Համարը 
N 5/Ղ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հարկային պետական վարչություն
Ընդունման ամսաթիվը 
12.02.2004
Ստորագրող մարմինը 
Հարկային պետական վարչության պետ հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվը 
12.02.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
02.04.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության պետական

վարչությունում «19» փետրվարի 2004թ.                  

Պետական գրանցման թիվ 243                                     

ԼՂՀ արդարադատության պետական վարչության

պետ                                                  Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«12» փետրվարի 2004թ.

թիվ 5/Ղ

 

«Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11 հոդվածը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ`

 

1. Հաստատել`

«Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՊՎ պետի 25.07.00թ. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հատատելու մասին թիվ 24/Ղ հրամանը:

 

 

Հարկային պետական

վարչության պետ

հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ հարկային պետական վարչության պետի

«12» փետրվարի 2004թ.                                        

թիվ 5/Ղ հրամանով                                                  

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ

 

Սույն հրահանգը հաստատվում է ի կատարումն «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ակցիզային հարկ վճարող անձանց կողմից ակցիզային հարկի հաշվարկման և վճարման ընդհանուր հարցերը:

1. Օրենքի 2 հոդվածի վերաբերյալ.

1.1 Ակցիզային հարկը` «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված ապրանքների ներմուծման (բացառությամբ ՀՀ-ից) կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարող անուղղակի հարկ է:

Օրենքի համաձայն ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորություն կրող (այսուհետ` ակցիզային հարկ վճարող) անձանց կողմից ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է պետական բյուջե ինքնուրույն, անկախ` վերջիններիս գործունեության արդյունքներից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացված գործարքների համար ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունը ծագում է այն պահին, երբ ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին:

2. Օրենքի 3 հոդվածի վերաբերյալ

2.1 Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, գինենյութը, էթիլային սպիրտը և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազացման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):

2.2 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են սույն հրահանգի 2.1 կետում նշված ապրանքները «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծող կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրող և իրացնող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:

2.3 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):

2.4 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:

2.5 Ակցիզային հարկ վճարող անձանց կողմից որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների նկատմամբ տնօրինման իրավունքը` օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող: Գրավատուի մոտ հարկի գծով պարտավորություն առաջանում է այն պահին, որ պահին որ գործող օրենսդրությանը համապատասխան ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները համարվում են օտարված (իրացված):

Ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների օտարումը, որոնց վրա դատարանի վճռով բռնագանձում է տարածվել, ենթակա է ակցիզային հարկով հարկման` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

3. Օրենքի 4 հոդվածի վերաբերյալ.

3.1 Ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում`

ա) «Հայաստանի Հանրապետություն ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրողների (ներառյալ` շշալցնողների կամ այլ կերպ տարայավորողների) կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (այդ թվում` անհատույց).

Սույն ենթակետի կիրառման առումով հարկվող օբյեկտ է համարվում նաև գույքի (ներառյալ ապրանքների), ծառայությունների, աշխատանքների և գույքային իրավունքների դիմաց ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (փոխանակությունը):

3.2 Ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որի նկատմամբ օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը: Ընդ որում, հարկի գումարը որոշվում է որպես ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների բնաիրային սահմանված միավորներով (հարկման բազայի միավորներով) արտահայտված քանակի (ծավալի) և միավորի համար օրենքով սահմանված դրույքաչափի արտադրյալ:

4. Օրենքի 5 հոդվածի վերաբերյալ.

4.1 Ակցիզային հարկը վճարվում է սույն հրահանգի հավելված 1-ում նշված դրույքաչափերով:

4.2 Տեղական հումքի հիմնավորման համար հիմք են ընդունվում.

ա) գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի վերաբերյալ տեղեկանքը` տրված ըստ գործունեության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կամ այգեգործական նախագահի կողմից,

բ) համապատասխան հիմնավորող սկզբնական հաշվապահական փաստաթուղթը (հաշիվ-ֆակտուրա, բեռնառաքման ապրանքագիր և այլն):

4.3 Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ: Ծխախոտի արտադրանքի և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը կամ դրան և այլ պարտադիր վճարներին փոխարինող հաստատագրված վճարները սահմանվում են առանձին օրենքներով:

5. Օրենքի 6 հոդվածի վերաբերյալ.

5.1 Ակցիզային հարկով չեն հարկվում`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա` արտահանված ապրանքների օտարումը (իրացումը), եթե առկա են սույն հրահանգի 8.1 կետի «բ» ենթակետում նշված փաստաթուղթը, այսինքն` եթե առկա է մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված և «Բացթողումը թույլատրված է» նշումով բեռնամաքսային հայտարարագիր և այդ ապրանքների իրացումը արտացոլված է հարկ վճարողի հաշվապական հաշվառմամբ: Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները փաստացի չարտահանվելու դեպքում սույն կետում նշված արտոնությունը չի կիրառվում,

բ) «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող` մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով ԼՂՀ (ՀՀ) մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները,

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետությանը տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը,

դ) մաքսային օրենսդրությամբ սահմանված` ապրանքների քանակը կամ մաքսային արժեքը չգերազանցող մասով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները:

5.2 Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ:

6. Օրենքի 7 հոդվածի վերաբերյալ.

6.1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:

6.2 Ակցիզային հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. հուլիսի 11-ի թիվ 138 որոշմամբ հաստատված կարգով նախատեսված դեպքերի: Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը ամբողջությամբ կարող է նվազեցվել անձի ակցիզային հարկի գծով պարտավորությունից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում տեղի է ունեցել վճարումը: Դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը կարող է վերադարձվել միայն ԼՂՀ կառավարության 11.07.00թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» թիվ 138 որոշմամբ նախատեսված դեպքերում և կարգով:

7. Օրենքի 8 հոդվածի վերաբերյալ.

7.1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տաս օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով: Սույն կետով նշված դեպքում վճարողները ակցիզային հարկի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:

7.2 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց համար ակցիզային հարկի գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

7.3 Սույն հրահանգի 7.2 կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը (ներառյալ) վճարում են ակցիզային հարկը և հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` սույն հրահանգի հավելված 2-ում նշված ձևով: Հաշվարկը կազմվում է դրա լրացման կարգին համապատասխան և ներկայացվում է` անկախ հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկով հարկման օբյեկտի առկայության:

Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաև սույն հրահանգի 7.5 կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում:

7.4 Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ: Ճշգրտված հաշվարկները ներկայացվում են համապատասխան հաշվառման վայրի հարկային մարմին` սույն հրահանգի հավելված 3-ում նշված ձևով (այսուհետ` ճշգրտված հաշվարկներ)` լրացված դրա լրացման կարգին համապատասխան:

Ճշգրտված հաշվարկներ ներկայացվում են ակցիզային հարկի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում` անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով ուղղումներ կատարելով հաշվապահական հաշվառման տվյալներում:

Ճշգրտված հաշվարկներ տրվում են, եթե կատարված սխալների արդյունքում ակցիզային հարկի հաշվարկում ավել կամ պակաս է ցույց տրվել հարկման բազան, կամ ԼՂՀ տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա` ակցիզային հարկով չհարկված օտարված ապրանքների իրացման շրջանառությունը, կամ հաշվարկված, կամ հաշվանցման ենթակա ակցիզային հարկի գումարները: Հաշվարկում այլ սխալները կարող են ուղղվել հարկ վճարողի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:

Ճշգրտված հաշվարկների ներկայացման համար ժամկետ չի սահմանվում և դրանք կարող են ներկայացվել ցանկացած աշխատանքային օր: Հարկային մարմնի կողմից անցկացված ստուգման ժամանակաշրջանում ներառված ամսվա համար ճշգրտված հաշվարկ կարող է ներկայացվել միայն ակցիզային հարկ վճարող անձի կողմից տրված դմումի հիման վրա ստուգում անցկացրած հարկային մարմնի կամ դրա վերադասի կողմից անցկացվող կրկնակի ստուգման արդյունքներով:

Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի մեկից ավելի անգամ յուրաքանչյուր ճշգրտված հաշվարկի հետ միասին հարկային մարմին է ներկայացվում օրենքի 10 հոդվածի 3-րդ կետով սահմանված տուգանքի (200 հազար դրամ) գումարի վճարումը հաստատող փաստաթղթի (անդորրագրի) պատճեն և հաշվառման գծով պատասխանատու անձի ու կազմակերպության միջև կազմվում է փոխադարձ համադրման ակտ:

7.5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը`

ա) այդ հումքից պատրաստված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման սույն հրահանգի 8 կետում նշված կարգով և ժամկետներում,

բ) բացառությամբ 7.6 կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն` հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան:

Օրինակ. Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք է բերել տեղական հումքից 3000 լիտր 96% խտությամբ սպիրտ, որի գծով մատակարարի կողմից դուրս գրված սահմանված ձևի հաշվարկային փաստաթղթում առանձնացվել է 864.0 հազ. դրամ ակցիզային հարկ: Հաշվետու ամսում ձեռքբերված սպիրտը ամբողջությամբ օգտագործվել է օղու արտադրության մեջ և արտադրվել է 7200 լիտր օղի:

Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք բերված սպիրտի դիմաց մատակարարին վճարել է մասնակիորեն (վճարել է սպիրտի ընդհանուր արժեքի 50%-ը, այդ թվում` ակցիզային հարկ 432.0 հազ. դրամ): Արտադրված օղուց 5000 լիտր իրացվել է (օտարվել է)` 5000.0 հազ. դրամով. սակայն գնորդների կողմից վճարվել է միայն 2000 լիտր օղու արժեքը` 2800.0 հազ. դրամ:

Ընթացիկ ամսում կազմակերպությունը ակցիզային հարկի գծով պարտավորությունը հաշվարկելիս պետք է հաշվի առնի, որ.

- ձեռք բերված հումքի գծով մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում առանձնացված և իրացված արտադրանքին բաժին ընկնող ակցիզային հարկի գումարը կազմել է 600.0 հազ. դրամ (5000/7200x864.0), սակայն քանի որ ձեռք բերված հումքի դիմաց կատարվել է մասնակի վճարում, ուստի հարկվող բազայի նկատմամբ հաշվարկված հարկի գումարից կազմակերպությունը կարող է հաշվանցել ընդամենը 432.0 հազ. դրամը (600.0>432.0).

- թեպետև օտարված (իրացված) արտադրանքի դիմաց գնորդների կողմից վճարվել է ընդամենը 2000լ օղու համար, սակայն քանի որ օտարվել է 5000 լիտր օղի, ուստի կազմակերպության համար այդ ծավալը պետք է ընդունվի որպես ակցիզային հարկով հարկման բազա: Բյուջեի օգտին հաշվեգրվող հարկի գումարը կկազմի 1250.0 հազ. դրամ:

Ընթացիկ ամսվա արդյունքով կազմակերպության կողմից բյուջե վճարման ենթակա հարկի գումարը կկազմի 818.0 հազ. դրամ (1250.0-432.0):

7.6 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի` այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:

Օրինակ` Կազմակերպությունը ձեռք է բերել գինենյութ, որի 1 լիտրի համար մատակարարին վճարել է 50 դրամ ակցիզային հարկ, ինչպես նաև 96% խտություն ունեցող ոչ տեղական հումքից սպիրտ` մատակարարին վճարելով 1 լիտր սպիրտի համար 576 դրամ: 1 լիտր գինու պատրաստման համար (խմորման պրոցեսը դադարեցնելու համար) կազմակերպության կողմից օգտագործվել է 0.08 լիտր սպիրտ և 1 լիտր գինենյութ: Իրացված գինու 1 լիտրի համար կազմակերպության կողմից բյուջեի օգտին, օրենքին համապատասխան, հաշվեգրվել (կրեդիտագրվել) է 50 դրամ ակցիզային հարկ: Հաշվանցման (դեբետագրման) ենթակա հարկի գումարը կազմել է 96 դրամ [50+ (576x0.08)]: Ակցիզային հարկով հարկված հումքի (գինենյութի և սպիրտի) դիմաց օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի (96 դրամ), օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա բնաիրային չափի համար սահմանված նվազագույն գումարի (50 դրամ) և այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (գինու) համար հաշվարկված ակցիզային հարկի գումարի (50 դրամ) գերազանցող մասը (96 դրամը) ենթակա չէ հաշվանցման (կամ վերադարձման) և պետք է միացվի ապրանքի (հումքի) ձեռքբերման արժեքին:

7.7 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի` սահմանված բնական և տեխնոլոգիական կորուստների նորմաները գերազանցող մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկվածից ակցիզային հարկի գումարի հաշվանցում (պակասեցում) չի կատարվում:

7.8 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց մատակարարներին կամ մաքսային մարմիններին վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման: Նշված գումարները չեն կարող հաշվանցվել (կամ վերադարձվել) նաև այդ հումքից պատրաստված ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրող` սույն հրահանգի 2.4 կետում նշված անձանց կողմից:

7.9 Հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, դրանց լրացման կարգը, ինչպես նաև հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Այդ կարգը սահմանվել է ԼՂՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 16-ի «Ակցիզային հարկ վճարող անձանց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի լրացման և հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը հաստատելու մասին» թիվ 240 որոշմամբ:

8. Օրենքի 9 հոդվածի վերաբերյալ.

8.1 Պետական գրանցում ստացած անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման` այդ անձանց այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացվում`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների հաշվարկային և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.

բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված բեռնամաքսային` հայտարարագրի պատճենը` «Բացթողումը թույլատրված է» նշումով:

8.2 Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում կամ հաշվանցվում է այլ պարտավորությունների հաշվին`

ա/ ակցիզային հարկ վճարող անձանց համար` օրենքով սահմանված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա` հարկ վճարողի դիմումի և 8.1. կետում նշված փաստթղթերը ներկայացնելուց հետո` 30 օրվա ընթացքում:

բ/ ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար` նրանց կողմից սույն հրահանգի հավելված 4-ում բերված ձևով դիմումը և 8.1. կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 30 օրվա ընթացքում:

9. Անցումային դրույթներ

9.1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից մինչև 2003թ. հուլիսի 3-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռքբերված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց մինչև 03.07.03թ. գործող «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը հաշվանցվում (պակասեցվում) է այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն` ԼՂՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 16-ի «Ակցիզային հարկ վճարող անձանց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի լրացման և հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը հաստատելու մասին» թիվ 240 որոշմամբ հաստատված կարգով` ԼՂՀ հարկային պետական վարչության պետի 25.07.00թ. թիվ 24/Ղ հրամանով հաստատված «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգին համապատասխան:

9.2 ԼՂՀ հարկային պետական վարչության պետի 25.07.00թ. թիվ 24/Ղ հրամանով հաստատված «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի գործողության ժամանակաշրջանին վերաբերվող` ակցիզային հարկի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ճշգրտված հաշվարկներ ներկայացվում են սույն կետում նշված հրահանգով սահմանված ձևով:

9.3 ԼՂՀ կառավարության 11.07.00թ. թիվ 138 որոշման 1-ին կետով սահմանված ԼՂՀ-ում արտադրվող ոգելից խմիչքի և էթիլային սպիրտի (ներառյալ շշալցումը) մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների (տուփերի) ցանկին չհամապատասխանող կամ առանց ակցիզային դրոշմանիշերով սահմանված կարգով դրոշմավորման (օրինակ` լցնովի գինու վաճառքը) արգելված է: Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը, առանց սահմանված կարգով դրոշմավորելու, առաջացնում է ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:

 

 

 

Հավելված 1

«Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի

որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի

 

Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով `

 

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի

միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

2203

Գարեջուր

1 լիտր

10 %

2204

Խաղողի և այլ գինիներ, գինենյութ

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

10%, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 50 դրամ

2207

Էթիլային սպիրտ

1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

600

2207

Տեղական հումքից արտադրվող էթիլային սպիրտ

1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

300

2208

Սպիրտային խմիչքներ

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

25% բայց ոչ պակաս քան 1 լիտրի համար 150 դրամ

2403

Ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ

1 կիլոգրամ

1500

2709

Հում նավթ և նավթամթերք

1 տոննա

27000

2711 (բացառությամբ 2711 11 և

2711 21)

Նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի)

1 տոննա

1000

 

Տեղական հումք է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված և այդ հումքի բազայի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերամշակում անցած արտադրանքը:

 

 

 

Հավելված 2

 

Ակցիզային հարկի հաշվարկ

Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

 

Հաշվետու ժամանակաշրջանը Տարի                                                Ամիս

3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանուն

4. Իրավաբանական անձի անվանումը

5. Գտնվելու վայրը

(նոր վայրի դեպքում նշել վանդակը )          

6. Աշխատանքային հեռախոսի համարը

Տան հեռախոսի համարը

7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել X, ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը

  

8. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (ըստ ԱՏԳ ԱԱ)

Հաշվետու ամսում հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը

ծածկագիրը

անվանումը

Հարկման բազայի միավորը

Ա. Օտարված ապրանքների քանակը (ծավալը)

Բ. Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

Գ. Ակցիզային հարկի գումարը (հազ. դրամ)

            
           
           
             
           
           

9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար

 

10. Ակցիզային հարկով չհարկվող` օտարված ապրանքների իրացման շրջանառությունը (հազ. դրամ)

  

 

հազ.դրամ

Օտարված ապրանքներին բաժին ընկնող` հաշվանցման (վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, որի դիմաց վճարվել է

ԼՂՀ տարածքում Ա.

Արտահանված Բ.

11. ԼՂՀ (ՀՀ) տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար

   

12. ԼՂՀ (ՀՀ) տարածքում ձեռքբերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար

   

13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային հարկի գումար, [11]+[12]

   

14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ ձեռքբերված հումքի դիմաց վճարված գումարի գերազանցող` չհաշվանցվող (չվերադարձվող) մասը, [13Ա]-[9], եթե [13Ա]>[9]

   

15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով հաշվանցման (վերադարձման) ենթակա հարկի գումար

   

16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա ակցիզային հարկի գումար ([13Ա]+ [13Բ]- [14Ա])+[15Ա]+[15Բ]

 

 

Ա. բյուջեից վերադարձման

Բ. բյուջե վճարման

17. Հաշվետու ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում է «Ա» վանդակը` եթե ([16]-[9])>0 և լրացվում է «Բ» վանդակը` եթե ([9]-[16])>0)

Հարկ վճարողի /տնօրենի/ ստորագրություն               Ամսաթիվ               Կնիք

Հաշվապահի ստորագրություն

 

Ակցիզային հարկի հաշվարկի լրացման կարգ

 

Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ԼՂՀ հարկային մարմնի կողմից:

[1]-Նշվում է ԼՂՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` կազմված ութանիշ թվից:

[2]-Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ակցիզային հարկի հաշվարկը:

[3]-Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:

[4]- Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:

[5]- Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը:

[6]-Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:

[7]- Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ակցիզային հարկ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է հաշվակի [1]-ից մինչև [6]-րդ տողերը (ներառյալ)` [7]-րդ վանդակում նշվում է «X», հաշվարկը ստորագրվում և ներկայացվում է:

[8] - Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ» (ԱՏԳԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ «հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով նախատեսված չափման բնաիրային միավորները, հարկման ենթակա ապրանքների քանակը` արտահայտված այդ չափման միավորներով, ակցիզային հարկի դրույքաչափը և ակցիզային հարկի գումարը:

[9]- Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը:

[10]- Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը` հազար դրամներով:

[11]- Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրացված ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[12]- Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից ԼՂՀ տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրացված ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[13]- «Ա» վանդակում լրացվում է «11Ա» և «12Ա» վանդակների հանրագումարը, իսկ «Բ» վանդակում` «11Բ» և «12Բ» վանդակների հանրագումարը:

[14]- «Ա» վանդակում լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է այդ ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման ([13Ա]-[9]):

[15]- «Ա» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ԼՂՀ տարածքում իրացված արտադրանքին բաժին ընկնող ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

«Բ» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում արտահանված և իրացված արտադրանքին բաժին ընկնող ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

[16]- Լրացվում է [13] տողի «Ա» և «Բ» ու [15] տողի «Ա» և «Բ» վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի [14] տողի «Ա» վանդակում նշված թվի տարբերությունը:

[17]- «Ա» վանդակը լրացվում է, եթե ([16]-[9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:

«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9]-[16]) դրական թիվ է: «Բ» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը:

 

 

 

Հավելված 3

 

Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկ

Փաստաթղթի հերթական համարը

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը □□□□□□□□

Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի □□□□ Ամիս □□

3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանուն

4. Իրավաբանական անձի անվանումը

5. Գտնվելու վայրը

(նոր վայրի դեպքում նշել վանդակը )          

6. Աշխատանքային հեռախոսի համարը

Տան հեռախոսի համարը

7. Եթե ճշգրտման ժամանակաշրջանի (ամսվա) համար նախկինում ճշգրտված հաշվարկ չի ներկայացվել վանդակում նշել X

8. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (ըստ ԱՏԳ ԱԱ)

Հաշվետու ամսում հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը

ծածկագիրը

անվանումը

Հարկման բազայի միավորը

Ա. Օտարված ապրանքների քանակը (ծավալը)

Բ. Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

Գ. Ակցիզային հարկի գումարը (հազ. դրամ)

           
           
           
            

9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար

 

10. Ակցիզային հարկով չհարկվող` օտարված ապրանքների իրացման շրջանառությունը (հազ. դրամ)

      

հազ.դրամ

Օտարված ապրանքներին բաժին ընկնող` հաշվանցման

(վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, որի դիմաց վճարվել է

ԼՂՀ տարածքում Ա.

