| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» մարտի 2012թ.
պետական գրանցման համարը 3001244 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» մարտի 2012թ. |
N 16/44-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 29/102 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացու վերաբերյալ`
1) վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելված 1-ի.
2) վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված տեղեկանքը (տեղեկանքները) դիմումատուին չի տրամադրվում, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի և 71-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և (կամ) 3-րդ կետերով նախատեսված պահանջները:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի ապրիլի 11-ի «Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքներ տալու կարգի մասին» թիվ 29/102 որոշումը:
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2012 թվականի մարտի 22-ի N 16/44-Ն որոշման |
_________________________________________________________________
(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
____ __________20 թ. |
N_____ |
Քաղաքացի________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձնագիր` ______________________, տրված` __________________________________
(սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից)
վերջին տասը տարում հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան
ստորաբաժանման ղեկավար ____________________ ______________________
(ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ.
| |
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2012 թվականի մարտի 22-ի N 16/44 -Ն որոշման |
______________________________________________________________
(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
____ _________ 20 թ. |
N____ |
Քաղաքացի ____________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձնագիր` _______________________, տրված`______________________________
(սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից)
վերջին տասը տարում մշտապես բնակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան
ստորաբաժանման ղեկավար ____________________ ___________________
(ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ.