Համարը 
թիվ 01
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հարկային պետական վարչություն
Ընդունման ամսաթիվը 
23.02.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ հարկային պետական վարչության պետ
Ստորագրման ամսաթիվը 
23.02.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.07.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» փետրվարի 1999թ.

թիվ 01

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության տարածքային մարմիններում տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը հաստատելու մասին

 

Ի կատարումն ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման միջոցառումների մասին» թիվ 250 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ

 

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային պետական վարչության տարածքային մարմիններում ձեռնարկությունների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը ( կցվում է):

 

 

ԼՂՀ հարկային պետական

վարչության պետ

Ս.ԱՌՈՒՇԱՆՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ հարկային պետական վարչության

«23» փետրվարի 1999թ.

թիվ 01 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգը մշակվել է ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման միջոցառումների մասին» 250 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի պահանջի համաձայն և կանոնակարգում է ԼՂՀ հարկային պետական վարչության տարածքային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտ) կողմից օգտագործվող հսկիչ դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) գրանցման կարգը:

2. ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին ներկայացնում են իրենց կողմից օգտագործման համար նախատեսվող ՀԴՄ-ի (այդ թվում` վարձակալած և (կամ) ժամանակավորապես օգտագործվող) գրանցման դիմում (հավելված N1):

Դիմումին կից ներկայացվում է ՀԴՄ-ի (ՀԴՄ-ների) անձնագիրը, ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման համար ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում և լիցենզիա ստացած տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնի (այսուհետ` կենտրոն) հետ կնքված պայմանագրի (պայմանագրերի) պատճենները, մինչև ՀԴՄ-ի գրանցումը այդպիսի պայմանագիր կնքված լինելու դեպքում: ՀԴՄ-ի գրանցումից հետո Կենտրոնների հետ կնքված պայմանագրերը ևս ենթակա են ներկայացման հարկային մարմնին:

3. Հարկային մարմինը, սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստնալուց հետո, դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում կատարում է ՀԴՄ-ի գրանցում:

4. Հարկային մարմինը, սույն կարգի 2-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերն ստանալու և 3-րդ կետով սահմանված ժամկետում ՀԴՄ-ն չգրանցելու դեպքում, 1-օրյա ժամկետում բոլոր փաստաթղթերը հետ է վերադարձնում օգտագործողին` ՀԴՄ-ն չգրանցելու պատճառների գրավոր հիմնավորմամբ:

5. Հարկային մարմինը ՀԴՄ-ն գրանցելուց հետո տնտեսվարող սուբյեկտներին տալիս է հարկային մարմնում ՀԴՄ-ի գրանցման քարտ (այսուհետ` քարտ` հավելված N 2) և գրանցման քարտի հետ տնտեսվարող սուբյեկտին վերադարձնում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն ներկայացված ՀԴՄ-ի անձնագիրը և մյուս փաստաթղթերը:

6. Օգտագործվող ՀԴՄ-ն նորով փոխարինելու և (կամ) լրացուցիչ ՀԴՄ տեղակայելու անհրաժեշտության դեպքում տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է նախքան նոր ՀԴՄ-ի օգտագործումը հարկային մարմնին ներկայացնել դիմում, նոր ՀԴՄ-ի գրանցման և նախկինում գրանցված, փոխարինման ենթակա ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին: Դիմումին կից ներկայացվում են նաև սույն կարգի 2-րդ կետով պահանջվող փաստատղթերը:

7. Հարկային մարմինը ՀԴՄ-ի փոխարինման և (կամ) լրացուցիչ ՀԴՄ-ի տեղակայման մասին դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում գրանցում է նոր ՀԴՄ-ն և գրանցումից հանում նախկինում գրանցված ՀԴՄ-ն` տնտեսվարող սուբյեկտին տալով նոր քարտ:

8. Տնտեսվարող սուբյեկտների լուծարման, վերակազմավորման կամ բոլոր այն դեպքերում, երբ տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս դիմում է ներկայացնում հարկային մարմին ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին: Հարկային մարմինը, սահմանված կարգով, ՀԴՄ-ն հանում է գրանցումից և այդ մասին քարտում կատարվում է համապատասխան գրառում, որը հաստատում է հարկային մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կիրառման թույլատրվող ՀԴՄ-ի ցանկից առանձին մոդելների ՀԴՄ հանվելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները` հարկային մարմինների պահանջով, օգտագործումից հանում են այդ մոդելի ՀԴՄ-ն: Ընդ որում, տնտեսվարող սուբյեկտները, ՀԴՄ օգտագործումից պարտադիր հանելու մասին հարկային մարմինների կողմից տեղեկացվում են այդ մոդելի ՀԴՄ-ի օգտագործումից հանելու օրվանից 30 օր առաջ:

10. Քարտերը տնտեսվարող սուբյեկտները պահպանում են ՀԴՄ-ի օգտագործման վայրում` օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, և ներկայացնում են հարկային մարմինների պահանջով: ՀԴՄ-ն օգտագործումից հանելու ժամանակ քարտերը վերադարձվում են հարկային մարմնին: Հարկային մարմիններում վերադարձված գրանցման քարտերը պահվում են տվյալ ՀԴՄ-ի օգտագործումից հանելու օրվանից սկսած` 3 տարվա ընթացքում: Շահագործողի պահանջով հարկային մամնի կողմից նրան տրվում է տեղեկանք տվյալ ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին:

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության

պետական վարչությունում «12» մայիսի 2000թ.

Պետական գրացման թիվ 86

 

 

 

 

Հավելված N 1

ԼՂՀ հարկային պետական վարչության

տարածքային մարմիններում տնտեսավարող

սուբյեկտների կողմից օգտագործվող հսկիչ-

դրամարկղային մեքենաների գրանցման

կարգի

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

ԼՂՀ հարկային պետական վարչության տարածքային մարմիններում տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգին համապատասխան

 

________________________________________________________________________________

                                                (տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը)

________________________________________________________________________________

 

Խնդրում է գրանցել հսկիչ-դրամարկղային մեքենաներ թվով___հատ.

Նշված հսկիչ-դրամարկղային մեքենաները հաշվառման վերցնելու համար ներկայացնում ենք հետևյալ տվյալները`

1._______________________________________________________________________________

   (տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հասցեն, հեռախոսը,

_________________________________________________________________________________

                                            պետական ռեգիստռում գրանցման համարը, ամսաթիվը և ՀՎՀՀ)

_________________________________________________________________________________

 

2.________________________________________________________________________________

                                                 (ղեկավարի անունը, ազգանունը ծառ.հեռախոսը)

3.________________________________________________________________________________

                                                (հաշվապահի անունը, ազգանունը ծառ.հեռախոսը)

__________________________________________________________________________________

 

4. ________________________________________________________________________________

     (ՀԴՄ-ների մոդելները, արտադրության տարեթիվը, հաշվիչների ցուցումները, ՀԴՄ-ների շահագործման

__________________________________________________________________________________

    վայրերը` նշելով դրանց կոնկրետ գտնվելու տեղը, ՀԴՄ-ների տեխնիկական անձնագրերի համարները)

__________________________________________________________________________________

 

5. ________________________________________________________________________________

                (տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնների անվանումը, հասցեն, հեռախոսը)

__________________________________________________________________________________

 

Դիմումին կից ներկայացվում է ՀԴՄ-ի տեխնիկական անձնագրեր______ հատ, տեխնիկական սպասարկում և վերանորոգում կատարող կենտրոնների հետ կնքված պայմանագրեր_____ թերթ:

 

    Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ____________________

                                                                 (Ա.Ա.Հ., ստորագրություն)

   Գլխավոր հաշվապահ*                      _____________________              

                                                                       (Ա.Ա.Հ., ստորագրություն)                                             

     Կ.Տ.

 

Դիմումի ստացման ամսաթիվը «____»_______________ 199_թ.

Տարածքային հարկային տեսչության պետ ______________________

                                                                       (Ա. Ա. Հ., ստորագրություն)

__________________________________

* Անհատ ձեռներեցների դեպքում գլխավոր հաշվապահին վերաբերվող տողերը չեն լրացվում

 

 

 

Հավելված N 2

ԼՂՀ հարկային պետական վարչության շրջանային (քաղաքային) մարմիններում տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային

մեքենաների գրանցման կարգի

 

Ք Ա Ր Տ N______

 

Հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման

 

Հսկիչ-դրամարկղային մեքենա__________________________________________________________

 

___________________________________________________________________________________

                                                                       (մոդելը)

գործարանային համարը_______________________________________________________________

 

պատկանող_________________________________________________________________________

 

գրանցված է _______________________________________տարածքային հարկային տեսչությունում

 

ՀԴՄ-ի գրանցման N_________________________________

 

Տեղակայված է ______________________________________________________________________

 

___________________________________________________________________________________

                                                   (Գործունեության իրականացման հասցեն)

Հաշվիչների ցուցմունքը_______________________________________________________________

 

___________________________________________________________________________________

 

Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարում է_____________________________________

 

___________________________________________________________________________________ 

      (տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնի անվանումը, հասցեն, հեռ. համարը

___________________________________________________________________________________

                                                             պայմանագրի համարը)

Տարածքային հարկային տեսչության պետ`________________________________________________

                                                                                                   (ստորագրություն, ամսաթիվը)

                                                                                                                                               

                                                                                                                                              Կ.Տ.

Գրանցումից հանելու մասին գրառում

 

Հսկիչ-դրամարկղային մեքենան հանված է գրանցումից

Տարածքային հարկային տեսչության պետ __________________________

                                                                         (ստորագրություն, ամսաթիվը)

                                                                                                                                    Կ.Տ