Համարը 
Թիվ 15-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.04.03/06(12)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
18.03.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«27» մարտի 2009թ.

Պետական գրանցման համարը 3030943

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» մարտի 2009 թվականի

Թիվ 15-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Վ.ԱԴԱՄՅԱՆ 

 

 

Հավելված

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2009թ. մարտի 18-ի Թիվ 15-Ն որոշմամբ

 

Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա

 

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Սույն մեթոդիկան սահմանում է փոքր հիդրոէլեկտրակայաններից (մինչև 10 ՄՎտ տեղակայված հզորություն) առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման սկզբունքները, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2009 թվականի մարտի 18-ի թիվ 14Ն որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի» 1-ին կետի 1), 2) և 3) ենթակետերով նշված փոքր հիդրոէլեկտրակայանների:

Սույն մեթոդիկայի համաձայն սահմանված սակագները հանձնաժողովի նախաձեռնությամբ ենթակա չեն վերանայման առնվազն հինգ տարի, բացառությամբ «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

 

1. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Էլեկտրական էներգիայի արտադրության սակագների սահմանման հիմքում դրվում է անհրաժեշտ հասույթի (ԱՀ) ապահովման սկզբունքը, ըստ որի արտադրության լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` ընկերություն) կողմից էլեկտրական էներգիայի վաճառքից ստացված հասույթը պետք է բավարարի՝

1) էլեկտրական էներգիայի հուսալի և անվտանգ արտադրության համար անհրաժեշտ շահագործման և պահպանման ծախսերի (ՇՊԾ) իրականացումը,

2) էլեկտրական էներգիայի արտադրության համար օգտակար և օգտագործվող հիմնական միջոցների մաշվածության (Մ) հատուցումը,

3) էլեկտրական էներգիայի արտադրության համար օգտակար և օգտագործվող ակտիվների դիմաց ողջամիտ շահույթի (Շ) ապահովումը:

2. Սույն մեթոդիկայի 1. կետով նշված ԱՀ-ն որոշվում է հետևյալ բանաձևով`

ԱՀ = ՇՊԾ + Մ + Շ:

3. Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի համար սահմանվում են միադրույք (դրամ/կՎտժ) սակագներ, որոնք հաշվարկվում են հետևյալ բանաձևով. 

Ներմուծեք նկարագրությունը_1066

 որտեղ՝  ԱԷ-ն առաքվող էլեկտրական էներգիայի քանակն է:

 

2. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐ

 

4. Սակագնի հաշվարկում ներառվում են այն ՇՊԾ-երը, որոնք հիմնավորված և անհրաժեշտ են էլեկտրական էներգիայի արտադրության համար:

5. Կարգավորման նպատակով օգտագործվում է ծախսերի հետևյալ դասակարգումը`

1) հիմնական արդյունաբերաարտադրական անձնակազմի աշխատավարձ.

2) հատկացումներ սոցիալական ապահովության հիմնադրամին.

3) շահագործման համար անհրաժեշտ նյութական ծախսեր.

4) տեխնիկական սպասարկման և նորոգման ծախսեր.

5) իրացման ծախսեր.

6) վարչական ընդհանուր ծախսեր.

7) «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ սակագներով փոխհատուցվող այլ ծախսեր:

6. Էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությանը չառնչվող ծախսերն ու եկամուտները չեն ընդգրկվում էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկում և հանձնաժողովի կողմից չեն կարգավորվում:

7. ՇՊԾ-երի առանձին բաղադրիչները որոշվում են սույն մեթոդիկայի թիվ 1, 2, 3 աղյուսակներում (հավելված) բերված ցուցանիշներով և հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում արտացոլված ծախսերի վերլուծության հիման վրա:

 

3. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

8. Հիմնական միջոցների մաշվածությունը հաշվարկվում է հիմնական միջոցների ձեռքբերման կամ կառուցման արժեքից՝ գծային եղանակով, ելնելով նրանց օգտակար ծառայության տևողությունից:

9. Կառուցված և մասնավորեցված փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական միջոցները բաժանվում են երկու խմբի.

1) մասնավորեցման պահին գոյություն ունեցող հիմնական միջոցներ, որոնք դիտարկվում են որպես մեկ միասնական ակտիվ՝ գնահատված մասնավորեցման պայմանագրի արժեքով,

2) մասնավորեցման պահից հետո ձեռք բերված (կառուցված) հիմնական միջոցներ, որոնք գնահատվում են նրանց ձեռքբերման (կառուցման) արժեքով:

10. Սույն մեթոդիկայի 9 կետի 1-ին ենթակետով նախատեսված խմբի համար կիրառվում է միջինացված մաշվածության նորմա (6.6%), իսկ 9 կետի 2-րդ ենթակետով նախատեսված խմբի հիմնական միջոցների մաշվածությունը հաշվարկվում է առանձնացված՝ ելնելով նրանց օգտակար ծառայության տևողությունից:

11. Փոխառու միջոցների ներգրավմամբ կառուցված հիդրոէլեկտրակայանների համար, այդ միջոցների վերադարձի ժամկետում վճարունակության ապահովման նպատակով, կարող են կիրառվել սույն մեթոդիկայի 10 կետում նախատեսված մաշվածության նորմաներից ավելի բարձր նորմաներ, սակայն ոչ ավելի, քան տարեկան 16.67%: Այդ նորմայով կարող է դուրս գրվել հիմնական միջոցների արժեքի ոչ ավելի, քան 50% -ը: 

12. Փոխառու միջոցների վերադարձման ժամկետը լրանալուց հետո դուրս չգրված հիմնական միջոցների (հաշվեկշռային) արժեքի նկատմամբ կիրառվում է (նրանց մնացած օգտակար ծառայության տևողության ընթացքում) դուրսգրումն ապահովող գծային մաշվածության համապատասխան նորմա:

 

 4. ՈՂՋԱՄԻՏ ՇԱՀՈՒՅԹ

 

13. ԱՀ-ում ներառվող ողջամիտ շահույթի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՇԱՀՈՒՅԹ=ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱ x ԱԿՏԻՎՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱ:

14. Շահույթի հաշվարկման բազան հիդրոէլեկտրակայանի զուտ ակտիվների արժեքն է, որի բաղկացուցիչ մասերն են՝

1) էլեկտրական էներգիայի արտադրության և առաքման համար օգտակար և օգտագործվող հիմնական արտադրական միջոցների սկզբնական արժեքից հանած կուտակված մաշվածությունը (սակագնով հաշվարկված).

2) շրջանառու կապիտալը, որի թույլատրելի չափը հաշվարկվում է որպես բոլոր ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների տարբերություն: Ընթացիկ ակտիվները և պարտավորությունները որոշվում են՝ ելնելով հանձնաժողովի հետ համաձայնեցված շրջանառության ժամկետներից:

15. Սկզբնական արժեքը ակտիվի ձեռքբերման կամ կառուցման ժամանակ փաստացի վճարված, փաստաթղթերով ձևակերպված դրամական միջոցների գումարն է, իսկ այլ կերպ հատուցելու դեպքում՝ հատուցման իրական արժեքն այն պահից, երբ այդ միջոցը նախատեսվում է օգտագործել էլեկտրական էներգիայի արտադրության համար:

16. Սկզբնական արժեքում հաշվի են առնվում միայն հանձնաժողովի կողմից ընդունված կառուցման նախագծի սահմաններում կատարված ծախսերը: Նախագծում նախատեսված աշխատանքների ծավալների գերազանցման դեպքում լրացուցիչ ծախսերը հաշվի են առնվում միայն այն դեպքում, երբ դրանք հիմնավորող նախագծային փոփոխությունները նախապես համաձայնեցված են հանձնաժողովի հետ:

17. Ընկերության սեփականատերերի փոխվելու դեպքում էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկում ներառված հիդրոէլեկտրակայանի հիմնական միջոցների սկզբնական արժեքը մնում է անփոփոխ:

18. Հիդրոէլեկտրակայանի շահագործման ընթացքում զուտ ակտիվների մեծացման համար կատարված ներդրումները շահույթի և մաշվածության հաշվարկման բազայում հաշվի են առնվում միայն իրականացումից հետո՝ համաձայն հանձնաժողովի 2008 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 55Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի»:

19. Փոխառու միջոցների վերադարձի ժամկետում վճարունակության ապահովման նպատակով, սույն մեթոդիկայի 11 կետով սահմանված մաշվածության նորմաների կիրառման դեպքում շահույթի հաշվարկման բազա է հանդիսանում այդ ժամանակահատվածի զուտ ակտիվների միջին մեծությունը:

 20. Ակտիվների նկատմամբ շահութաբերության նորմայի թույլատրելի մեծությունը սահմանում է հանձնաժողովը` հաշվի առնելով ֆինանսական շուկաներից կապիտալի ներգրավման հնարավորությունները և արժեքները:

 21. Փոքր հիդրոէլեկտրակայանների համար հանձնաժողովը շահութաբերության նորմայի մեծություն սահմանում է մինչև հարկումը:

22. Շահութաբերության նորման կիրառվում է զուտ ակտիվների արժեքի նկատմամբ՝ հաշվի չառնելով նրա ֆինանսավորման կառուցվածքը (սեփական և փոխառու կապիտալ): Փոխառու կապիտալի սպասարկման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերն ընդգրկվում են հաշվարկային շահույթում և ծախսային հոդվածներում հաշվի չեն առնվում: Շրջանառու կապիտալի կազմում հաշվի չի առնվում վարկերի սպասարկման համար պահանջվող դրամական միջոցների մեծությունը:

 

5. ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿ

 

23. Սակագնային հաշվարկներում որպես առաքվող էլեկտրական էներգիայի հաշվարկային մեծություն (W) ընդունվում է միջին բազմամյա արտադրության (Wարտ) և հիդրոէլեկտրակայանի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների ու սեփական, տնտեսական կարիքների համար ծախսվող էլեկտրական էներգիայի (W) տարբերությունը.

 

W = Wարտ - W:

 

24. Սույն մեթոդիկայի 23 կետի (W) մեծությունը հանդիսանում է հաշվարկային նաև այն դեպքերում, երբ հիդրոէլեկտրակայանի արտադրանքի մի մասը չի իրացվում, այլ օգտագործվում է հիդրոէլեկտրակայանի հետ նույն ընկերության կազմում գտնվող այլ սպառողների կարիքների համար:

25. Արտադրվող էլեկտրական էներգիայի միջին բազմամյա մեծությունը որոշվում է ջրատնտեսական և էներգետիկական հաշվարկների հիման վրա, որոնք կատարված են համապատասխան լիցենզիա ունեցող նախագծային կազմակերպությունների կողմից: Այն կարող է վերանայվել, եթե ջրային հաշվեկշռում կամ հիդրոէլեկտրակայանի կառույցներում և սարքավորումներում արտադրության ծավալի վրա ազդող փոփոխություններ են կատարվում:

26. Միջին բազմամյա արտադրության ծավալների նկատմամբ տատանումները, որոնք ջրի հոսքի բնական փոփոխությունների արդյունք են, սակագների հաշվարկում հաշվի չեն առնվում: Դրանց հետ կապված շահույթի տատանման ռիսկերը կրում է ընկերությունը, և սակագնով չեն փոխանցվում սպառողներին:

 

ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

Աղյուսակ թիվ 1

ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

Մեկ ագրեգատի հզորությունը

(ՄՎտ)

Ագրեգատների թվաքանակը

1

2

3

4

5

6

մինչև 0.5

1

2

3

4

5

6

0.6 - 1

2

3

4

5

6

7

1.1 - 1.5

2

4

6

7

8

9

2

2

5

7

8

9

-

3

3

6

8

-

-

-

4

3

6

-

-

-

-

5

3

7

-

-

-

-

6

4

-

-

-

-

-

7

4

-

-

-

-

-

8

5

-

-

-

-

-

9

5

-

-

-

-

-

10

6

-

-

-

-

-

 

1. Աղյուսակում նշված անձնակազմի թվաքանակը հետևյալ կառուցվածքների և սարքավորումների առկայության դեպքում բազմապատկվում է համապատասխան գործակիցներով`

1) թունելների համար՝ 1.03

2) մինչև 10 ՄՎտ հզորությամբ դերիվացիոն հիդրոէլեկտրակայանների համար՝ 2.00

3) լեռնային և սեյսմիկ շրջաններում ճանապարհների սպասարկման յուրաքանչյուր լրիվ 5 կմ-ի համար` 1.03

4) ծանր ձնային պայմաններով դժվարամատչելի լեռնային շրջանների համար՝ 1.20

 

Աղյուսակ թիվ 2

 

ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

Փոքր հիդրոէլեկտրակայանի

հզորությունը (ՄՎտ)

Վարչական

անձնակազմի թվաքանակը

մինչև 1

3

1 և ավելի

4

 

 

Աղյուսակ թիվ 3

 

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ

ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

Կառուցվածքներ և սարքավորումներ

Հիմնական և ընթացիկ

նորոգում

(% կառուցման արժեքից)

Պատվար (բետոնե)

0.94

Պատվար (հողային)

0.63

Ջրընդունիչ, ջրթափ

0.14

Տղմազտարան, ակվեդուկ (բետոնե), դյուկեր

0.22

Ջրանցք, ճնշման ավազան

0.19

Թունել

0.09

Ճնշման խողովակաշար և կարգավորող

աշտարակ (բետոնե)

0.22

Ճնշման խողովակաշար և

կարգավորող աշտարակ (մետաղյա)

0.42

Հիդրոէլեկտրակայանի շենք

0.14

Հիդրոագրեգատներ և օժանդակ

սարքավորումներ

1.35

Ուժային էլեկտրատեխնիկական

սարքավորումներ և բաշխիչ սարքեր

3.63

Այլ էլեկտրատեխնիկական

սարքավորումներ

3.13