| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«12» հուլիսի 2011թ.
պետական գրանցման համարը 3031161 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» հունիսի 2011 թվականի |
Թիվ 57Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 17Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը և «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «բ» կետը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 17Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի
28 հունիսի 2011թ. թիվ 57-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում, «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան, սույն կարգի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիայի հայտի ընդունման, քննարկման, լիցենզիայի տրման (մերժման), լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի կորստի դեպքում կրկնօրինակի տրամադրման ընթացակարգերը:
Սույն կարգը չի տարածվում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեությունների լիցենզավորման վրա:
1. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն կարգում մեծատառով գրված հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.
Անձ` իրավաբանական անձ.
Էներգետիկայի բնագավառ` հասարակական ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության` ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման, էլեկտրաէներգետիկական ու բնական գազի ոլորտների համակարգի օպերատորի ծառայությունների իրականացման, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի ու բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցի կառուցման, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից)` այդ գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբ.
Հանձնաժողով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.
Լիցենզիա` Հանձնաժողովի կողմից Անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու և ծառայություններ մատուցելու` նրա իրավունքը և պարտականությունը` համաձայն «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների: Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները:
Հայտատու` սույն կարգի համաձայն Լիցենզիա ստանալու կամ Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած Անձ.
Հայտ` սույն կարգի համաձայն Լիցենզիա ստանալու կամ Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ.
Գործ` Անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է սույն կարգով սահմանված` Լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, լիցենզավորված գործունեությունն իրականացնելու ընթացքում հայտնաբերված խախտումների և դրանց վերացման վերաբերյալ տեղեկություններ, սակագինը հիմնավորող հաշվարկներ, ֆինանսական հաշվետվություններ և Անձի գործունեությանը վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր.
Լիցենզավորված անձ` «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն Լիցենզիա ստացած Անձ.
Լիցենզավորվող գործունեություն` «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեություն.
Որոշում` Հանձնաժողովի կողմից «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունված իրավական ակտ:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Լիցենզիան տրվում է միայն Անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար`
1) էլեկտրական կայանների կառուցում կամ վերականգնում.
2) էլեկտրական էներգիայի արտադրություն.
3) էլեկտրական էներգիայի հաղորդում.
4) էլեկտրական էներգիայի բաշխում.
5) էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցի կառուցում.
6) էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի կառուցում.
7) ջերմային կայանների (ներառյալ ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված արտադրության կայանների) կառուցում կամ վերականգնում.
8) ջերմային էներգիայի արտադրություն.
9) ջերմային էներգիայի փոխադրում.
10) ջերմային էներգիայի բաշխում.
11) ջերմային էներգիայի փոխադրման ցանցի կառուցում.
12) ջերմային էներգիայի բաշխման ցանցի կառուցում.
13) բնական գազի փոխադրում.
14) բնական գազի բաշխում.
15) բնական գազի փոխադրման ցանցի կառուցում.
16) բնական գազի բաշխման ցանցի կառուցում.
17) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցում.
18) գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցում.
19) էներգետիկական շուկային ծառայությունների մատուցում (մատուցվող ծառայությունների տեսակները և կառույցների կազմը սահմանում է Հանձնաժողովը):
3. Առանց Լիցենզիայի առկայության սույն կարգի 2-րդ կետում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից որևէ մեկն իրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
4. սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակների համար տրվող Լիցենզիաների գործողության ժամկետները սահմանվում են:
Նոր կառուցվող կամ վերականգնվող արտադրական հզորությունների համար` ելնելով կառուցման ավարտի կանխատեսվող ժամկետից, էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության գործունեությունների համար` ելնելով արտադրող կայանի հիմնական սարքավորումների ծառայության միջին ժամկետից, եթե Հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:
5. Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության Լիցենզիա չի պահանջվում, եթե այդ էներգիան օգտագործվում է բացառապես սեփական կարիքների համար:
6. Հայտով Հանձնաժողով դիմած Անձը սեփականության իրավունքով կամ պայմանագրով իր տնօրինության տակ պետք է ունենա Լիցենզավորված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ գույք:
7. Լիցենզիա ստանալու, Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզիայի կրկնօրինակն ստանալու համար վճարվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը համապատասխան Հայտի, իսկ կորստի դեպքում` Լիցենզիայի կրկնօրինակն ստանալու վերաբերյալ դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է Հանձնաժողով:
8. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
9. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում Լիցենզավորված անձի հետ համատեղ գործունեություն իրականացնող (այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով) այլ Անձանց, ինչպես նաև Լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող Անձանց վրա:
10. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող Անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և Լիցենզիայի գործողության ժամկետներում:
3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
11. Լիցենզիա ստանալու համար Անձը Հանձնաժողով է ներկայացնում համապատասխան Հայտ` 2 օրինակից, համաձայն սույն կարգի թիվ 2 և թիվ 3 ենթահավելվածներում նշված փաստաթղթերի և թիվ 1, 5-9 ենթահավելվածներով տրված ձևերի:
12. Անձը, մինչև սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 7-րդ ենթակետերում նշված գործունեությունների վերաբերյալ Հայտը Հանձնաժողով ներկայացնելը, պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթում հրապարակել համապատասխան գործունեությամբ զբաղվելու մասին իր որոշումը (ենթահավելված թիվ 5):
13. Անձը, սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 7-րդ ենթակետերում նշված գործունեությունների Լիցենզիա ստանալու համար, պարտավոր է ներկայացնել ֆինանսական երաշխիք` ըստ սույն կարգի թիվ 8 ենթահավելվածում սահմանված կարգի:
14. Անձը, սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 7-րդ ենթակետերում նշված գործունեությունների Լիցենզիա ստանալու համար, պարտավոր է ներկայացնել համապատասխան լիցենզիա ունեցող որևէ նախագծային կազմակերպության հետ կնքված, կառուցվող կամ վերականգնվող օբյեկտի նախագծանախահաշվային աշխատանքներ կատարելու պայմանագիր: Պայմանագրում պետք է նշված լինեն նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման ժամկետները:
15. Լիցենզավորված անձը Լիցենզիայում ամրագրված ժամկետում պարտավոր է համապատասխան փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը ներկայացնել Հանձնաժողով:
16. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործունեության համար Հայտը Հանձնաժողով կարող է ներկայացվել նաև փոքր հիդրոէլեկտրակայանների և վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսների օգտագործման նպատակով կառուցված կայանների` նախագծով նախատեսված դրվածքային հզորությունը մասնակի գործարկելու հնարավորության դեպքում, մնացած հզորությունը գործարկելով մինչև կառուցման Լիցենզիայով նախատեսված ժամկետի ավարտը: Այս դեպքում Լիցենզավորված անձն ազատվում է գործարկված հզորությանը համապատասխան երաշխիքային պարտավորությունից:
17. Հայտատուն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:
18. Հայտն ու նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:
19. Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի թիվ 1-3 և թիվ 5-9 ենթահավելվածներին:
20. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե`
1) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին.
2) ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.
3) Հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
21. Հանձնաժողովը Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը սահմանված կարգով պահպանվում է Հանձնաժողովում:
22. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց և (կամ) բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո, դրանք մուտքագրում են Հանձնաժողովում: Այդ դեպքում Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 19-22 կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:
23. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացն ու կայացնում համապատասխան Որոշում` Հայտատուին Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո` 50 աշխատանքային օրվա ընթացքում:
24. Մինչև սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեությունների Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Որոշում ընդունելը, անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի աշխատանքային խումբը տեղում ուսումնասիրում է Անձի կողմից կատարված աշխատանքները և համապատասխան գործունեություն իրականացնելու պատրաստականության աստիճանը:
25. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին: Այդ գործընթացի համար ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 23-րդ կետում սահմանված ժամկետում:
26. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե`
1) հայտատուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ կամ սնանկ է ճանաչված.
2) լիցենզավորված գործունեության իրականացումը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման.
3) հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.
4) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ Լիցենզավորված անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա.
