Համարը 
N 60/Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.09.06/22(63)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
24.08.2007
Ստորագրող մարմինը 
ԿՄՍ նախարար
Ստորագրման ամսաթիվը 
24.08.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.03.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ԼՂՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Պետական գրանցման է ենթարկված

ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից

2007թ. օգոստոսի 27-ին

Պետական գրանցման թիվ 730

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«24» օգոստոսի 2007թ.

 N 60/Ա

ք. Ստեփանակերտ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կրթության մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի, 38-րդ հոդվածի 3-րդ կետի, 39-րդ հոդվածի 2-րդ կետի և «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ հրամայում եմ.

Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության կարգը» /կցվում է/:

Կրթության և գիտության վարչությանը՝ /պետ՝ Ա. Թովմասյան/ վերոնշյալ կարգը ներկայացնել պետական գրանցման:

Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ս. Ասրյանին:

 

 

ԿՄՍ նախարար՝

Կ.Աթայան  

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի

նախարարի

«24» օգոստոսի 2007թ.

N 60/Ա հրամանով

 

ԿԱՐԳ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

Սույն կարգը ընդունվում է «Կրթության մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի, 38-րդ հոդվածի 3-րդ կետի, 39-րդ հոդվածի 2-րդ կետի և «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն:

 

ԵՐԵԽԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԴՊՐՈՑ, ՎԱՐԺԱՐԱՆ, ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ /ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ/

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում 6 տարին լրացած երեխաները:

2. Շրջանների վարչակազմերի /Ստեփանակերտի քաղաքապետարանի/ կրթության, մշակույթի և սպորտի բաժինը /այսուհետ՝ բաժին/ յուրաքանչյուր պետական դպրոցի համար որոշում է դրա սպասարկման տարածքը: Պետական հանրակրթական դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց՝ ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ: Սպասարկման տարածքից դուրս բնակվող և տվյալ հանրակրթական դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ: Մնացած դեպքերում, հանրակրթական դպրոցի սպասարկման տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:

3. Պետական դպրոց ընդունելության ժամանակ երեխայի գիտելիքների ստուգում չի թույլատրվում /բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերի/:

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ընդունելությունը հանրակրթական դպրոց կատարվում է ընդհանուր հիմունքներով:

5. Ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների ընդունելությունը հանրակրթական դպրոց կատարվում է երեխայի ազգային /մայրենի/ լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում /դասարանում/, իսկ դրա բացակայության դեպքում՝ որպես կանոն, հայերենով ուսուցմամբ հանրակրթական դպրոցում:

6. Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները /նրանց օրինական ներկայացուցիչը/:

7. Հանրակրթական դպրոց ընդունելության համար երեխայի ծնողը /նրա օրինական ներկայացուցիչը/ դպրոց է ներկայացնում.

ա/ դիմում,

բ/ 2 լուսանկար,

գ/ երեխայի ծննդյան վկայականի պատճեն,

դ/ տեղեկանք երեխայի առողջության մասին /սպասարկող բուժհիմնարկից/,

ե/ դպրոցից-դպրոց աշակերտի փոխադրման թերթիկը /առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար/,

զ/ աշակերտի անձնական գործը /առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար/:

8. Հատուկ դպրոցի առաջին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում վեց տարին լրացած և ավելի բարձր տարիքի /մինչև 12 տարեկան/ դպրոց չհաճախած երեխաները: Ընդունելությունը հատուկ դպրոցներ, որպես կանոն /բացի սոցիալապես վտանգավոր վարքով երեխաների հատուկ դպրոցից/ կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

9. Ընդունելությունը արտակարգ ընդունակություններ դրսևորած /այդ թվում՝ երաժշտության, գեղարվեստի, սպորտի ոլորտներում/, երեխաների հատուկ դպրոց կատարվում է գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման արդյունքների հիման վրա՝ դպրոցի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

10. Հատուկ դպրոց ընդունելության համար երեխայի ծնողը /նրա օրինական ներկայացուցիչը/ դպրոց է ներկայացնում.

ա/ դիմում,

բ/ բժշկահոգեբանամանկավարժական հանձնաժողովի ուղեգիրը /բացառությամբ արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների հատուկ դպրոցի/,

գ/ 2 լուսանկար,

դ/ երեխայի ծննդյան վկայականի պատճեն,

ե/ տեղեկանք երեխայի առողջության մասին /սպասարկող բուժհիմնարկից/,

զ/ դպրոցից-դպրոց աշակերտի փոխադրման թերթիկը /առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար/,

է/ աշակերտի անձնական գործը /առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար/:

11. Հիմնական կրթության վկայական ստացած բոլոր աշակերտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու նույն դպրոցի 9-րդ դասարանում:

12. Ավագ դպրոց ընդունվելիս երեխայի ծնողը /նրա օրինական ներկայացուցիչը/ ներկայացնում է սույն կարգի 7-րդ կամ 10-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը և հիմնական կրթության վկայականի բնօրինակը:

13. Այլ հանրակրթական կամ հատուկ դպրոցի, կամ նույն դպրոցի ընդհանուր և արհեստագործական հոսքերով դասարաններում, արհեստագործական հոսքով ավագ դպրոցներում ընդունելության /ուսումը շարունակելու/ ժամանակ գիտելիքների ստուգում չի թույլատրվում:

14. Ավագ դպրոցի այլ հոսքերում և վարժարաններում ընդունելությունը կատարվում է դպրոցի /վարժարանի/ սահմանած կարգով՝ գիտելիքների ստուգման միջոցով:

15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միևնույն շրջանի /համայնքի/ ներսում կամ մի շրջանի հանրակրթական դպրոցից այլ շրջանի հանրակրթական դպրոց սովորողի ընդունելությունը կատարվում է ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ ցանկությամբ, դպրոցի համաձայնությամբ՝ պահպանելով սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պայմանները:

Ընդունելությունը հաշվառվում է համապատասխան շրջվարչակազմի /Ստեփանակերտի քաղաքապետարանի/ կրթության, մշակույթի և սպորտի բաժնում:

16. Հատուկ դպրոցից հանրակրթական դպրոց աշակերտի ընդունելությունը կատարվում է սույն կարգի 2,11,12,13,14 կետերի պահանջների պահպանմամբ:

17. Այլ երկրներից երեխաների ընդունելությունը հանրապետության դպրոցների համապատասխան դասարաններ կատարվում է ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա՝ պահպանելով սույն կարգի 1,2 կետով նախատեսված պայմանները:

Ընդունելությունը հաշվառվում է բաժնում:

Դասարանը որոշվում է՝ սույն կարգի 12-րդ կետի պահանջի պահպանմամբ, իսկ հիմնական և տարրական դպրոցներում՝ տնօրենի հրամանով ստեղծված առարկայական հանձնաժողովների կողմից գիտելիքների համարժեքության արդյունքների որոշման հիման վրա:

18. Մինչև 5-րդ դասարանը ներառյալ այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում /դասարանում/ անընդմեջ սովորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների երեխաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս՝ մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերենով ուսուցմամբ դասարանում՝ այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխելու պայմանով:

19. Մինչև 6-րդ դասարանը ներառյալ /առնվազն 4 ուստարի և բարձր դասարանները այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում /դասարանում/ սովորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների երեխաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարաններում:

20. Հանրակրթական դպրոցից հատուկ դպրոց ընդունելությունը կատարվում է ըստ սույն կարգի 10-րդ կետի՝ պահպանելով դասարանի համապատասխանությունը ըստ ուսումնական ծրագրի: