| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«13» մայիսի 2008թ.
Պետական գրանցման համարը 889 |
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 15-րդ, 16-րդ հոդվածները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007թ. դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» թիվ 23Ն որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
ա) ամսական մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 84 000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) ամսական 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի սակագինը` 59 000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունվելուց 30 օր հետո: