեկ շիշ օղու համար ակցիզային հարկի վերջնական դրույքաչափի որոշման համար:

Քանի որ սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը պետք է ավելացվի 7.5 դրամով, ուստի տվյալ օրինակում մեկ շիշ օղու համար ակցիզային հարկի դրույքաչափը կկազմի 258.75 դրամ {240 դրամ+[(450 -400 )X7.5 դրամ]X0.5}:».

4. 5.1-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված և այդ հումքի բազայի վրա ակցիզային հարկ վճարող անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանված ԱՏԳ ԱԱ 2204 և 2208 ծածկագրերին դասվող գինենյութի և կոնյակի սպիրտի որպես հումք օտարումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Այդ կարգը սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 29.09.06թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանված գինենյութի և կոնյակի սպիրտի որպես հումք օտարման դեպքում ակցիզային հարկից ազատման արտոնության կիրառման կարգը հաստատելու մասին» թիվ 484 որոշմամբ:».

5. 6.1-րդ ենթակետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների հանրապետության տարածքում հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշերի ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից բացի) ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ - 2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման մաքսային հսկողության ու հաշվառման կարգը, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշերի ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

6. 7.4-րդ ենթակետի`

- առաջին պարբերությունում «հավելված 3-ում» բառերը փոխարինել «հավելված 2-ում» բառերով.

- երրորդ պարբերության վերջին նախադասությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Հաշվարկում այլ սխալների կատարման դեպքերում ճշգրտված հաշվարկներ չեն ներկայացվում և կատարված սխալները կարող են ուղղվել հարկ վճարողի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 29.09.06թ. թիվ 484 որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանված գինենյութի և կոնյակի սպիրտի որպես հումք օտարման դեպքում ակցիզային հարկից ազատման արտոնության կիրառման» կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից դիմումի մերժման հիմքերի վերացման արդյունքում ներկայացված հաշվարկները օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառման առումով ճշգրտված հաշվարկներ չեն դիտվում:».

- չորրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկ վճարողների կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող ակցիզային հարկի հաշվարկի ճշգրտում չի իրականացվում:».

7. 7.5-րդ ենթակետի օրինակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրինակ. Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք է բերել 3000 լիտր 96% խտությամբ սպիրտ, որի գծով մատակարարի կողմից դուրս գրված սահմանված ձևի հաշվարկային փաստաթղթում առանձնացվել է 1728.0 հազ. դրամ ակցիզային հարկ: Հաշվետու ամսում ձեռքբերված սպիրտը ամբողջությամբ օգտագործվել է օղու արտադրության մեջ և արտադրվել է 7200 լիտր 40% սպիրտայնությամբ օղի:

Տարբերակ 1. Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք բերված սպիրտի դիմաց մատակարարին վճարել է մասնակիորեն (վճարել է սպիրտի ընդհանուր արժեքի 50%-ը, այդ թվում` ակցիզային հարկ 864.0 հազ. դրամ): Արտադրված օղուց 5000 լիտրը իրացվել է (օտարվել է ) 5000.0 հազ. դրամ արժեքով, սակայն գնորդների կողմից վճարվել է միայն 2000 լիտր օղու արժեքը:

Ընթացիկ ամսում կազմակերպությունը ակցիզային հարկի գծով պարտավորությունը հաշվարկելիս պետք է հաշվի առնի , որ.

- ձեռք բերված հումքի գծով մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում առանձնացված և իրացված արտադրանքին բաժին ընկնող ակցիզային հարկի գումարը կազմել է 1200.0 հազ. դրամ (5000/7200X1728.0), սակայն քանի որ ձեռք բերված հումքի դիմաց կատարվել է մասնակի վճարում, ուստի հարկվող բազայի նկատմամբ հաշվարկված հարկի գումարից կազմակերպությունը կարող է հաշվանցել ընդամենը 864.0 հազ. դրամը (1200.0>864.0),

- թեպետև օտարված (իրացված) արտադրանքի դիմաց գնորդների կողմից վճարվել է ընդամենը 2000լ օղու համար, սակայն քանի որ օտարվել է 5000 լիտր օղի, ուստի կազմակերպության համար այդ ծավալը պետք է ընդունվի որպես ակցիզային հարկով հարկման բազա: Բյուջեի օգտին հաշվեգրվող հարկի գումարը կկազմի 1500.0 հազ. դրամ:

Ընթացիկ ամսվա արդյունքով կազմակերպության կողմից բյուջե վճարման ենթակա հարկի գումարը կկազմի 636.0 հազ. դրամ (1500.0-864.0):

Տարբերակ 2. Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք բերված սպիրտի դիմաց մատակարարին վճարել է մասնակիորեն, ընդ որում ակցիզային հարկի գումարը կազմել է 1300.0 հազ. դրամ: Արտադրված օղուց 5000 լիտրը իրացվել է (օտարվել է) 5000.0 հազ. դրամ արժեքով, սակայն գնորդների կողմից վճարվել է միայն 2000 լիտր օղու արժեքը:

Ընթացիկ ամսվա արդյունքով հարկվող բազայի նկատմամբ հաշվարկված հարկի գումարից կազմակերպությունը կարող է հաշվանցել իրացված արտադրանքին բաժին ընկնող ակցիզային հարկի 1200.0 հազ. դրամ գումարը: Մատակարարին ամբողջությամբ վճարած ակցիզային հարկի գումարի չհաշվանցված մասը (528.0 հազ. դրամը) կազմակերպությունը կարող է հաշվանցել իրացմանը համամասնորեն այն հաշվետու ժամանակաշրջանում, որում տեղի կունենա չիրացված արտադրանքի (2200 լիտր) իրացումը:

Ընթացիկ ամսվա արդյունքով կազմակերպության կողմից բյուջե վճարման ենթակա հարկի գումարը կկազմի 300.0 հազ. դրամ (1500.0-1200.0):».

8. 7.6-րդ ենթակետի օրինակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրինակ` կազմակերպությունը ձեռք է բերել գինենյութ, որի 1 լիտրի համար մատակարարին վճարել է 100 դրամ ակցիզային հարկ, ինչպես նաև 96% խտություն ունեցող սպիրտ` մատակարարին վճարելով 1 լիտր սպիրտի համար 576 դրամ: 1 լիտր գինու պատրաստման համար (խմորման պրոցեսը դադարեցնելու համար) կազմակերպության կողմից օգտագործվել է 0.08 լիտր սպիրտ և 1 լիտր գինենյութ (հաշվի առած տեխնոլոգիական կորուստը): Իրացված գինու 1 լիտրի համար կազմակերպության կողմից բյուջեի օգտին, օրենքին համապատասխան, հաշվեգրվել է (կրեդիտագրվել է) 100 դրամ ակցիզային հարկ: Հաշվանցման (դեբետագրման) ենթակա հարկի գումարը կազմել է 146 դրամ {100+(576X0.08)}: Ակցիզային հարկով հարկված հումքի (գինենյութի և սպիրտի) դիմաց օրենքի համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի (146 դրամ), օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա բնաիրային չափի համար սահմանված նվազագույն գումարի (100 դրամ) և այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (գինու) համար հաշվարկված ակցիզային հարկի գումարի (100 դրամ) գերազանցող մասը (146 դրամը) ենթակա չէ հաշվանցման (կամ վերադարձման) և պետք է միացվի ապրանքի (հումքի) ձեռքբերման արժեքին:».

9. 7.9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.10-րդ ենթակետ.

«7.10.Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով չվերադարձնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունելու դեպքերում՝ ակցիզային հարկը վճարվում է ակցիզային դրոշմանիշերի վերադարձման ժամկետը լրանալու կամ հարկային մարմինների կողմից դրոշմանիշերը հետ չընդունվելու ամսվան հաջորդող ամսվա մինչև 15-ը (ներառյալ):

Վնասված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով հարկային մարմիններ վերադարձվելու (վերջիններիս կողմից հետ ընդունվելու) դեպքերում վերադարձման ենթակա ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման համար նախկինում պետական բյուջե վճարված գումարը նվազեցվում է նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:

Ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային մարմնի կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ:».

10. 9.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.3. ԼՂՀ կառավարության 11.07.00թ. թիվ 138 որոշման 1-ին կետով սահմանված ԼՂՀ-ում արտա-դրված` ցանկին չհամապատասխանող տարաներով ոգելից խմիչքի, էթիլային սպիրտի և ծխախոտի ար-տադրանքի արտադրության դեպքում այդ արտադրանքի դրոշմավորումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից արտադրողի հայտը բավարարվելու դեպքում:».

11. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետ.

«10. Ակցիզային հարկի գծով հաշվապահական հաշվառման կարգը.

10.1. Բյուջեի օգտին հաշվեգրման ենթակա ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների (հարկման բազայի նկատմամբ հաշվարկված հարկի գումարի) հաշվառումն իրականացվում է 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» հաշվի 5244 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր ակցիզային հարկի գծով» ենթահաշվով, իսկ ակցիզային հարկով հարկված` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի գումարների հաշվառումը`

225 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» հաշվի 2253` «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի հետ` ակցիզային հարկի գծով» ենթահաշվով,

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշվով,

261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշվով:

Իրացված ապրանքների համար գնորդներից ստացման ենթակա և հասույթի կազմում իրացում հաշվի վրա հաշվառված ակցիզային հարկի գումարը առաքողի կողմից հաշվառման մեջ արտացոլվում է 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» (կամ 222, 251, 252, 253, 521) հաշվի դեբետով և 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» հաշվի կրեդիտով:

Ակցիզային հարկի գումարի վճարումը (բյուջե փոխանցումը) արտացոլվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումներով` ԴՏ-524 ԿՏ-251 (252, 253 կամ այլ համապատասխան հաշիվներ):

Մատակարարներին ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները հաշվառվում են` 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշվի դեբետով և 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի կրեդիտով:

Ապրանքների իրացմանը համամասնորեն կատարվում է մատակարարներին վճարված ակցիզային հարկի գումարների պակասեցում, տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը` ԴՏ-226, ԿՏ-261:

Ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը ամբողջությամբ նվազեցվում է անձի հարկի գծով պարտավորությունից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում տեղի է ունեցել վճարումը` տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը` ԴՏ-226, ԿՏ-251 (252, 253 կամ այլ համապատասխան հաշիվներ):

Ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց օրենքին համապատասխան վճարված ակցիային հարկի գումարի և այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարի գերազանցող մասը, որը օրենքի համաձայն ենթակա չէ հաշվանցման (կամ վերադարձման) ձևակերպվում է ձեռնարկության ֆինանսական արդյունքներով տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ԴՏ 261 – ԿՏ 521 («կարմիր ստորնո» եղանակով) և

ԴՏ 7138` «Չփոխհատուցվող հարկերից ծախսեր» - ԿՏ 521 (սովորական եղանակով):

Հարկման բազայի նկատմամբ հաշվարկված հարկի գումարից ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի գումարների հաշվանցումը արտացոլվում է հետևյալ հաշվապահական ձևակերպմամբ.

ԴՏ-524 ԿՏ-226,

իսկ հաշվետու տարվա վերջում բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարը հետևյալ ձևակերպմամբ.

ԴՏ-225 ԿՏ-226:

10.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհուսալի ճանաչված ակցիզային հարկով հարկված և որպես հումք ձեռք բերված ապրանքների (որոնց ձեռքբերման փաստաթղթերում սահմանված կարգով առանձնացված է ակցիզային հարկի գումարը) գծով կրեդիտորական պարտքի գումարները դուրս են գրվում ֆինանսական արդյունքներով` տալով հետևյալ ձևակերպումը.

ԴՏ-521 ԿՏ-614

ԴՏ-614 ԿՏ-261 (226):

Ընդ որում, 226 հաշիվը կրեդիտագրվում է միայն այն դեպքում, երբ այդ կրեդիտորական պարտքի հետ կապված նախկինում մինչև 01.07.2003թ. կատարվել էր հաշվանցում:

10.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհուսալի ճանաչված և դուրս գրված կրեդիտորական պարտքը մարվելու դեպքում տրվում են հետևյալ ձևակերպումները.

ԴՏ-714, ԿՏ-251(252, 253 կամ այլ համապատասխան հաշիվներ),

ԴՏ-261 (226), ԿՏ – 714:

Ընդ որում, 226 հաշիվը դեբետագրվում է միայն այն դեպքում, երբ այդ կրեդիտորական պարտքի հետ կապված նախկինում` մինչև 01.07.2003թ. կատարվել էր հաշվանցում:

10.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի դուրս գրումը կատարում են` տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

ԴՏ-714 ԿՏ-221 կամ 222, 231 (ամբողջ գումարի չափով` ներառյալ ակցիզային հարկի գումարը),

ԴՏ-226 ԿՏ-714 (ակցիզային հարկի գումարի չափով):

10.5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհուսալի ճանաչված և դուրս գրված դեբիտորական պարտքը մարվելու դեպքում տրվում են հետևյալ ձևակերպումները`

ԴՏ-251, 252, 253 ԿՏ-614:».

12. «Հավելված 1»-ը և «Հավելված 2»-ը համապատասխանաբար փոխարինել նոր «Հավելված 1»-ով և «Հավելված 2»-ով (կցվում են):

13. Ուժը կորցրած ճանաչել «Հավելված 3»-ը:

 

 

Հավելված 1

«Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի որոշ

դրույթների վերաբերյալ» հրահանգի

 

Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

2203

Գարեջուր

1 լիտր

70

2204

Խաղողի և այլ գինիներ, գինենյութ

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ

2205

Վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունա-կում են բուսական և արոմա-տիկ էքստրակտներ

1 լիտր

500

2206

Խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)

1 լիտր

180

2207

Էթիլային սպիրտ

1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

600

2208

Սպիրտային խմիչքներ

բացթողման գնի (առանց ավելաց-ված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներ-մուծման դեպքում` մաքսային արժեքի

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 250 դրամ

2403

Ծխախոտի արդյունաբե-րական փոխարինիչներ

1 կիլոգրամ

1500

2709

Հում նավթ և նավթամթերք-ներ

1 տոննա

27000

2711 (բացառու-թյամբ 2711 11 և 2711 21)

Նավթային գազեր և գազա-նման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի)

1 տոննա

1000

 

 

Հավելված 2

«Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի որոշ

դրույթների վերաբերյալ» հրահանգի

 

Ակցիզային հարկի հաշվարկ (համապատասխան վանդակում նշել X)

Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից)

հաշվետու ժամանակաշրջանի

 

ճշգրտման ժամանակաշրջանի

   

Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2.Ժամանակաշրջանը

Տարի

       

Ամիս

   

3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը

4. Իրավաբանական անձի անվանումը

5. Գտնվելու վայրը

(նոր վայրի դեպքում նշել վանդակը)

 

6. Աշխատանքային հեռախոսի համարը

Տան հեռախոսի համարը

7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել X, ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը

 

 

8. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (ըստ ԱՏԳ ԱԱ)

Հաշվետու ամսում հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը

ծածկագիրը

անվանումը

Հարկման բազայի միավորը

Օտարված ապրանքների քանակը (ծավալը)

Սպիրտայ-նության աստիճանը %

Մեկ լիտրի բացթողման գինը

Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

Ակցիզային հարկի գումարը (հազ. դրամ)

               
               
               
               
               
               
               
               

9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար

 

 

10. Ակցիզային հարկով չհարկվող՝ օտարված ապրանքների իրացման շրջանառությունը (հազ. դրամ), այդ թվում`

 

10. 1. Ակցիզային հարկով չհարկվող՝ ԼՂՀ-ում արտադրված և ԼՂՀ-ից արտահանված որպես հումք օտարված գինենյութի և կոնյակի սպիրտի իրացման շրջանառությունը (հազ. դրամ)

 

 

Հազ. դրամ

Օտարված ապրանքներին բաժին ընկնող՝ հաշվանցման (վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, որի դիմաց վճարվել է

ԼՂՀ տարածքում Ա.

Արտահան- ված

Բ.

11. ԼՂՀ (ՀՀ) տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար

   

12. ԼՂՀ տարածքում ձեռքբերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար

   

13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային հարկի գումար [11]+[12]

   

14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ ձեռքբերված հումքի դիմաց վճարված գումարի գերազանցող՝ չհաշվանցվող (չվերադարձվող) մասը, [13Ա]-[9], եթե [13Ա]>[9]

   

15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով հաշվանցման (վերադարձ-ման) ենթակա հարկի գումար

   

16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա ակցիզային հարկի գումար ([13Ա]+ [13Բ]- [14Ա])+[15Ա]+[15Բ]

 

 

17. Հաշվետու ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում է «Ա» վանդակը՝ եթե ([16]-[9])>0 և լրացվում է «Բ» վանդակը՝ եթե ([9]-[16])>0)

Ա. բյուջեից վերադարձման

Բ. բյուջե վճարման

   

 

Հարկ վճարողի /տնօրենի/ ստորագրություն

Ամսաթիվ

Կնիք

 

Հաշվապահի ստորագրություն

   

 

Ակցիզային հարկի հաշվարկի լրացման կարգ

 

Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկ ներկայացնելու կամ նախկինում ներկայացրած հաշվարկի ճշգրտման դեպքում հաշվարկի վերևի ձախ մասում՝ համապատասխան վանդակում նշվում է «X»:

Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից:

[1]-Նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ կազմված ութանիշ թվից:

[2]-Նշվում է այն հաշվետու (կամ ճշգրտման) ժամանակաշրջանը, որի համար կազմվել է ակցիզային հարկի հաշվարկը:

[3]-Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:

[4]- Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:

[5]- Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը:

[6]-Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:

[7]- Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ակցիզային հարկ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում են հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողերը (ներառյալ)՝ [7]-րդ վանդակում նշվում է «X», հաշվարկը ստորագրվում և ներկայացվում է:

[8]-Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով նախատեսված չափման բնաիրային միավորները, «2204» և «2208» ապրանքախմբերի ապրանքների համար՝ դրանց բացթողման գինը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների) վերածած մեկ լիտրի, ակցիզային հարկի դրույքաչափը (օրենքով սահմանված կամ օրենքին համապատասխան հաշվարկված) և ակցիզային հարկի գումարը: «2207» և «2208» ապրանքախմբին դասվող ապրանքների համար նշվում է նաև սպիրտայնության աստիճանը:

[9]- Լրացվում է [8]-րդ տողի վերջին վանդակում նշված թվերի հանրագումարը:

[10]- Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6 հոդվածի «ա», «բ» և «ե» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը:

[10.1]- Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6 հոդվածի «ե» կետին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը:

[11]-Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրացված ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում՝ ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[12]-Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրացված ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում՝ ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված (ՀՀ սահմանով) և իրացված ապրանքներին:

[13]-«Ա» վանդակում լրացվում է «11Ա» և «12Ա» վանդակների հանրագումարը, իսկ «Բ» վանդակում լրացվում է «11Բ» և «12Բ» վանդակների հանրագումարը:

[14]-լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է այդ ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման ([13Ա]-[9]):

[15]-«Ա» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրացված արտադրանքին բաժին ընկնող ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

«Բ» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում արտահանված և իրացված արտադրանքին բաժին ընկնող ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

[16]-Լրացվում է [13] տողի «Ա» և «Բ» ու [15] տողի «Ա» և «Բ» վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի և [14] տողի «Ա» վանդակում նշված թվի տարբերությունը:

[17]-«Ա» վանդակը լրացվում է, եթե ([16]-[9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:

«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9]-[16]) դրական թիվ է: «Բ» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը: