| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» դեկտեմբերի 2008թ.
պետական գրանցման համարը 1001 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«27» դեկտեմբերի 2008թ. |
N 41Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 40/Ղ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 74 որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի հուլիսի 13-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը հաստատելու մասին» N 40/Ղ հրամանը:
|
Պետ,
հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական |
Ա.ԲԱԼԱՅԱՆ |