Համարը 
N 132
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.09.06/22(63)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
07.08.2007
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.08.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 95 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

2007թ. օգոստոսի 13-ին

Պետական գրանցման թիվ 725

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«07» օգոստոսի 2007թ.

 N 132

ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 95 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով` ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի մարտի 30-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 95 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 2-րդ կետի «գ» ենթակետից հանել «մինչև երեք տարի ժամկետով» բառերը.

2) 8-րդ կետի «ե» ենթակետի «հինգերորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով.

3) 10-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված մեկից ավելի անձինք, ապա նրանցից մեկին նախապատվության իրավունք տալիս հաշվի է առնվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կարծիքը:».

4) 18-րդ կետի «բ» ենթակետի «հոդվածով» բառից հետո լրացնել «(բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե», «է», «թ», «ժդ» և «իա» կետերով)» բառերը.

5) 19-րդ կետի «17-րդ» բառը փոխարինել «20-րդ» բառով:

 

 

Խորհրդի նախագահ`

 Բ.Ս.ԱՌՈՒՇԱՆՅԱՆ