| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
նախարարությունում «26» հուլիսի2004թ.
Պետական գրանցման թիվ 284
ԼՂՀ արդարադատության նախարար
Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«13» հուլիսի 2004թ. |
թիվ 40/Ղ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը հաստատելու մասին
Ի կատարումն ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման միջոցառումների մասին» թիվ 250 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը ( կցվում է):
2. Սահմանել, որ տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումն իրականացնում է ԼՂՀ ԿԱ ՀՊԾ ՀՎԿՎ վարչությունը.
3. ՀՊԾ ՀՎԿՎ վարչությանը` հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու վերաբերյալ տեղեկությունները յուրաքանչյուր 15 օրը մեկ տեղայնացնել ըստ ՀՊԾ համապատասխան ստորաբաժանումների:
4. Ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի փետրվարի 23-ի ԼՂՀ ՀՊՎ պետի թիվ 01 հրամանը:
|
Հարկային պետական
ծառայության պետ
հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական |
Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
| |
Հաստատված է`
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի «13» հուլիսի 2004թ. թիվ 40/Ղ հրամանով |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգը մշակվել է ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման միջոցառումների մասին» 250 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի պահանջի համաձայն և կանոնակարգում է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում (այսուհետև` հարկային մարմին) ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտ) կողմից օգտագործվող հսկիչ դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) գրանցման կարգը:
2. ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները հարկային մարմին ներկայացնում են իրենց կողմից օգտագործման համար նախատեսվող ՀԴՄ-ի (այդ թվում` վարձակալած և (կամ) ժամանակավորապես օգտագործվող) գրանցման դիմում (հավելված N 1):
Դիմումին կից ներկայացվում է ՀԴՄ-ի (ՀԴՄ-ների) անձնագիրը, ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման համար ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնի (այսուհետ` կենտրոն) հետ կնքված պայմանագրի ( պայմանագրերի) պատճենները, մինչև ՀԴՄ-ի գրանցումը այդպիսի պայմանագիր կնքված լինելու դեպքում: ՀԴՄ-ի գրանցումից հետո Կենտրոնների հետ կնքված պայմանագրերը ևս ենթակա են ներկայացման հարկային մարմնին:
3. Հարկային մարմինը, սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո, դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում կատարում է ՀԴՄ-ի գրանցում` տվյալ հասցեում տեղակայված տարածքներ սպասարկող ստորաբաժանման համապատասխան պաշտոնատար անձի այցելության (ուսումնասիրության) արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա:
4. Հարկային մարմինը, սույն կարգի 2-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերն ստանալու և 3-րդ կետով սահմանված ժամկետում ՀԴՄ-ն չգրանցելու դեպքում, եռօրյա ժամկետում բոլոր փաստաթղթերը հետ է վերադարձնում օգտագործողին` ՀԴՄ-ն չգրանցելու պատճառների գրավոր հիմնավորմամբ:
5. Հարկային մարմինը ՀԴՄ-ն գրանցելուց հետո տնտեսավարող սուբյեկտներին տալիս է հարկային մարմնում ՀԴՄ-ի գրանցման քարտ (այսուհետ` քարտ` հավելված N 2) և գրանցման քարտի հետ տնտեսավարող սուբյեկտին վերադարձնում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն ներկայացված ՀԴՄ-ի անձնագիրը:
6. Օգտագործվող ՀԴՄ-ն նորով փոխարինելու և (կամ) լրացուցիչ ՀԴՄ տեղակայելու անհրաժեշտության դեպքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է նախքան նոր ՀԴՄ-ի օգտագործումը հարկային մարմին ներկայացնել դիմում, նոր ՀԴՄ-ի գրանցման և նախկինում գրանցված, փոխարինման ենթակա ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին: Դիմումին կից ներկայացվում են նաև սույն կարգի 2-րդ կետով պահանջվող փաստաթղթերը:
7. Հարկային մարմինը ՀԴՄ-ի փոխարինման և (կամ) լրացուցիչ ՀԴՄ-ի տեղակայման մասին դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում գրանցում է նոր ՀԴՄ-ն և գրանցումից հանում նախկինում գրանցված ՀԴՄ-ն` տնտեսավարող սուբյեկտին տալով նոր քարտ:
8. Տնտեսավարող սուբյեկտների լուծարման, վերակազմակերպման կամ բոլոր այն դեպքերում, երբ տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս դիմում է ներկայացնում հարկային մարմին ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին: Հարկային մարմինը, սահմանված կարգով, ՀԴՄ-ն հանում է գրանցումից և այդ մասին քարտում կատարվում է համապատասխան գրառում:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կիրառման թույլատրվող ՀԴՄ-ի ցանկից առանձին մոդելների ՀԴՄ հանվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտները` հարկային մարմնի պահանջով, օգտագործումից հանում են այդ մոդելի ՀԴՄ-ն: Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտները, ՀԴՄ օգտագործումից պարտադիր հանելու մասին հարկային մարմինների կողմից տեղեկացվում են այդ մոդելի ՀԴՄ-ի օգտագործումից հանելու օրվանից 30 օր առաջ:
10. Քարտերը տնտեսավարող սուբյեկտները պահպանում են ՀԴՄ-ի օգտագործման վայրում` օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, և ներկայացնում են հարկային մարմնի պահանջով: ՀԴՄ-ն օգտագործումից հանելու ժամանակ քարտերը վերադարձվում են հարկային մարմին: Հարկային մարմնում վերադարձված գրանցման քարտերը պահվում են տվյալ ՀԴՄ-ի օգտագործումից հանելու օրվանից սկսած` 3 տարվա ընթացքում: Շահագործողի պահանջով հարկային մարմնի կողմից նրան տրվում է տեղեկանք տվյալ ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին:
| |
Հավելված N 1
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային
մեքենաների գրանցման կարգի |
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ ___________________
______________________________________________________
տնտեսավարող սուբյեկտի անվանումը
Դ Ի Մ Ո Ւ Մ
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգին համապատասխան
__________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը)
__________________________________________________________________________________
Խնդրում է գրանցել հսկիչ-դրամարկղային մեքենաներ թվով ______ հատ.
Նշված հսկիչ-դրամարկղային մեքենաները հաշվառման վերցնելու համար ներկայացնում ենք հետևյալ տվյալները`
1. ________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հասցեն, հեռախոսը,
__________________________________________________________________________________
պետական ռեգիստրում գրանցման համարը, ամսաթիվը և ՀՎՀՀ)
__________________________________________________________________________________
2.________________________________________________________________________________
(ղեկավարի անունը, ազգանունը ծառ.հեռախոսը)
__________________________________________________________________________________
3.________________________________________________________________________________
(հաշվապահի անունը, ազգանունը ծառ.հեռախոսը)
__________________________________________________________________________________
4._________________________________________________________________________________
(ՀԴՄ-ների մոդելները, արտադրության տարեթիվը, հաշվիչների ցուցումները, ՀԴՄ-ների շահագործման
__________________________________________________________________________________
վայրերը` նշելով դրանց կոնկրետ գտնվելու տեղը, ՀԴՄ-ների տեխնիկական անձնագրերի համարները)
__________________________________________________________________________________
5. ________________________________________________________________________________
(տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնների անվանումը, հասցեն, հեռախոսը)
___________________________________________________________________________________
Դիմումին կից ներկայացվում է ՀԴՄ-ի տեխնիկական անձնագրեր _________ հատ, տեխնիկական սպասարկում և վերանորոգում կատարող կենտրոնների հետ կնքված պայմանագրեր___________թերթ:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար _________________________________________
(Ա.Ա.Հ., ստորագրություն)
Գլխավոր հաշվապահ` _______________________________________________ Կ.Տ.
(Ա.Ա.Հ., ստորագրություն)
Դիմումի ստացման ամսաթիվը «______» _________________ 200 թ.
Հարկային մարմնի ներկայացուցիչ _________________________________________
(Ա.Ա.Հ., ստորագրություն)
| |
Հավելված N 2
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային
մեքենաների գրանցման կարգի |
Ք Ա Ր Տ N____________
Հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման
Հսկիչ-դրամարկղային մեքենա _________________________________________________________
__________________________________________________________________________________________
(մոդելը)
գործարանային համարը _____________________________________________________________
պատկանող _______________________________________________________________________
գրանցված է ________________________________________տարածքային հարկային տեսչությունում
ՀԴՄ-ի գրանցման N _________________________________________________________________
Տեղակայված է _____________________________________________________________________
_________________________________________________________________________________
(Գործունեության իրականացման հասցեն)
Հաշվիչների ցուցմունքը ______________________________________________________________
_________________________________________________________________________________
Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարում է ______________________________________
_________________________________________________________________________________
(տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնի անվանումը, հասցեն, հեռ. համարը
_________________________________________________________________________________
պայմանագրի համարը)
Հարկային մարմնի ներկայացուցիչ _______________________________________________________
(ստորագրություն, ամսաթիվը)
Կ.Տ
|
Գրանցումից հանելու մասին գրառում
Հսկիչ-դրամարկղային մեքենան հանված է գրանցումից
Հարկային մարմնի ղեկավար _________________________________
(ստորագրություն, ամսաթիվը)
Կ.Տ |