Համարը 
№ 17Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.12.17/29(70)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
27.11.2007
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.11.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.12.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.08.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2007թ. դեկտեմբերի 11-ին

Գրանցման համար 772

 

ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողով

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2007թ.

 № 17Ն

ք. Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքի 12-րդ հոդվածի բ) և 50-րդ հոդվածի 5-րդ կետերը, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Նախագահ`

Վ. ԱԴԱՄՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 27-ի № 17Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման

 

Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում, «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքին համապատասխան, սույն կարգի 2:1 կետով սահմանված գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիայի հայտի ընդունման, քննարկման, լիցենզիայի տրման (մերժման), լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի կորստի դեպքում կրկնօրինակի տրամադրման ընթացակարգերը:

Սույն կարգը չի տարածվում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեությունների լիցենզավորման վրա:

 

1. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն կարգում մեծատառով գրված հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.

Անձ` իրավաբանական անձ.

Էներգետիկայի բնագավառ` հասարակական ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության` ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման, էլեկտրաէներգետիկական ու բնական գազի ոլորտների համակարգի օպերատորի ծառայությունների իրականացման, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի ու բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցի կառուցման, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից)` այդ գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբ.

Հանձնաժողով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով.

Լիցենզիա` Հանձնաժողովի կողմից Անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու և ծառայություններ մատուցելու` նրա իրավունքը և պարտականությունը` համաձայն «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքի պահանջների: Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները:

Հայտատու` սույն կարգի համաձայն Լիցենզիա ստանալու կամ Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած Անձ.

Հայտ` սույն կարգի համաձայն Լիցենզիա ստանալու կամ Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ.

Գործ` Անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է սույն կարգով սահմանված` Լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, լիցենզավորված գործունեությունն իրականացնելու ընթացքում հայտնաբերված խախտումների և դրանց վերացման վերաբերյալ տեղեկություններ, սակագինը հիմնավորող հաշվարկներ, ֆինանսական հաշվետվություններ և Անձի գործունեությանը վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր.

Լիցենզավորված անձ` «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքի և սույն կարգի համաձայն Լիցենզիա ստացած Անձ.

Լիցենզավորվող գործունեություն` «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեություն.

Որոշում` Հանձնաժողովի կողմից «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունված իրավական ակտ:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1. Լիցենզիան տրվում է միայն Անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար:

1) էլեկտրական կայանների կառուցում կամ վերականգնում,

2) էլեկտրական էներգիայի արտադրություն,

3) էլեկտրական էներգիայի հաղորդում,

4) էլեկտրական էներգիայի բաշխում,

5) էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցի կառուցում,

6) էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի կառուցում,

7) ջերմամատակարարման կայանների (ներառյալ ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված արտադրության կայանների) կառուցում կամ վերականգնում,

8) ջերմային էներգիայի արտադրություն,

9) ջերմային էներգիայի փոխադրում,

10) ջերմային էներգիայի բաշխում,

11) ջերմային էներգիայի փոխադրման ցանցի կառուցում,

12) ջերմային էներգիայի բաշխման ցանցի կառուցում,

13) բնական գազի փոխադրում,

14) բնական գազի բաշխում,

15) բնական գազի փոխադրման ցանցի կառուցում,

16) բնական գազի բաշխման ցանցի կառուցում,

17) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցում,

18) գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցում,

19) էներգետիկական շուկային ծառայությունների մատուցում (մատուցվող ծառայությունների տեսակները և կառույցների կազմը սահմանում է Հանձնաժողովը):

2.2. Առանց Լիցենզիայի առկայության սույն կարգի 2.1 կետում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից որևէ մեկն իրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2.3. Սույն կարգի 2.1 կետում նշված գործունեության տեսակների համար տրվող Լիցենզիաների գործողության ժամկետները սահմանվում են:

Նոր կառուցվող կամ վերականգնվող արտադրական հզորությունների համար` ելնելով կառուցման ավարտի կանխատեսվող ժամկետից, էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության գործունեությունների համար` ելնելով արտադրող կայանի հիմնական սարքավորումների ծառայության միջին ժամկետից, եթե Հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

2.4. Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության Լիցենզիա չի պահանջվում, եթե այդ էներգիան օգտագործվում է բացառապես սեփական կարիքների համար:

2.5. Հայտով Հանձնաժողով դիմած Անձը սեփականության իրավունքով կամ պայմանագրով իր տնօրինության տակ պետք է ունենա Լիցենզավորված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ գույք:

2.6. Լիցենզիա ստանալու, Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզիայի կրկնօրինակն ստանալու համար վճարվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով և չափով: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը համապատասխան Հայտի, իսկ կորստի դեպքում` Լիցենզիայի կրկնօրինակն ստանալու վերաբերյալ դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է Հանձնաժողով:

2.7. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2.8. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում Լիցենզավորված անձի հետ համատեղ գործունեություն իրականացնող (այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով) այլ Անձանց, ինչպես նաև Լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող Անձանց վրա:

2.9. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող Անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և Լիցենզիայի գործողության ժամկետներում:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

3.1. Լիցենզիա ստանալու համար Անձը Հանձնաժողով է ներկայացնում համապատասխան Հայտ` 2 օրինակից, համաձայն սույն կարգի N2 և N3 հավելվածներում նշված փաստաթղթերի և NN1, 5-11 հավելվածներով տրված ձևերի:

3.2. Անձը, մինչև սույն կարգի 2.1 կետի 1) և 7) ենթակետերում նշված գործունեությունների վերաբերյալ Հայտը Հանձնաժողով ներկայացնելը, պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթում հրապարակել համապատասխան գործունեությամբ զբաղվելու մասին իր որոշումը (հավելված N5):

3.3. Անձը, սույն կարգի 2.1 կետի 1) և 7) ենթակետերում նշված գործունեությունների Լիցենզիա ստանալու համար, պարտավոր է ներկայացնել ֆինանսական երաշխիք` ըստ սույն կարգի N10 հավելվածում սահմանված կարգի:

3.4. Անձը, սույն կարգի 2.1 կետի 1) և 7) ենթակետերում նշված գործունեությունների Լիցենզիա ստանալու համար, պարտավոր է ներկայացնել համապատասխան լիցենզիա ունեցող որևէ նախագծային կազմակերպության հետ կնքված, կառուցվող կամ վերականգնվող օբյեկտի նախագծանախահաշվային աշխատանքներ կատարելու պայմանագիր: Պայմանագրում պետք է նշված լինեն նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման ժամկետները:

3.5. Լիցենզավորված անձը Լիցենզիայում ամրագրված ժամկետում պարտավոր է, մինչեւ շինարարական աշխատանքների սկիզբը, համապատասխան փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը ներկայացնել Հանձնաժողով:

3.6. Հայտատուն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

3.7. Հայտն ու նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն ԼՂՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

3.8. Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի NN1-3 և N N5-11 հավելվածներին:

3.9. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե`

ա) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում ԼՂՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին.

բ) ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ:

գ) Հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

3.10. Հանձնաժողովը Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը սահմանված կարգով պահպանվում է Հանձնաժողովում:

3.11. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց և (կամ) բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո, դրանք մուտքագրում են Հանձնաժողովում: Այդ դեպքում Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 3:8 - 3:11 կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

3.12. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացն ու կայացնում համապատասխան Որոշում` Հայտատուին Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո` 50 աշխատանքային օրվա ընթացքում:

3.13. Մինչև սույն կարգի 2:1 կետում նշված գործունեությունների Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Որոշում ընդունելը, անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի աշխատանքային խումբը տեղում ուսումնասիրում է Անձի կողմից կատարված աշխատանքները և համապատասխան գործունեություն իրականացնելու պատրաստականության աստիճանը:

3.14. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին: Այդ գործընթացի համար ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 3:12 կետում սահմանված ժամկետում:

3.15. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե`

ա) Հայտատուն ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ կամ սնանկ է ճանաչված.

բ) Լիցենզավորված գործունեության իրականացումը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման:

գ) Հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին:

դ) Լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ Լիցենզավորված անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա:

ե) Հայտատուն չի ներկայացրել Հանձնաժողովի պահանջած լրացուցիչ տեղեկությունները և փաստաթղթերը կամ լրացուցիչ փորձաքննության (այդ թվում նաև` անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացությունները, որոնց բացակայությունը հնարավորություն չի տալիս շարունակել Հայտի ուսումնասիրությունը:

զ) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում ԼՂՀ օրենքների կամ իրավական ակտերի պահանջներին:

3.16. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, Անձը, սույն կարգի 3.1 կետով սահմանված կարգով, կարող է կրկին Հայտ ներկայացնել Հանձնաժողով:

3.17. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի Որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Անձի` հաջորդ Հայտերի քննարկման վրա:

3.18. Արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգման Լիցենզիա ունեցող Անձը մինչև Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը պարտավոր է կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ` համաձայն նախագծի, սարքավորումներ արտադրող գործարանների և տեխնիկական կանոնակարգերի պահանջների: Անձը պարտավոր է այդ աշխատանքներն սկսելուց առնվազն 10 օր առաջ տեղյակ պահել Հանձնաժողովին: Կարգաբերման-գործարկման աշխատանքների արդյունքում հաղորդման ցանց առաքված էլեկտրաէներգիայի հաշվառման և վճարման հետ կապված հարցերը կանոնակարգվում են համապատասխան պայմանագրով, որի օրինակելի ձևը կամ պարտադիր պայմանները սահմանում է Հանձնաժողովը, և որը ենթակա է գրանցման Հանձնաժողովում:

3.19. Հայտատուն սույն կարգի 2:1 կետում նշված (բացառությամբ 1), 5), 6), 7), 11), 12), 15), 16) ենթակետերի) գործունեությունների Հայտի հետ մեկտեղ ներկայացնում է նաեւ սակագնի սահմանման հայտ` Հանձնաժողովի սահմանած ձևերով և կարգով:

3.20. Հանձնաժողովը սույն կարգի 2.1 կետում նշված (բացառությամբ 1), 5), 6), 7), 11), 12), 15), 16) ենթակետերի) գործունեությունների Լիցենզիաներ տրամադրելու և էլեկտրական, ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման, բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման սակագնի սահմանման վերաբերյալ Որոշումներն ընդունում է միաժամանակ:

 

4. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

 

4.1. Հանձնաժողովում յուրաքանչյուր Լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում Գործ:

4.2. Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ դրական Որոշում ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը Լիցենզիան` 1 օրինակից, հանձնում է Լիցենզավորված անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում` Լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում` մինչև Լիցենզավորված անձի ներկայանալը:

4.3. Լիցենզիայի հետ մեկտեղ Հայտատուին տրվում են Հանձնաժողովի կողմից սահմանված Լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները:

4.4. Հայտատուի ստորագրությամբ Լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N4) պահվում է Հանձնաժողովում:

4.5. Լիցենզավորված անձի կողմից Լիցենզավորված գործունեությունը դադարեցնելու կամ նրան Լիցենզիայից զրկելու դեպքերում Գործը սահմանված կարգով պահվում է Հանձնաժողովում:

4.6. Հայտի մերժման դեպքում, Որոշումն ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Որոշման պատճենը ուղարկվում է Հայտատուին, որում նշվում են մերժման պատճառները:

4.7. Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում Հանձնաժողովն իր սահմանած կարգով կիրառում է «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված տուժանքները:

4.8. Լիցենզիայի պայմաններում փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովն ու Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով և Հանձնաժողովի ընդունած համապատասխան իրավական ակտով:

4.9. Հանձնաժողովում վարվում է Լիցենզավորված անձանց և տրված Լիցենզիաների գրանցամատյան:

4.10. Լիցենզավորման գործընթացին առնչվող Հանձնաժողովի Որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առեւտրային գաղտնիքներ:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՈՐՍՏԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՍՏԱՆԱԼԸ

 

5.1. Լիցենզիայում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է մինչև Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ, Հայտով դիմել Հանձնաժողով:

5.2. Լիցենզավորված անձը Հայտում պետք է նշի հայցվող ժամկետը: Հայտն իր մեջ պետք է պարունակի պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, Լիցենզավորված անձին գրանցող պետական լիազորված մարմնի` Լիցենզավորված անձի կանոնադրությունում կատարած փոփոխություններն ու դրանց մասին տեղեկանքը և Լիցենզիայի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

5.3. Լիցենզավորված անձի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը և նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 5:2 կետի պահանջներին:

5.4. Հայտը սույն կարգի 5:2 կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նրա հետագա ուսումնասիրությունը դադարեցվում է, որի մասին Հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում Լիցենզավորված անձին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան տաս աշխատանքային օրվա ընթացքում:

5.5. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, Լիցենզավորված անձը, սույն կարգի 5:2 կետով սահմանված կարգով, կրկին Հայտով կարող է դիմել Հանձնաժողով, բայց ոչ ուշ, քան նախկինում տրված Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց տաս օր առաջ:

5.6. Հայտը սույն կարգի 5:1 և (կամ) 5.5 կետերով սահմանված ժամկետում ներկայացնելուց հետո, մինչև Լիցենզիայի գործողության ավարտը, Հանձնաժողովն ընդունում է Որոշում:

5.7. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաեւ լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին:

5.8. Հայտը մերժվում է, եթե`

ա) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված: Փաստաթղթերը թերի լինելու հիմքով Հայտը մերժվում է, եթե այդ մասին Հանձնաժողովի նախազգուշացումը ուղարկելու օրվանը հաջորդող տաս աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն չի ներկայացնում սույն կարգի 5:2 կետում սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

բ) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և ԼՂՀ օրենսդրության պահանջներին:

գ) Հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից:

դ) Լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են լիցենզավորման պայմանները:

ե) կառուցման կամ արտադրական հզորությունների վերականգնման Լիցենզիա ստացած Անձը Լիցենզիայով սահմանված ժամկետում գործունեություն չի ծավալել:

զ) Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ Լիցենզավորված անձի իրավունքները դադարել են:

է) Հայտատուն Հայտը ներկայացրել է սույն կարգի 5:1 և (կամ) 5.5 կետերում սահմանված ժամկետից ուշ կամ նախկինում տրված Լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո:

5.9. Եթե Հայտը ներկայացվել է Լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո:

5.10. Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով պետական տուրքի վճարումը և նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթերը: Դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիցենզավորված անձն ստանում է Լիցենզիայի կրկնօրինակը:

 

6. ՎԵՃԵՐ

 

Սույն կարգի կիրառման հետ առնչվող վեճերը լուծվում են ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

Հավելված N 1

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 27-ի № 17Ն որոշմամբ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տալ Լիցենզիա

___________________________________________________________________________

                                          (աշխարհագրական տարածքը, շրջանը,

___________________________________________________________________________

         լիցենզավորվող գործունեության տեսակը, լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը)

 

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

Հայտնում եմ, որ ԼՂՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի: Ընկերությունն ուսումնասիրել է լիցենզավորվող գործունեության իրականացման պայմանները և պարտավորվում է, Լիցենզիա ստանալու դեպքում ` գործել համաձայն դրանց:

Սույն դիմումին կցվում են`

1. _________________________________________________________________________

                      (փաստաթղթերի անվանումը)              (օրինակների և էջերի քանակը)

2. _________________________________________________________________________

3. _________________________________________________________________________

4. _________________________________________________________________________

5. _________________________________________________________________________

6. _________________________________________________________________________

7. _________________________________________________________________________

8. _________________________________________________________________________

9. _________________________________________________________________________

10. ________________________________________________________________________

11. ________________________________________________________________________

12. ________________________________________________________________________

___________________________________________________________________________

        (Լիցենզավորվող անձի անվանումը, հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը

___________________________________________________________________________

                                                        բանկային տվյալները)

 

Կ.Տ.

 

________________________________

_____________________________

(ղեկավարի անունը, ազգանունը)

(ղեկավարի ստորագրությունը)

 

«___» _____________200__թ.

 

 

 

                                 

                                         

 

 

 

Հավելված N 2

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 27-ի № 17Ն որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

 

Լիցենզավորող գործունեության անվանումը

Նոր արտադրական հզորությունների կառուցում կամ վերականգնում

Էլեկտրական /ներառյալ ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված/ կայաններ

Կենտրոնացված ջերմամատա-կարարման համակարգեր

Ներկայացվող փաստաթղթերի անվանումը

Փոքր ՀԷԿ-եր

ՀԷԿ եր

/10 և ավելի Մվտ/

ԱԷԿ

ՋԷԿ-եր

/ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված արտադրություն/

Այլընտրան-

քային էլ. կայաններ

Կաթսա-

յատներ

Ջերմա-մատա-կարար-ման կայան-

ներ

Ջրատար- ների վրա կառուցվող ՀԷԿ-եր

Գետերի վրա կառուցվող ՀԷԿ-եր

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

Գործարար ծրագիր

.

.

.

.

.

.

.

.

2.

Գործունեություն ծավալող ընկերության կանոնադրության և պետռեգիստրի գրանցման վկայականի պատճենները

.

.

.

.

.

.

.

.

3.

Ջրատարի վարձա-կալման պայմանա-գիրը կամ ջրատարին միացման թույլտվությունը

.

.

.

.

.

.

.

.

4.

Հողի և լիցենզավորված գործունեությունը իրականացնելու համար անհրաժեշտ այլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթուղթ և կառուցվող օբյեկտի տեղակայման վայրի քարտեզը

.

.

.

.

.

.

.

.

5.

Նախագծային կազմակերպության հետ կնքված պայմանագիր նախագծային-նախահաշվային աշխատանքներ կատարելու վերաբերյալ և դրանց կատարման ժամանակացույց

.

.

.

.

.

.

.

.

6*

Տեղեկություններ բաժնետերերի և բաժնետոմսերի մասին

.

.

.

.

.

.

.

.

7.

Հատուկ ջրօգտագործման թույլտվությունը

.

.

.

.

.

**

.

.

8.

Ընկերության ընդհանուր բնույթի ֆինանսական հաշվետվու-թյունները (առկայության դեպքում նաև վերջին տարվա ընթացքում կատարված ընկերության աուդիտորական եզրակացության և այլ մարմինների կողմից կատարված ստուգման ակտերի պատճենները)

.

.

.

.

.

.

.

.

9*

Տեղեկատվություն վարկերի կամ այլ փոխառությունների մասին

.

.

.

.

.

.

.

.

10*

Հայտարարություն մամուլում

.

.

.

.

.

.

.

.

11*

Երաշխիքներ

.

.

.

.

.

.

.

.

12

Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ

               

 

* - ներկայացվում են ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի սահմանած ձևերին համապատասխան (հավելվածներ NN6, 5, 8, 9, 10.1, 11):

** - անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել:

 

 

 

Հավելված N 3

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 27-ի № 17Ն որոշմամբ

 

Ց Ա Ն Կ*

Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի (բացառությամբ սույն կարգի հավելված N2-ում նշված գործունեությունների տեսակների)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

N

Լիցենզա-

վորող գործու-

նեության անվանումը

Էլեկտրա-

կան և ջերմային էներգիայի

արտա- դրություն

/ներառյալ էլեկտրա- կան և ջերմային էներգիայի համա- կագված արտա- դրություն

 

Էլեկ- տրա- կան էներ- գիայի հաղորդ- ման ցանցի կառու- ցում

 

Էլեկ- տրա- կան էներ- գիայի հա- ղորդում

 

էլեկ- տրական էներ- գիայի բաշ- խման ցանցի կառու- ցում

 

 

 

Էլեկ- տրա- կան էներ- գիայի բաշ- խում

 

 

 

Ջերմա-

յին էներ- գիայի հաղորդ- ման ցանցի կառու- ցում 

 

 

 

 

 

Ջեր- մային էներ- գիայի հա- ղորդում

 

 

 

Ջերմա-

յին էներ- գիայի հաղորդ- ման ցանցի կառու- ցում

 

 

 

 

 

 

 

Ջերմա-

յին

էներ-

գիայի բաշ-

խում

 

 

 

 

 

Բնա-

կան գազի փոխա-

դրման ցանցի կառու-

ցում

 

 

 

 

 

 

 

Բնա-

կան գազի փոխա-

դրում

 

 

 

 

 

Բնա- կան գազի բաշ- խման ցանցի կառու- ցում

 

 

 

 

 

 

Բնա- կան գազի բաշ- խում

 

էլեկ- տրա- էներ- գետի- կական համա- կարգի օպերա- տորի ծառա- յություն

 

 

 

Գազա- մատա- կարա- րման համա- կարգի օպերա- տորի ծառա- յություն

 

 

Էներգե- տիկական շուկային ծառայու- թյունների մատու- ցում

Ներկա- յացվող փաստա-

թղթի անվանումը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

1

Լիցենզավորվող ընկերության կանոնա- դրության և պետռեգիստրի վկայականի պատճենները

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

2

* * * *

Տեխնիկական և բնապահ- պանական փորձա- քննություն անցած նախագիծը և նախահաշիվը

---

-

---

-

---

-

---

-

---

-

---

-

---

---

---

---

3**

Տեղեկություններ բաժնետերերի և բաժնետոմսերի մասին

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

4

Լիցենզավորվող գործունեության աշխարհա- գրական տարածքը

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

---

---

---

5**

Լիցենզավորվող գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական և վարձակալված միջոցների ցանկը

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

---

---

---

6***

Շինարարության ավարտը հավաստող փաստաթուղթ

-

---

-

---

-

---

-

---

-

---

-

---

-

---

---

---

7

Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

 

* - սույն ցանկում նշված գործունեությունների լիցենզիաների հայտերի հետ միասին ներկայացվում է նաև ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից հաստատված «Սակագների սահմանման և վերանայման կարգով» սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

** - ներկայացվում է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի սահմանված ձևերին համապատասխան (հավելվածներ NN6, 7, 8):

*** - գոյություն ունեցող ցանցերի համար չի պահանջվում:

**** - Հանձնաժողովի կողմից տրված արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման Լիցենզիայի առկայության դեպքում չի պահանջվում:

 

 

 

Հավելված N 4

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 27-ի № 17Ն որոշմամբ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի

 

 

200__ թ. ______________ «____»-ի  N_____որոշում

Լիցենզավորված գործունեության տեսակը`

 ______________________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Լիցենզիայի գրանցման ամսաթիվը «___»_____________200__ թ:

Լիցենզիայի գրանցման համարը N _________

Ստացված էջերի քանակը` _______________

 

Տրված է`

_______________________________________________________________________

                                             (Լիցենզավորված անձի անվանումը,

_______________________________________________________________________

                           հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

_______________________________________________________________________

        (Լիցենզիա ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող

_______________________________________________________________________

                     փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված)

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Լիցենզիան ստացվել է`                   «____» ______________200__ թ:

 

_________________________________

  (Լիցենզիա ստացողի ստորագրությունը)

 

 

Հավելված N 5

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 27-ի № 17Ն որոշմամբ

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

 

_____________________________________________________________________

                                                            (Լիցենզավորվող անձի անվանումը)

 

դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով`

_____________________________________________________________________

                                     (աշխարհագրական տարածքը / քաղաքը, շրջանը/,

_____________________________________________________________________

                                     լիցենզավորվող գործունեության տեսակը)

 

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

_____________________________________________________________________

            (Լիցենզավորվող անձի հասցեն, հեռախոսը, հեռատիպը, էլեկտրոնային փոստը,

_____________________________________________________________________

                                                                 ֆաքսը)

 

 

 

Հավելված N 6

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 27-ի № 17Ն որոշմամբ

 

___________________________________

          (ընկերության անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

առ 1 ______________ 200__ թ.

 

N

 

Հիմնա-

կան միջոցի

անվա-

նումը

 

Չափի միա-

վորը

 

Քանա-

կությունը

 

Տիպը կամ մակ-

նիշը

 

Օգտա-

կար ծառա-

յության ժամ-

կետը

 

Հիմնա-

կան բնութա-

գիրը **

 

Շահա-

գործման հանձ-

նման տարե-

թիվը

 

Շահա-

գործ-

վում է

 

Գտնվում է պահես-

տում

Դուրս գրման ենթակա է թե ոչ

Հիմն. միջ. ամոր- տիզա- ցիայի կիրառ- վող նորման

Արժեքը

/հազ. դրամ/

Մաշվա- ծությունը

/հազ. դրամ/

Հաշվե-

կշռային արժեքը

/հազ. դրամ/

վերագնա-

հատված ***

չվերա-

գնա-

հատ-

ված

վերա-

գնա-

հատ-

ված ***

չվերա-

գնա-

հատ-

ված

վերա-

գնա-

հատ-

ված ***

չվերա-

գնա-

հատ-

ված

այո /+/ ոչ /-/

այո /+/ ոչ /-/

այո /+/ ոչ /-/

%

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

Լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված*

1.

Շենքեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

Կառուց- վածքներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

Փոխա-

նցող հարմա- րանքներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

Մեքենա-

ներ, սարքա- վորումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

Տրանս- պորտային միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

Արտա- դրական գույք, տնտեսա- կան գույք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

Այլ հիմնական միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

 

 

 

 

 

 

 

*) Ներկայացվում է ըստ ստորաբաժանումների և օբյեկտների:

**) Դրվածքային և անձնագրային հզորությունը (արտադրողականությունը, թողունակությունը), գազատարների և ջերմատարների համար` երկարությունը և տրամագիծը:

***) Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված վերագնահատման արդյունքները:

Ծանոթություն:

1. Տեղեկատվությունը ներկայացվում է նաև մագնիսական սկավառակով:

2. Նշված խմբավորմամբ ներկայացվում են բոլոր հիմնական միջոցները` մեկ առ մեկ:

 

_________________________

Ղեկավարի ստորագրությունը

________________________

/Անուն, ազգանուն/

                                                                                        

Կ.Տ.

 

 

 

Հավելված N 7

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 27-ի № 17Ն որոշմամբ

 

Վարձակալության վերցված տեխնոլոգիական և օժանդակ սարքավորումների, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, հաստոցների, շենքերի, շինությունների, կառույցների, բաց տարածքների ցանկը

 

N

Վարձա-

կալությամբ վերցրած միջոցի անվանումը

 

Մակնիշը

 

Օգտա-

գործման ուղղութ-

յունը

 

Հիմնական բնութագիրը

Վարձա-կալության պայմանագրի ժամկետները

Տարեկան (ամսական) վարձա-

վճարի չափը /հազ. դրամ/ 

Վարձատուի անվանումը վարձակալական պայմանագրի առանձնա-

հատկությունները

/լիզինգ, ուղղակի վարձակալություն/

1 1.1

Տեխնոլոգիական սարքավորումներ

     

Ա

      

2 2.1

Օժանդակ սարքավորումներ

/կապի միջոցներ, համակարգիչներ, կազմտեխնիկա և այլն/

            

3 3.1

Տրանսպորտային միջոցներ և մեխանիզմներ

   

Բ

       

4 4.1

Շենքեր, շինություններ, կառույցներ

չի լրացվում

  

Գ

       

5 5.1

Բաց տարածքներ

չի լրացվում

  

Դ

       

 

* Ա- դրվածքային հզորությունը (արտադրողականությունը, թողունակությունը), գազատարների և ջերմատարների համար` երկարությունը եւ տրամագիծը

Բ - անձնագրային հզորությունը

Գ - օգտակար մակերեսը

Դ - ընդհանուր մակերեսը

 

________________________________________

  հայտատուի անունը, ազգանունը, պաշտոնը

____________________

ստորագրությունը

                                                                                              

Կ.Տ.

 

 

 

Հավելված N 8

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 27-ի № 17Ն որոշմամբ

 

Տեղեկություններ

 

լիցենզավորվող ընկերության բաժնետերերի և բաժնետոմսերի մասին

 

Տեղեկություններ բաժնետերերի մասին

Բաժնետեր /փայատեր/

Բաժնեմաս /փայաբաժին/ /դրամ/

/%-ով/

      
      
     
     
     
     
     
     

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

         

Տեղեկություններ բաժնետոմսերի մասին

Թողարկման թույլատրված բաժնետոմսեր

Արժեքը

Քանակությունը

1) շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսեր

     

2) հետ գնված բաժնետոմսեր

    

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

     

 

________________________________________

  Հայտատուի անունը, ազգանունը, պաշտոնը

________________

ստորագրությունը

 Կ.Տ.

 

 

 

Հավելված N 9

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 27-ի № 17Ն որոշմամբ

 

_______________________________

           Ընկերության անվանումը

 

Տեղեկատվություն վարկերի կամ այլ փոխառությունների մասին

 

N

Վարկի կամ փոխառության նպատակը

Վարկի կամ փոխառության աղբյուրը

/ֆինանսական կազմակերպության անվանումը/

Վարկի կամ այլ փոխա-

ռության ծավալը

/հազ. դրամ/

Վարկի կամ այլ փոխառության մարման ժամկետը

Վարկի կամ այլ փոխառության տարեկան տոկոսա-

դրույքը /%/

Կարճաժամկետ վարկեր

           
            
           
           
  

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

       

Երկարաժամկետ վարկեր

            
           
            
            
 

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

        

 

«___» __________200__ թ.

____________________________________

 (Ընկերության ղեկավարի անուն, ազգանունը)

 

 

_______________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

 

Հավելված N 10

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 27-ի № 17Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում են «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված` ԼՂՀ էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) լիցենզիա ստանալու համար ֆինանսական երաշխիքների (այսուհետև` երաշխիք) հաշվարկման սկզբունքներն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) դրանց ներկայացման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Երաշխիք է համարվում սույն կարգին համապատասխան հաշվարկված և ձևակերպված որոշակի գումարը, որը ներկայացվում է էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտով հանձնաժողով դիմած անձի կողմից` ի վկայություն լիցենզիայի պայմանների պահպանման և կատարման պատրաստականության:

1.2. Լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում երաշխիքը մասնակիորեն կամ ամբողջությամբ` հանձնաժողովի որոշման հիման վրա, երաշխավորողը փոխանցում է ԼՂՀ պետական բյուջե:

1.3. Երաշխավորող կարող է հանդիսանալ`

ա) ԼՂՀ գործող որևէ բանկ, վարկային հաստատություն կամ ապահովագրական կազմակերպություն,

բ) լիցենզիայի հայտով դիմած իրավաբանական անձը, եթե նա ունի հանձնաժողովի կողմից իրեն տրված գործունեության լիցենզիա, բացառությամբ նոր արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) լիցենզիայի:

1.4. Երաշխավորողը տալիս է երաշխավորագիր, որում պարտադիր նշվում են`

ա) երաշխավորագրի գործողության ժամկետը, որը պետք է համապատասխանի լիցենզիայի գործողության ժամկետին,

բ) երաշխավորողի պարտավորությունը լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում` հանձնաժողովի որոշման հիման վրա, երաշխիքն ամբողջությամբ կամ մասնակիորեն ԼՂՀ պետական բյուջե փոխանցելու մասին:

1.5. Երաշխավորագիրը լիցենզիա ստանալու հայտի հետ միասին ներկայացվում է հանձնաժողով:

1.6. Սույն կարգով սահմանված երաշխիքը չի պահանջվում, եթե գործունեության լիցենզիա ստանալու համար անձը հանձնաժողով է ներկայացրել ԼՂՀ կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիք:

1.7. Լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, կայացնում է որոշում կամ տալիս է գրավոր թույլտվություն` երաշխիքը լիցենզավորված անձին վերադարձնելու մասին:

 

2. ԵՐԱՇԽԻՔԻ ՉԱՓԸ

 

2.1. Երաշխիքի հաշվարկման բազա է սահմանվում «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված բազային տուրքի չափը:

2.2. Երաշխիքի մեծությունը պետք է հավասար լինի կառուցվող (վերականգնվող) արտադրական հզորության տեղակայվելիք հզորության (արտահայտված կիլովատներով) և «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500000 դրամը:

 

3. ԵՐԱՇԽԻՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

 

3.1. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքն ամբողջությամբ ԼՂՀ պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

ա) հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայից զրկելու մասին,

բ) լիցենզիայի գործողության ժամկետում լիցենզավորված անձը չի ավարտել արտադրական հզորության կառուցման (վերականգնման) աշխատանքների իրականացումը և չի դիմել լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտով, կամ հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը:

3.2. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքի կեսը ԼՂՀ պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

ա) հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին,

բ) հանձնաժողովը որոշում է ընդունել բնապահպանական և տեխնիկական փորձաքննություն անցած նախագծի հանձնաժողով ներկայացման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու մասին:

3.3. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել երաշխիքի կեսը ԼՂՀ պետական բյուջե փոխանցելու մասին, եթե լիցենզավորված անձը պարբերաբար խախտում է հանձնաժողովի կողմից սահմանված ձևերին և կարգին համապատասխան տեղեկատվությունների և հաշվետվությունների հանձնաժողով ներկայացման ժամկետը:

3.4. Լիցենզավորված անձը, սույն կարգի 3.1, 3.2 և 3.3 կետերի համաձայն սահմանված գումարը ԼՂՀ պետական բյուջե փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում, ներկայացնում է հանձնաժողով:

3.5. Սույն կարգի 3.2 և 3.3 կետերում սահմանված դեպքերում` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում, լիցենզավորված անձը հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի 2.2 կետին համապատասխան հաշվարկված նոր երաշխիք:

 

4. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

4.1. Լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքը սույն կարգով սահմանված դեպքերում ԼՂՀ պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետևանք է արտակարգ և անկանխելի դեպքերի ու հանգամանքների, որոնք ստեղծվել են նրա կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսեւորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են նրա գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

4.2. Լիցենզավորված անձը պարտավոր է սույն կարգի 4.1 կետում սահմանված դեպքերում անհապաղ տեղեկացնել հանձնաժողովին` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

 

 

Հավելված N 11

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 27-ի № 17Ն որոշմամբ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

(փաստաթղթի կազմը և բովանդակությունը)

 _______________________________________________

Կառուցվող կամ վերականգնվող օբյեկտի անվանումը

 

1. Ներածություն

 

1.1. Արտադրական հզորության կառուցման կամ վերականգնման նպատակը և սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը:

1.2. Կառուցվող կամ վերականգնվող օբյեկտի ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները:

1.3. Տեղեկություններ շինմոնտաժային ծառայությունների շուկայի, հիմնական սարքավորումներ արտադրողների (առաքողների) և դրանց արժեքների մասին:

 

2. Շուկայի ուսումնասիրություն

 

2.1. Արտադրանքի (ծառայության) իրացման հնարավորությունները:

 

3. Հիմնական տեխնոլոգիական և տնտեսական լուծումներ

 

3.1. Արտադրության (ծառայության) տեխնոլոգիայի և հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ընտրության տեխնիկական և տնտեսական հիմնավորումը:

 

4. Oբյեկտի կառուցման (շինարարության) տարածքը

 

4.1. Oբյեկտի տեղաբաշխման հիմնավորումը:

4.2. Քարտեզագրական և այլ նյութեր, այդ թվում` կառուցվող օբյեկտի տեղաբաշխման սխեման, որի վրա նշված են տրանսպորտային հաղորդակցության ուղիներին և ճարտարագիտական ցանցերին միացման կետերը, օբյեկտի հատակագիծը:

 

5. Հիմնական շինարարական լուծումներ

 

5.1. Oբյեկտի շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը:

5.2. Կառուցման կամ վերականգնման ժամանակացույցը` ըստ փուլերի:

5.3. Նախնական լուծումներ օբյեկտի էներգամատակարարման (սնման), ջրամատակարարման, կոյուղու և այլնի վերաբերյալ:

 

6. Շրջակա միջավայրի վրա օբյեկտի ազդեցության գնահատումը

 

6.1. Oբյեկտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

6.2. Նախնական բնապահպանական լուծումներ:

 

7. Ներդրումների արդյունավետությունը

 

7.1. Կառուցման կամ վերականգնման աշխատանքների արժեքը բացված տեսքով:

7.2. Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները (հավելված 9):

7.3. Հիմնական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը:

7.4. Գործունեության հիմնական ցուցանիշների հնարավոր փոփոխությունը հաշվարկային ժամանակաշրջանում:

7.5. Ներդրումների ռիսկի գնահատականը:

7.6. Oբյեկտի նախագծման, կառուցման կամ վերականգնման և նախագծային հզորությամբ գործարկման ժամկետները:

7.7. Անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

 

_____________________

Ընկերության անվանումը

_____________________________________

Ընկերության ղեկավարի անուն, ազգանունը

____________________________________

Ընկերության ղեկավարի ստորագրություն

 

«____» _____________200__ թ.

 

 

Կ.Տ.

 

_______________________

Սույն փաստաթղթին կցվում է արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործարար ծրագրի մշակման հիմքում դրված հիմնավորող փաստաթղթերը: