| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«18» ապրիլի 2007թ.
Պետական գրանցման թիվ 655 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«11» ապրիլի 2007թ. |
Թիվ 29/102 |
ք.Ստեփանակերտ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով, 71-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով և 3-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին 10 տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը նրա գրավոր դիմումի հիման վրա իրեն կամ իր լիազոր ներկայացուցչին է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության՝ առաջադրվող քաղաքացու հաշվառման վայրի՝ Ստեփանակերտի քաղաքային վարչության, շրջանային բաժնի պետը՝ դիմելու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:
2. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին 10 տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը նրա գրավոր դիմումի հիման վրա իրեն կամ իր լիազոր ներկայացուցչին է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության՝ առաջադրվող քաղաքացու հաշվառման վայրի՝ Ստեփանակերտի քաղաքային վարչության, շրջանային բաժնի պետը՝ դիմելու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |