Համարը 
Թիվ 12Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.03.13/04(10)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
02.03.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.03.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.04.2010

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՑԱԽԳԱԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«10» մարտի 2009թ.

պետական գրանցման համարը 3030929

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2009 թվականի

Թիվ 12Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԱՐՑԱԽԳԱԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 15-րդ, 16-րդ հոդվածները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» թիվ 23Ն որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Բավարարել «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման մասին հայտը և սահմանել`

1) ամսական մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 96 000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) ամսական 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի սակագինը` 80 000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. 2009 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 4-ի «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման մասին» թիվ 30Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Վ.ԱԴԱՄՅԱՆ