| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«10» հունվարի 2014թ.
Պետական գրանցման համարը 3031407 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 դեկտեմբերի 2013 թվականի |
N 75Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 15Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» թիվ 15Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 1-ին և 2-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն մեթոդիկան սահմանում է փոքր հիդրոէլեկտրակայաններից ( մինչև 10 ՄՎտ տեղակայված հզորություն) առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման սկզբունքները:
Սույն մեթոդիկայի համաձայն սահմանված սակագները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) նախաձեռնությամբ ենթակա չեն վերանայման առնվազն հինգ տարի, բացառությամբ «էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:».
2) 7-րդ կետի «թիվ 1, 2, 3 աղյուսակներում (հավելված)» բառերը փոխարինել «թիվ 1 և թիվ 3 աղյուսակներում» բառերով.
3) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1-րդ կետ.
«7.1. Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը վերանայելիս` նորոգման և նյութական ծախսերը ենթարկվում են ճշգրտման` հաշվի առնելով հաշվարկային տարվան նախորդող տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սղաճի մակարդակը:».
4) թիվ 1 և թիվ 3 աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
5) ուժը կորցրած ճանաչել թիվ 2 աղյուսակը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի 2013 թվականի
դեկտեմբերի 23-ի N 75Ն որոշման |
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
|
Մեկ ագրեգատի միջին
հզորությունը (ՄՎտ) |
Ագրեգատների թվաքանակը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
0 – 0.5 (ներառյալ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
0.5 – 1.0 (ներառյալ) |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1.0 – 1.5 (ներառյալ) |
2 |
4 |
6 |
7 |
8 |
9 |
|
1.5 – 2.0 (ներառյալ) |
2 |
5 |
7 |
8 |
9 |
- |
|
2.0 – 3.0 (ներառյալ) |
3 |
6 |
8 |
- |
- |
- |
|
3.0 – 4.0 (ներառյալ) |
3 |
6 |
- |
- |
- |
- |
|
4.0 – 5.0 (ներառյալ) |
3 |
7 |
- |
- |
- |
- |
|
5.0 – 6.0 (ներառյալ) |
4 |
- |
- |
- |
- |
- |
|
6.0 – 7.0 (ներառյալ) |
4 |
- |
- |
- |
- |
- |
|
7.0 – 8.0 (ներառյալ) |
5 |
- |
- |
- |
- |
- |
|
8.0 – 9.0 (ներառյալ) |
5 |
- |
- |
- |
- |
- |
|
9.0 – 10.0 (ներառյալ) |
6 |
- |
- |
- |
- |
- |
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ
ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
|
Կառուցվածքներ և սարքավորումներ |
Հիմնական և ընթացիկ նորոգում
(% կառուցման արժեքից) |
|
Պատվար (բետոնե) |
0.94 |
|
Պատվար (հողային) |
0.63 |
|
Ջրընդունիչ, ջրթափ |
0.14 |
|
Տղմազտարան, ակվեդուկ (բետոնե), դյուկեր |
0.22 |
|
Ջրանցք, ճնշման ավազան |
0.19 |
|
Թունել |
0.09 |
|
Ճնշման խողովակաշար և կարգավորող աշտարակ (բետոնե) |
0.22 |
|
Ճնշման խողովակաշար և կարգավորող աշտարակ (մետաղյա) |
0.42 |
|
Հիդրոէլեկտրակայանի շենք |
0.14 |
|
Հիդրոագրեգատներ և օժանդակ սարքավորումներ |
1.35 |
|
ՈՒժային էլեկտրատեխնիկական սարքավորումներ և բաշխիչ սարքեր |
3.63 |
|
Այլ էլեկտրատեխնիկական սարքավորումներ |
3.13 |
1. Հիդրոէլեկտրակայանի արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակը որոշելու համար հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը հարաբերվում է տեղակայված ագրեգատների քանակին` մեկ ագրեգատի միջին հզորությունը ստանալու համար, այնուհետև սույն հավելվածի թիվ 1 աղյուսակից մեկ ագրեգատի միջին հզորությանը և տեղակայված ագրեգատների քանակին համապատասխան որոշվում է հիդրոէլեկտրակայանի արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակը:
2. Սույն հավելվածի թիվ 1 աղյուսակով որոշված անձնակազմի թվաքանակը` հետևյալ կառուցվածքների և սարքավորումների առկայության դեպքում, բազմապատկվում է համապատասխան գործակիցներով`
1) թունելների համար՝ 1.03
2) մինչև 10 ՄՎտ հզորությամբ դերիվացիոն հիդրոէլեկտրակայանների համար՝ 2.00
3) լեռնային և սեյսմիկ շրջաններում ճանապարհների
սպասարկման յուրաքանչյուր լրիվ 5 կմ-ի համար` 1.03
4) ծանր ձնային պայմաններով դժվարամատչելի լեռնային շրջանների համար՝ 1.20
3. Հիդրոէլեկտրակայանների արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակը սույն հավելվածի թիվ 1 աղյուսակով և 2-րդ կետում նշված կառուցվածքների և սարքավորումների առկայության դեպքում համապատասխան գործակիցներով հաշվարկելուց հետո ավելացվում է ևս չորսով` հիդրոէլեկտրակայանում մեկ աշխատող հերթափոխի ընթացքում ապահովելու համար:
4. Հիդրոէլեկտրակայանի վարչական անձնակազմի թվաքանակը ընդունվում է մինչև մեկ ՄՎտ դրվածքային հզորության դեպքում երեք միավոր, իսկ մեկ և ավելի Մվտ դրվածքային հզորությունների դեպքում չորս միավոր:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Հ. ԹՈՐՈՍՅԱՆ |