Համարը 
N 125
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.09.06/22(63)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
07.08.2007
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.08.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.03.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

2007թ. օգոստոսի 13-ին

Պետական գրանցման թիվ 719

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«07» օգոստոսի 2007թ.

N 125

ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով և 44-րդ հոդվածի 2-րդ մասով` ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. փետրվարի 23-ի «ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 8-րդ կետի «բ» ենթակետի «ներկայացմամբ» բառը փոխարինել «առաջարկությամբ» բառով.

2) 8-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողների մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում տալիս է համաձայնություն.».

3) 8-րդ կետի «ը» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

4) 8-րդ կետի «թ» ենթակետից հանել «քաղաքացիական ծառայողի հետ» բառերը.

5) 8-րդ կետի «թգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թգ) օրենքի հիման վրա սահմանում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը.».

6) 8-րդ կետի «թե» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

7) 8-րդ կետի «ժզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժզ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և (կամ) «դ» կամ «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.».

8) 10-րդ կետի «ժա» ենթակետից հանել «,2-րդ և 3-րդ» բառերը, իսկ «աստիճաններ» բառը փոխարինել «աստիճան» բառով.

9)10-րդ կետի «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժե) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործուղման դեպքում թույլատրում է պահպանել վարձատրությունը.».

10) 10-րդ կետի «ժթ» ենթակետի «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

11) 10-րդ կետի «ժէ1» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

 

 

Խորհրդի նախագահ`

 Բ.Ս.ԱՌՈՒՇԱՆՅԱՆ