5) հայտատուն չի ներկայացրել Հանձնաժողովի պահանջած լրացուցիչ տեղեկությունները և փաստաթղթերը կամ լրացուցիչ փորձաքննության (այդ թվում նաև` անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացությունները, որոնց բացակայությունը հնարավորություն չի տալիս շարունակել Հայտի ուսումնասիրությունը.
6) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների կամ իրավական ակտերի պահանջներին:
27. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, Անձը, սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով, կարող է կրկին Հայտ ներկայացնել Հանձնաժողով:
28. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի Որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Անձի` հաջորդ Հայտերի քննարկման վրա:
29. Էլեկտրական կամ ջերմային (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կայանների կառուցման Լիցենզիա ունեցող անձը մինչ Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը պարտավոր է կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ: Անձը պարտավոր է այդ աշխատանքներն սկսելուց առաջ տեղյակ պահել Հանձնաժողովին` ներկայացնելով շինարարության շահագործման փաստագրման ակտը և էներգատեղակայանքի գործարկման եզրակացությունը: Կարգաբերման-գործարկման աշխատանքների արդյունքում բաշխման ցանց առաքված էլեկտրաէներգիայի հաշվառման և վճարման հետ կապված հարցերը կանոնակարգվում են համապատասխան պայմանագրով, որի օրինակելի ձևը կամ պարտադիր պայմանները սահմանում է Հանձնաժողովը, և որը ենթակա է գրանցման Հանձնաժողովում:
30. Հայտատուն սույն կարգի 2-րդ կետում նշված (բացառությամբ 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ, 16-րդ ենթակետերի) գործունեությունների Հայտի հետ մեկտեղ ներկայացնում է նաև սակագնի սահմանման հայտ` Հանձնաժողովի սահմանած ձևերով և կարգով:
31. Հանձնաժողովը սույն կարգի 2-րդ կետում նշված (բացառությամբ 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ, 16-րդ ենթակետերի) գործունեությունների Լիցենզիաներ տրամադրելու և էլեկտրական, ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման, բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման սակագնի սահմանման վերաբերյալ Որոշումներն ընդունում է միաժամանակ:
32. Սույն կարգի 29-րդ կետով պահանջվող էներգատեղակայանքի գործարկման եզրակացությունը ներկայացվում է 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման դեպքում:
4. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
33. Հանձնաժողովում յուրաքանչյուր Լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում Գործ:
34. Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ դրական Որոշում ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը Լիցենզիան` 1 օրինակից, հանձնում է Լիցենզավորված անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում` Լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում` մինչև Լիցենզավորված անձի ներկայանալը:
35. Լիցենզիայի հետ մեկտեղ Հայտատուին տրվում են Հանձնաժողովի կողմից սահմանված Լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները:
36. Հայտատուի ստորագրությամբ Լիցենզիայի ստացման կտրոնը (ենթահավելված թիվ 4) պահվում է Հանձնաժողովում:
37. Լիցենզավորված անձի կողմից Լիցենզավորված գործունեությունը դադարեցնելու կամ նրան Լիցենզիայից զրկելու դեպքերում Գործը սահմանված կարգով պահվում է Հանձնաժողովում:
38. Հայտի մերժման դեպքում, Որոշումն ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Որոշման պատճենը ուղարկվում է Հայտատուին, որում նշվում են մերժման պատճառները:
39. Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում Հանձնաժողովն իր սահմանած կարգով կիրառում է «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված տուժանքները:
40. Լիցենզիայի պայմաններում փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովն ու Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և Հանձնաժողովի ընդունած համապատասխան իրավական ակտով:
41. Հանձնաժողովում վարվում է Լիցենզավորված անձանց և տրված Լիցենզիաների գրանցամատյան:
42. Լիցենզավորման գործընթացին առնչվող Հանձնաժողովի Որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:
5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՈՐՍՏԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՍՏԱՆԱԼԸ
43. Լիցենզիայում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է մինչև Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ, Հայտով դիմել Հանձնաժողով:
44. Հայտն իր մեջ պետք է պարունակի`
1) Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Լիցենզավորված անձի հիմնավորումները, որտեղ պետք է նշված լինի հայցվող ժամկետը.
2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.
3) Լիցենզավորված անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը` Լիցենզավորված անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին:
Եթե Լիցենզավորված անձի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ, ապա ներկայացվում են նաև այդ փոփոխությունները.
4) սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ ենթակետերում նշված գործունեության տեսակների իրականացման դեպքում` իրականացված աշխատանքների մասին տեղեկանք, որտեղ պետք է նշվեն նաև աշխատանքների չիրականացման պատճառները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ժամկետը:
45. Լիցենզավորված անձի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը և նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 44-րդ կետի պահանջներին:
46. Հայտը սույն կարգի 44-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նրա հետագա ուսումնասիրությունը դադարեցվում է, որի մասին Հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում Լիցենզավորված անձին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան տաս աշխատանքային օրվա ընթացքում:
47. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, Լիցենզավորված անձը, սույն կարգի 44-րդ կետով սահմանված կարգով, կրկին Հայտով կարող է դիմել Հանձնաժողով, բայց ոչ ուշ, քան նախկինում տրված Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց տաս օր առաջ:
48. Հայտը սույն կարգի 43-րդ և (կամ) 47-րդ կետերով սահմանված ժամկետում ներկայացնելուց հետո, մինչև Լիցենզիայի գործողության ավարտը, Հանձնաժողովն ընդունում է Որոշում:
49. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին:
50. Հայտը մերժվում է, եթե`
1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված: Փաստաթղթերը թերի լինելու հիմքով Հայտը մերժվում է, եթե այդ մասին Հանձնաժողովի նախազգուշացումը ուղարկելու օրվանը հաջորդող տաս աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն չի ներկայացնում սույն կարգի 44-րդ կետում սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը.
2) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.
4) լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են լիցենզավորման պայմանները.
5) կառուցման կամ արտադրական հզորությունների վերականգնման Լիցենզիա ստացած Անձը Լիցենզիայով սահմանված ժամկետում գործունեություն չի ծավալել.
6) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ Լիցենզավորված անձի իրավունքները դադարել են.
7) հայտատուն Հայտը ներկայացրել է սույն կարգի 43-րդ և (կամ) 47-րդ կետերում սահմանված ժամկետից ուշ կամ նախկինում տրված Լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո:
51. Եթե Հայտը ներկայացվել է Լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո:
52. Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով պետական տուրքի վճարումը և նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթերը: Դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիցենզավորված անձն ստանում է Լիցենզիայի կրկնօրինակը:
6. ՎԵՃԵՐ
Սույն կարգի կիրառման հետ առնչվող վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ տալ Լիցենզիա
____________________________________________________________________
(աշխարհագրական տարածքը, շրջանը,
____________________________________________________________________
լիցենզավորվող գործունեության տեսակը, լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը)
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:
Հայտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի: Ընկերությունն ուսումնասիրել է լիցենզավորվող գործունեության իրականացման պայմանները և պարտավորվում է, Լիցենզիա ստանալու դեպքում` գործել համաձայն դրանց:
Սույն դիմումին կցվում են`
1. _______________________________________________________________
(փաստաթղթերի անվանումը) (օրինակների և էջերի քանակը)
2. _______________________________________________________________
3. _______________________________________________________________
4. _______________________________________________________________
5. _______________________________________________________________
6. _______________________________________________________________
7. _______________________________________________________________
8. _______________________________________________________________
9. _______________________________________________________________
10. _______________________________________________________________
11. _______________________________________________________________
12. _______________________________________________________________
__________________________________________________________________
(Լիցենզավորվող անձի անվանումը, հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը
__________________________________________________________________
բանկային տվյալները)
Կ.Տ.
_______________________________ ________________________________
(ղեկավարի անունը,ազգանունը) (ղեկավարի ստորագրությունը)
«___»_________________20__թ.
Ց Ա Ն Կ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
|
N |
Լիցենզավորող գործունեության անվանումը |
Նոր արտադրական հզորությունների կառուցում կամ վերականգնում |
|
Էլեկտրական (ներառյալ ջերմային և էլեկտրական
էներգիայի համակցված) կայաններ |
Կենտրոնացված ջերմամատա-կարարման համակարգեր |
|
Փոքր ՀԷԿ-եր |
ՀԷԿ-եր
(10 և ավելի Մվտ) |
ԱԷԿ |
ՋԷԿ-եր (ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված արտադրություն) |
Այլընտրան-քային էլ.կայաններ |
Կաթսա-յատներ |
Ջերմամա-տակարար-ման կայաններ |
|
Ներկայացվող փաստաթղթերի անվանումը |
Ջրատար-ների վրա կառուցվող ՀԷԿ-եր |
Գետերի վրա կառուցվող ՀԷԿ-եր |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
1. |
Գործարար ծրագիր |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
|
2. |
Գործունեություն ծավալող ընկերության կանոնադրության և պետռեգիստրի գրանցման վկայականի պատճենները |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
|
3. |
Ջրատարի վարձակալման պայմանագիրը կամ ջրատարին միացման թույլտվությունը |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
|
4. |
Հողի և լիցենզավորված գործունեությունը իրականացնելու համար անհրաժեշտ այլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթուղթ և կառուցվող օբյեկտի տեղակայման վայրի քարտեզը |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
|
5. |
Նախագծային կազմակերպության հետ կնքված պայմանագիր նախագծային-նախահաշվային աշխատանքներ կատարելու վերա-բերյալ և դրանց կատարման ժամանակացույց |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
|
6. |
Ջրօգտագործման թույլտվությունը |
. |
. |
. |
. |
. |
**
|
. |
. |
|
7. |
Ընկերության ընդհանուր բնույթի ֆինանսական հաշվետվությունները (առկայության դեպքում նաև վերջին տարվա ընթացքում կատարված ընկերության աուդիտորական եզրակացության և այլ մարմինների կողմից կատարված ստուգման ակտերի պատճենները) |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
|
8* |
Հայտարարություն մամուլում |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
|
9* |
Երաշխիքներ |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
. |
|
10 |
Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ |
|
|
|
|
|
|
|
|
- ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի սահմանած ձևերին համապատասխան (ենթահավելվածներ թիվ 5, 6, 8, 9):
* - անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել:
Ց Ա Ն Կ*
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2-ՈՒՄ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)
|
N |
Լիցենզավորող
գործունեության
անվանումը
|
Էլեկտրա-
կան
և ջեր-մային
էներգիայի
արտա-դրություն (ներառյալ
էլեկտրա-
կան
և ջեր-մային
էներգիայի համա-կարգված արտա-դրություն) |
Էլեկտրա-
կան
էներգիայի
հաղորդման
ցանցի
կառուցում |
Էլեկտրա-
կան
էներգիայի
հաղոր-
դում |
էլեկտրա-
կան
էներգիայի
բաշխման
ցանցի
կառուցում |
Էլեկ-
տրա-
կան
էներգի-
այի
բաշ-
խում |
Ջերմային
էներգիայի
հաղոր-դման
ցանցի
կառուցում |
Ջերմային
էներգիայի
հաղոր-դում |
Ջերմա-
յին
էներ-
գիայի
բաշ-
խման
ցանցի
կառու-
ցում |
Ջերմային
էներգիայի
բաշխում |
Բնա-
կան
գազի
փո-
խադր-
ման
ցանցի
կառու-
ցում |
Բնական
գազի
փոխա-
դրում |
Բնա-
կան
գազի
բաշխ-
ման
ցանցի
կառու-
ցում |
Բնա-
կան
գազի
բաշ-
խում |
էլեկտրա-
էներգե-
տիկական
համա-կարգի
օպերա-տորի
ծառա-յություն |
Գազա-
մատա-
կարար-ման
համա-կարգի օպերա-տորի
ծառա-յություն |
Էներ-
գետի-
կական
շուկային
ծառա-
յություն-
ների
մատու-
ցում |
|
Ներկայացվող
փաստաթղթի
անվանումը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
|
1 |
Լիցենզավորվող ընկերության կանոնադրության և պետռեգիստրի վկայականի պատճենները |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
|
2** |
Լիցենզավորվող գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական և վարձակալված միջոցների ցանկը |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
--- |
--- |
--- |
|
3 |
Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
* - սույն ցանկում նշված գործունեությունների լիցենզիաների հայտերի հետ միասին ներկայացվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից հաստատված «սակագների սահմանման և վերանայման կարգով» սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:
** - ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի սահմանված ձևերին համապատասխան (ենթահավելվածներ թիվ 6 և 7):
*** - գոյություն ունեցող ցանցերի համար չի պահանջվում:
**** - Հանձնաժողովի կողմից տրված արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման Լիցենզիայի առկայության դեպքում չի պահանջվում:
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
20__ թ. ______________ «____»-ի N_____որոշում
Լիցենզավորված գործունեության տեսակը`
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
Լիցենզիայի գրանցման ամսաթիվը «____»_____________20__ թ.
Լիցենզիայի գրանցման համարը N _________
ստացված էջերի քանակը` ________________
Տրված է` ____________________________________________________________
(Լիցենզավորված անձի անվանումը,
____________________________________________________________________
հասցեն, հեռախոսը, հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)
____________________________________________________________________
(Լիցենզիա ստացող Անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող
____________________________________________________________________
փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված)
____________________________________________________________________
____________________________________________________________________
Լիցենզիան ստացվել է` «____»______________20__ թ.
____________________________________
(Լիցենզիա ստացողի ստորագրությունը)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
____________________________________________________________________
(Լիցենզավորվող անձի անվանումը)
դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով`
____________________________________________________________________
(աշխարհագրական տարածքը (քաղաքը, շրջանը),
____________________________________________________________________
լիցենզավորվող գործունեության տեսակը)
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:
____________________________________________________________________
(Լիցենզավորվող անձի հասցեն, հեռախոսը, հեռատիպը, էլեկտրոնային փոստը,
____________________________________________________________________
ֆաքսը)
___________________________________
(ընկերության անվանումը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
առ 1 _________________ 200__ թ.
|
N |
Հիմնական
միջոցի
անվանումը |
Չափի
միա-վորը |
Քանա-կու-
թյունը |
Տիպը
կամ
մակ-
նիշը |
Օգտա-
կար
ծառա-
յության
ժամ-
կետը |
Հիմնա-
կան
բնութա-
գիրը
** |
Շահա-
գործման
հանձ-նման
տարե-թիվը |
Շահա-
գործ-վում է |
Գտն-վում է
պահես-
տում |
Դուրս
գրման
ենթակա
է թե ոչ |
Հիմն. միջ.
ամոր-
տիզա-
ցիայի կիրառ-
վող նորման |
Արժեքը
(հազ.
դրամ) |
Մաշվա-ծությունը
(հազ. դրամ) |
Հաշվեկշ-ռային
արժեքը
(հազ. դրամ) |
|
վերա-գնա-
հատ-ված
*** |
չվերա-
գնհատ-
ված |
վերա-գնա-
հատ-ված
*** |
չվերա-
գնա-հատ-
ված |
վերա-գնա-
հատ-ված
*** |
չվերա-գնա-
հատ-ված |
|
այո
/+/
ոչ /-/ |
այո
/+/
ոչ /-/ |
այո
/+/
ոչ /-/ |
% |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
|
Լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված* |
|
1. |
Շենքեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1.1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
Կառուց-վածքներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2.1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Փոխանցող հարմա-
րանքներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
Մեքենաներ, սարքա-
վորումներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
Տրանսպոր-
տային միջոցներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5.1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
Արտադրա-
կան գույք,
տնտեսական գույք |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6.1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
Այլ
հիմնական
միջոցներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7.1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը |
|
|
|
|
|
|
|
*) Ներկայացվում է ըստ ստորաբաժանումների և օբյեկտների:
**) Դրվածքային և անձնագրային հզորությունը (արտադրողականությունը, թողունակությունը), գազատարների և ջերմատարների համար` երկարությունը և տրամագիծը:
***) Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված վերագնահատման արդյունքները:
Ծանոթություն:
1. Տեղեկատվությունը ներկայացվում է նաև մագնիսական սկավառակով:
2. Նշված խմբավորմամբ ներկայացվում են բոլոր հիմնական միջոցները` մեկ առ մեկ:
_________________________ ________________________
(Ղեկավարի ստորագրությունը) (Անուն, ազգանուն)
Կ.Տ.
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ, ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
|
N |
Վարձակալությամբ
վերցրած միջոցի
անվանումը |
Մակնիշը |
Օգտա-գործման
ուղղությունը |
Հիմնական
բնութագիրը |
Վարձակա-լության
պայմանագրի
ժամկետները |
Տարեկան
(ամսական)
վարձավճարի
չափը (հազ.
դրամ) |
Վարձատուի
անվանումը
վարձա-
կալական
պայմա-
նագրի
առանձնա-
հատկու-
թյունները
(լիզինգ,
ուղղակի
վարձա-
կալություն) |
|
1
1.1 |
Տեխնոլոգիական սարքավորումներ |
|
|
Ա |
|
|
|
|
2
2.1 |
Օժանդակ սարքավորումներ (կապի միջոցներ, համակարգիչներ, կազմտեխնիկա և այլն) |
|
|
|
|
|
|
|
3
3.1 |
Տրանսպորտային
միջոցներ և մեխանիզմներ |
|
|
Բ |
|
|
|
|
4
4.1 |
Շենքեր, շինություններ, կառույցներ |
չի լրացվում |
|
Գ |
|
|
|
|
5
5.1 |
Բաց տարածքներ |
չի լրացվում |
|
Դ |
|
|
|
* Ա-դրվածքային հզորությունը (արտադրողականությունը, թողունակությունը), գազատարների և ջերմատարների համար` երկարությունը և տրամագիծը
Բ - անձնագրային հզորությունը
Գ - օգտակար մակերեսը
Դ - ընդհանուր մակերեսը
____________________________________ ______________
(հայտատուի անունը, ազգանունը, պաշտոնը) (ստորագրությունը)
Կ.Տ.
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
Սույն կարգով սահմանվում են «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) լիցենզիա ստանալու համար ֆինանսական երաշխիքների (այսուհետև` երաշխիք) հաշվարկման սկզբունքներն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) դրանց ներկայացման կարգը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երաշխիք է համարվում սույն կարգին համապատասխան հաշվարկված և ձևակերպված որոշակի գումարը, որը ներկայացվում է էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտով հանձնաժողով դիմած անձի կողմից` ի վկայություն լիցենզիայի պայմանների պահպանման և կատարման պատրաստականության:
2. Լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում երաշխիքը մասնակիորեն կամ ամբողջությամբ` հանձնաժողովի որոշման հիման վրա, երաշխավորողը փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
3. Երաշխավորող կարող է հանդիսանալ`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող որևէ բանկ, վարկային հաստատություն կամ ապահովագրական կազմակերպություն.
2) լիցենզիայի հայտով դիմած իրավաբանական անձը, եթե նա ունի հանձնաժողովի կողմից իրեն տրված գործունեության լիցենզիա, բացառությամբ նոր արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) լիցենզիայի:
4. Երաշխավորողը տալիս է երաշխավորագիր, որում պարտադիր նշվում են`
1) երաշխավորագրի գործողության ժամկետը, որը պետք է առնվազն մեկ ամսով ավելի լինի հայտով նախատեսված Լիցենզիայի գործողության ժամկետից.
2) երաշխավորողի պարտավորությունը լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում` հանձնաժողովի որոշման հիման վրա, երաշխիքն ամբողջությամբ կամ մասնակիորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին:
5. Երաշխավորագիրը լիցենզիա ստանալու հայտի հետ միասին ներկայացվում է հանձնաժողով:
6. Սույն կարգով սահմանված երաշխիքը չի պահանջվում, եթե գործունեության լիցենզիա ստանալու համար անձը հանձնաժողով է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիք:
7. Լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, կայացնում է որոշում կամ տալիս է գրավոր թույլտվություն` երաշխիքը լիցենզավորված անձին վերադարձնելու մասին:
2. ԵՐԱՇԽԻՔԻ ՉԱՓԸ
8. Երաշխիքի հաշվարկման բազա է սահմանվում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի չափը:
9. Երաշխիքի մեծությունը պետք է հավասար լինի կառուցվող (վերականգնվող) արտադրական հզորության հաշվարկային հզորության (արտահայտված կիլովատներով) և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500000 դրամը:
3. ԵՐԱՇԽԻՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ
10. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքն ամբողջությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`
1) հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայից զրկելու մասին.
2) լիցենզիայի գործողության ժամկետում լիցենզավորված անձը չի ավարտել արտադրական հզորության կառուցման (վերականգնման) աշխատանքների իրականացումը և չի դիմել լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտով, կամ հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը:
11. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքի կեսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`
1) հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին.
2) հանձնաժողովը որոշում է ընդունել բնապահպանական և տեխնիկական փորձաքննություն անցած նախագծի հանձնաժողով ներկայացման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու մասին:
12. Լիցենզավորված անձը, սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերի համաձայն սահմանված գումարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում, ներկայացնում է հանձնաժողով:
13. Սույն կարգի 11-րդ կետում սահմանված դեպքերում` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում, լիցենզավորված անձը հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի 9-րդ կետին համապատասխան հաշվարկված նոր երաշխիք:
4. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
14. Լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքը սույն կարգով սահմանված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետևանք է արտակարգ և անկանխելի դեպքերի ու հանգամանքների, որոնք ստեղծվել են նրա կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են նրա գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:
15. Լիցենզավորված անձը պարտավոր է սույն կարգի 14-րդ կետում սահմանված դեպքերում անհապաղ տեղեկացնել հանձնաժողովին` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ
ԾՐԱԳԻՐ (ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ)
_____________________________________________________
(կառուցվող կամ վերականգնվող օբյեկտի անվանումը)
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Արտադրական հզորության կառուցման կամ վերականգնման նպատակը և սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը:
2. Կառուցվող կամ վերականգնվող oբյեկտի ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները:
3. Տեղեկություններ շինմոնտաժային ծառայությունների շուկայի, հիմնական սարքավորումներ արտադրողների (առաքողների) և դրանց արժեքների մասին:
2. ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
4. Արտադրանքի (ծառայության) իրացման հնարավորությունները:
3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
5. Արտադրության (ծառայության) տեխնոլոգիայի և հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ընտրության տեխնիկական և տնտեսական հիմնավորումը:
4. ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ) ՏԱՐԱԾՔԸ
6. Օբյեկտի տեղաբաշխման հիմնավորումը:
7. Քարտեզագրական և այլ նյութեր, այդ թվում` կառուցվող օբյեկտի տեղաբաշխման սխեման, որի վրա նշված են տրանսպորտային հաղորդակցության ուղիներին և ճարտարագիտական ցանցերին միացման կետերը, օբյեկտի հատակագիծը:
5. ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
8. Օբյեկտի շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը:
9. Կառուցման կամ վերականգնման ժամանակացույցը` ըստ փուլերի:
10. Նախնական լուծումներ oբյեկտի էներգամատակարարման (սնման), ջրամատակարարման, կոյուղու և այլնի վերաբերյալ:
6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՕԲՅԵԿՏԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
11. Օբյեկտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
12. Նախնական բնապահպանական լուծումներ:
7. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
13. Կառուցման կամ վերականգնման աշխատանքների արժեքը բացված տեսքով:
14. Հիմնական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը:
15. Գործունեության հիմնական ցուցանիշների հնարավոր փոփոխությունը հաշվարկային ժամանակաշրջանում:
16. Ներդրումների ռիսկի գնահատականը:
17. Օբյեկտի նախագծման, կառուցման կամ վերականգնման և նախագծային հզորությամբ գործարկման ժամկետները:
18. Անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
_____________________ ___________________________________
(Ընկերության անվանումը) (Ընկերության ղեկավարի անուն, ազգանունը)
__________________________________
(Ընկերության ղեկավարի ստորագրություն)
«____» __________________ 20___թ.
Կ.Տ.
Սույն փաստաթղթին կցվում է արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործարար ծրագրի մշակման հիմքում դրված հիմնավորող փաստաթղթերը: