| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2006թ.ապրիլի 13-ին
Գրանցման համար 548 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. օգոստոսի 26-ի «ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանելու մասին» թիվ 15 որոշումը:
|
Խորհրդի նախագահ` |
Բ.Ս. Առուշանյան |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի
2006թ. մարտի 30-ի N 95 որոշման |
Կ Ա Ր Գ
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր հետևյալ դեպքերում.
ա) հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի.
բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.
գ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի գործուղման.
դ) մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից գբաղեցնելու.
ե) քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.
զ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
(2-րդ կետը փոփ. 07.08.2007 N 132)
3. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը սույն կարգով նախատեսված դեպքերում կարող է զբաղեցվել`
ա) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի.
բ) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում (այսուհետ` կադրերի կարճաժամկետ ռեզերվ) գրանցված քաղաքացիական ծառայողի.
գ) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում (այսուհետ` կադրերի երկարաժամկետ ռեզերվ) գրանցված անձի.
դ) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի կողմից:
Սույն կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված քաղաքացիական ծառայողը և անձը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնում է իր համաձայնությամբ:
4. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից կարող է զբաղեցվել սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում` մինչև վեց ամիս ժամկետով տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ` նրա հրամանով (որոշմամբ)` մեկշաբաթյա ժամկետում:
Եթե տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի փոխարինումը մեկից ավելի քաղաքացիական ծառայողների կողմից, ապա նրանց փոխարինման ժամկետների հանրագումարը չպետք է գերազանցի վեց ամիսը:
Սույն կետով նախատեսված հրամանի (որոշման) պատճենը համապատասխան մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):
5. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի, իսկ դրա անհնարինության դեպքում` կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի, իսկ դրա անհնարինության դեպքում մեկ այլ անձի կողմից կարող է զբաղեցվել`
ա) սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում` մինչև վեց ամիս ժամկետով տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ` նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր) կնքելով (Ձևը կցվում է).
բ) սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով և օրենքով նախատեսված այլ դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից նրա հետ Պայմանագիր կնքելով:
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում (ընդ որում սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում` երեք աշխատանքային օրվա ընթացքում) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը գրավոր դիմում է Խորհուրդ` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող սույն կարգով նախապատվություն ստացած կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի կամ կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի մասին տեղեկություններ ստանալու և նրա հետ Պայմանագիր կնքելու համար:
7. Սույն կարգի 6-րդ և 16-րդ կետերով նախատեսված դեպքերում գրավոր դիմումը ստանալուց հետո Խորհուրդն տասնօրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն` կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրացված քաղաքացիական ծառայողների և կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձանց կողմից քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացնելու նպատակով:
8. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները.
ա) համապատասխան մարմնի անվանումը.
բ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը և տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
գ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
դ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը կամ դրա վերացման ժամկետը.
ե) դիմումների ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության առաջին հրապարակման երրորդ աշխատանքային օրը.
զ) Խորհրդի աշխատակազմի գտնվելու վայրը և համապատասխան հեռախոսահամարը:
(8-րդ կետը փոփ. 07.08.2007 N 132)
9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հայտարարության հիման վրա ներկայացված դիմումներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին.
Եթե դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված մեկից ավելի քաղաքացիական ծառայողներ, ապա նախապատվության իրավունքը տրվում է տվյալ համապատասխան մարմնի հաստիքների կրճատման հիմքով պաշտոնից ազատված և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:
10. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի (քաղաքացիական ծառայողների) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը (քաղաքացիական ծառայողները) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա հիմք է ընդունվում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) դիմումը:
Եթե դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված մեկից ավելի անձինք, ապա նրանցից մեկին նախապատվության իրավունք տալիս հաշվի է առնվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կարծիքը:
(10-րդ կետը խմբ. 07.08.2007 N 132)
11. Սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի մասին Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն կետով նախատեսված տեղեկացումը ստանալու մասին հրապարակվում է տեղեկություն համապատասխան մարմնի տեսանելի ցուցանակի վրա:
12. Խորհուրդը սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված համապատասխան անձին սույն կարգով սահմանված ընթացակարգով նախապատվություն տալու դեպքում այդ մասին հայտնում է նրան սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկացման օրը:
13. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձը (անձինք) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին:
14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունը ստանալուց հետո մինչև 3-րդ օրը ներառյալ սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի համապատասխան մարմին չներկայանալու դեպքում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետը կարող է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ կնքել Պայմանագիր, հաշվի առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ, 12-րդ, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:
Չի թույլատրվում այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե», «թ», «ժ» և «ի» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:
15. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը սույն կարգի 11-րդ կամ 13-րդ կետով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո, ինչպես նաև սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքում Պայմանագիրը կնքվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում` երեք հավասարազոր օրինակից, որի առաջին օրինակը պահվում է համապատասխան մարմնում, երկրորդը` երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Խորհուրդ, իսկ երրորդը` նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը:
16. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից մեկամսյա ժանկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ Պայմանագիր չկնքելու դեպքում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցվում է սույն կարգով նախատեսված ընդհանուր հիմունքներով:
17. Պայմանագրի ժամկետը, մինչև սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքերից մեկի առաջացումը, կարող է երկարաձգվել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի կամ դրա վերացման ժամկետի փոփոխման դեպքում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակագմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի և այն անձի համաձայնությամբ, ում հետ կնքվել է Պայմանագիրը:
18. Պայմանագիրը լուծվում է`
ա) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման, այղ թվում` վաղաժամկետ, դեպքում.
բ) Օրենքի 33-րդ հոդվածով (բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե», «է», «թ», «ժդ» և «իա» կետերով) նախատեսված դեպքերում.
գ) սույն կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.
դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով Պայմանագրով սահմանված ժամկետում աշխատանքի չներկայանալու դեպքում, ընդ որում` քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն մեկ ամսից ավելի ժամկետով զբաղեցնելու դեպքում ոչ պակաս քան յոթ աշխատանքային օր, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն մինչև մեկ ամիս ժամկետով զբաղեցնելու դեպքում` ոչ պակաս քան երեք աշխատանքային օր:
(18-րդ կետը լրաց. 07.08.2007 N 132)
19. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում սույն կարգի 3-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված անձինք չեն կարող Օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով գործուղվել:
(19-րդ կետը փոփ. 07.08.2007 N 132)
(Հավելվածը փոփ., խմբ., լրաց. 07.08.2007 N 132)
________
| |
Ձև
ժամկետային աշխատանքային
պայմանագիր կնքելու կարգի |
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N_____
|
ք.-------------------- |
«----------------»----------------200--թ. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ------------------------------------------------------------------------, մի
(համապատասխան մարմնի անվանումը)
կողմից, ի դեմս-------------------------------------------------------------------------------------------------------------
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(այսուհետ` Համապատասխան մարմին) և
________________________________________________________________________________
(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, հայրանունը)
(ծնված 19-----թ.--------------«--------»-ին, բնակության վայրը`-----------------------------------------------------
անձնագիր N----------------- տրված --------------կողմից ---------------թ. ------------------«-----------»ին) մյուս
կողմից (այսուհետ` Պաշտոնակատար) կնքեցին սույն պայմանագիր հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Համապատասխան մարմինը հանձնարարում է, իսկ Պաշտոնակատարին ապահովում է
---------------------------------------------------------------------------------------------------------------------------ում
(համապատասխան մարմնի անվանումը)
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)
պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:
II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Կողմերն ունեն «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:
III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Համապատասխան մարմինը Պաշտոնակատարին վճարում է ամենամսյա աշխատավարձ
--------------------------------------------------------------------------------------------------------------դրամի չափով:
(տառերով և թվերով)
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
5. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:
6. Սույն պայմանագիրը լուծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի մարտի 30-ի «ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 95 որոշմամբ սահմանված կարգով:
7. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
8. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:
9. Սույն պայմանագիրը կնքվել է երեք հավասարազոր օրինակից:
|
Համապատասխան մարմին |
Պաշտոնակատար |
|
____________________
(ստորագրություն) |
__________________
(ստորագրություն) |
|
Կ.Տ. |
|