Արտահանված Բ.

11. ԼՂՀ (ՀՀ) տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված

ակցիզային հարկի գումար

     

12. ԼՂՀ (ՀՀ) տարածքում ձեռքբերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար

    

13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային հարկի գումար, [11]+[12]

    

14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ ձեռքբերված հումքի դիմաց վճարված գումարի գերազանցող` չհաշվանցվող (չվերադարձվող) մասը, [13Ա]-[9], եթե [13Ա]>[9]

      

15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով

հաշվանցման (վերադարձման) ենթակա հարկի գումար

     

16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա ակցիզային հարկի գումար

([13Ա]+ [13Բ]- [14Ա])+[15Ա]+[15Բ]

 

  

Ա. բյուջեից վերադարձման

Բ. բյուջե վճարման

17. Ճշգրտման ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում է «Ա» վանդակը` եթե ([16]-[9])>0 և լրացվում է «Բ» վանդակը` եթե ([9]-[16])>0)

  

Ա. բյուջեից վերադարձման

Բ. բյուջե վճարման

18. Ճշգրտման ամսվա համար ներկայացված հաշվարկով կամ վերջին ճշգրտված հաշվարկով ներկայացվել է, որ ենթակա է

              Հարկ վճարողի /տնօրենի/ ստորագրություն          Ամսաթիվ                     Կնիք

             Հաշվապահի ստորագրություն

 

 

Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկի լրացման կարգը

 

Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ԼՂՀ հարկային մարմնի կողմից

[1] Նշվում է ԼՂՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` կազմված ութանիշ թվից:

[2] Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկը:

[3] Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:

[4] Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:

[5] Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը:

[6] Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:

[7] Եթե տվյալ ժամանակաշրջանի համար նախկինում ճշգրտված հաշվարկ չի ներկայացրել` աջ մասի վանդակում նշվում է «X»:

[8] Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածակագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով նախատեսված չափման բնաիրային միավորները, հարկման ենթակա ապրանքների քանակը` արտահայտված այդ չափման միավորներով, ակցիզային հարկի դրույքաչափը և ակցիզային հարկի գումարը:

[9] Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը:

[10] Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող` օտարված ապրանքների ճշգրտված իրացման շրջանառությունը` հազար դրամներով:

[11] Լրացվում է ճշգրտման ամսում արտադրող-իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ ԼՂՀ (ՀՀ) մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան` ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում ԼՂՀ (ՀՀ) տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[12] Լրացվում է ճշգրտման ամսում արտադրող-իրացնողների կողմից ԼՂՀ (ՀՀ) տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան` ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում, «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում ԼՂՀ (ՀՀ) տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[13] «Ա» վանդակում լրացվում է [11 Ա] և [12 Ա] վանդակների հանրագումարը, իսկ «Բ» վանդակում` [11 Բ] և [12 Բ] վանդակների հանրագումարը:

[14] «Ա» վանդակում լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է ճշգրտման ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 8 հոդվածի 6-րդ կետի համաձայն հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ ([13Ա]-[9]):

[15] «Ա» վանդակում լրացվում է ճշգրտման ամսվան նախորդող հաշվետու ժամանակաշրջաններում ԼՂՀ տարածքում իրացված արտադրանքին բաժին ընկնող` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

«Բ» վանդակում լրացվում է ճշգրտման ամսվան նախորդող հաշվետու ժամանակաշրջաններում արտահանված և իրացված արտադրանքին բաժին ընկնող` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

[16] Լրացվում է [13] տողի «Ա» և «Բ» ու [15] տողի «Ա» և «Բ» վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի և [14] տողի «Ա» վանդակում նշված թվի տարբերությունը:

[17] «Ա» վանդակը լրացվում է, եթե ([16]-[9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ճշգրտման ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:

«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9]-[16]) դրական թիվ է: «Բ» վանդակում լրացվում է ճշգրտման ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:

[18] Լրացվում է ճշգրտման ամսվա համար ներկայացված հաշվարկով կամ վերջին անգամ ներկայացված ճշգրտված հաշվարկով ակցիզային հարկի հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա գումարը («Ա» վանդակում) կամ բյուջե վճարման ենթակա («Բ» վանդակում):