Համարը 
N 128-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.07.18/13(70)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
13.06.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.06.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 95 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից «29» հունիսի 2012թ.

Պետական գրանցման համարը 30212100 

 

LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒՄ

 

«13» հունիսի 2012թ.

N 128-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 95

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի մարտի 30-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 95 որոշմամբ սահմանված հավելվածի՝

1) 3-րդ կետի «բ» ենթակետը և 5-րդ կետի առաջին պարբերությունը «քաղաքացիական ծառայողի» բառերից հետո լրացնել «, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում՝ նաև հավաստագիր ունեցող անձի» բառերով.

2) 7-րդ կետում «քաղաքացիական ծառայողների և» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողների, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում՝ նաև հավաստագիր ունեցող անձանց, ինչպես նաև» բառերով.

3) 10-րդ կետի՝ առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի (քաղաքացիական ծառայողների) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը (քաղաքացիական ծառայողները) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա կրտսեր պաշտոնների համար հիմք է ընդունվում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկում ընդգրկված անձի դիմումը:

Եթե կրտսեր պաշտոնների համար դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկում ընդգրկված մեկից ավելի անձինք, ապա նախապատվության իրավունքը տրվում է ցանկում առավել երկար ժամկետով գտնվող անձին, այս պայմանի հավասարության դեպքում՝ թեստավորման արդյունքում ավելի բարձր տոկոսներ հավաքած անձին, այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել երկար քաղաքացիական ծառայության ստաժ ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` ավելի բարձր դասային աստիճան ունեցող անձին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող անձին:

Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկում ընդգրկված անձի կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկում ընդգրկված անձը (անձինք) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա հիմք է ընդունվում կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) դիմումը:»:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

 Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