|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» ապրիլի 2009թ.
Պետական գրանցման համարը 3030967 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«13» ապրիլի 2009թ. |
Թիվ 31-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 29Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 4-ի «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 29Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևում», (այսուհետ` պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Պայմանագրի 2.2 կետի «ժէ» ենթակետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով:».
2) Պայմանագրի 2.3 կետի «ը» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ը) Չըխոչնդոտել Մատակարարի ներկայացուցիչների` ներտնային համակարգի համապատասխանությունը նախագծին և տեխնիկական պայմաններին ստուգելու նպատակով մուտքն իր բնակարան, եթե ներկայացվում է լիազորությունները հավաստող ծառայողական վկայականը` լուսանկարով: Մատակարարի ներկայացուցիչների մուտքը բաժանորդի տարածք կատարվում է փոխհամաձայնեցված կարգով, իսկ բացառիկ դեպքերում (գազամատակարարման ընթացքում վթարների վերացման)` առանց բաժանորդի համաձայնության, օրենքով սահմանված կարգով:».
3) Պայմանագրի 3.1 կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Բաժանորդին մատակարարված բնական գազի հաշվառումը կատարվում է հաշվառքի սարքի միջոցով: Հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է Մատակարարը` պարտադիր զննելով հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը: Բաժանորդն իրավունք ունի մասնակցել ցուցմունքի գրանցմանը:
Մատակարարը հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է հաշվարկային ժամանակաշրջանի` օրացուցային ամսվա վերջին օրը և (կամ) օրացուցային ամսվա վերջին 5 օրվա ընթացքում, եթե հաշվառքի սարքը գտնվում է բաժանորդի սեփականությունը հանդիսացող տարածքում:»:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևի թիվ 3 հավելվածը` ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագիրը, շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. «Արցախգազ» Փակ Բաժնետիրական Ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2009 թվականի հունիսի 1-ը բնակիչ-բաժանորդների հետ կնքված գազամատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 4-ի «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 29Ն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրի և սույն որոշման 2-րդ կետով նոր խմբագրությամբ շարադրված համաձայնագրի օրինակելի ձևին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
|
Հավելված
Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի
2009թ. ապրիլի 13-ի Թիվ 31Ն որոշմամբ
«Հավելված թիվ 3 Կենցաղային սպառման համար
բնական գազի մատակարարման
(Մատակարար - Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատուցել ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն:
2. Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումը ներառում է՝
1) գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների արտաքին զննումը, զոդակարերի, պարուրակային միացումների կիպության ստուգումը, իսկ գազի արտահոսքի առկայության դեպքում` դրա վերացումը.
2) գազասարքերի ծխատար խողովակների հավաքակցման, ծխատար ուղուն միացման, օդափոխության և այրման համար անհրաժեշտ օդաքանակի ներհոսքի համար նախատեսված բացվածքների զննումը, ծխաօդատար ուղիներում քարշի ստուգումը, որի բացակայության (խաթարված լինելու) դեպքում` ծխաօդատար ուղիների մաքրումը (ծխաօդատարի մաքրումն ընդգրկում է այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ է կատարել ծխաօդատարի քարշն ապահովելու համար, այն է` մաքրել ծխաօդատարը մեխանիկական եղանակով (ծանրոցի օգնությամբ), ինչպես նաև վերացնել ցանկացած արգելք).
3) գազօգտագործող սարքավորումների աշխատանքի ստուգումը` գործարկված վիճակում: Անհրաժեշտության դեպքում բաց այրման խցով գազօգտագործող սարքավորումների այրման պրոցեսի կարգավորումը.
4) ներտնային գազասպառման համակարգի անվտանգ օգտագործման վերաբերյալ սպասարկման պահին բնակարանում ներկա գտնվող և տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացիների հրահանգավորումը:
2. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Բաժանորդը պարտավոր է՝
1) օգտագործել բացառապես գործարանային արտադրության գազօգտագործող սարքավորումներ, օդափոխության նպատակով նախատեսված ուղիները չօգտագործել որպես ծխատար, ծխաօդատար ուղիներում քարշի բացակայության (խաթարված լինելու) դեպքում չօգտվել գազօգտագործող սարքավորումներից, պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության այլ պահանջները.
2) գազօգտագործող սարքավորումների փոխարինման կամ ներտնային գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմել Մատակարարին՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին.
3) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության կատարման ժամկետների վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում չխոչընդոտել Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը իր բնակարան (առանձնատուն), եթե վերջինս ներկայացնում է լիազորությունները հավաստող ծառայողական վկայականը՝ լուսանկարով:
4. Մատակարարը պարտավոր է՝
1) սույն համաձայնագրի 2-րդ կետում նշված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնել առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ).
2) ստուգել ներտնային գազասպառման համակարգի գազօգտագործող սարքավորումների միացման համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 565 որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում գործել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով.
3) առնվազն 3 օր առաջ Բաժանորդին կամ նրա ներկայացուցչին տեղեկացնել (տեսանելի վայրերում փակցնելով հայտարարություն) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնելու ժամկետների վերաբերյալ:
3. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
5. Սույն համաձայնագրի 2-րդ կետում նշված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման իրականացումը հավաստվում է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ակտում (ենթահավելված): Ակտը կազմվում է երկու օրինակից` մեկական Մատակարարի և Բաժանորդի համար: Ակտը ստորագրում են Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը և Բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը (տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացի):
4. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
6. Ներտնային գազասպառման համակարգի նորոգումների, վերականգնման, վերակառուցման աշխատանքների իրականացումը Բաժանորդի կողմից այլ անձանց պատվիրելու և վերջիններիս կողմից կատարելու դեպքում Մատակարարը պատասխանատվություն չի կրում հնարավոր հետևանքների համար:
Բաժանորդ` Մատակարար`
______________________________ ________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը)
________________________________ ___________________________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
«_____» _____________20 թ. «_____» _____________20 թ.
Պայմանագիր N ______________ Կ.Տ.
| |
Ենթահավելված
Ներտնային գազասպառման համակարգի
տեխնիկական սպասարկման |
|
________________________________________
(սպասարկումն իրականացնող ընկերություն) |
|
Ա Կ Տ
ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Կատարման ամսաթիվ, ամիս, տարեթիվ |
Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչ |
Բաժանորդի կամ նրա ներկայացուցչի (տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացու) |
|
անունը, ազգանունը |
ստորագրու-թյունը |
անունը, ազգանունը |
ստորագրու- թյունը |
Ծանոթություն (լրացվում է դժգոհություն կամ առաջարկություն ունենալու դեպքում) |
|
«__»__________20_թ. |
|
|
|
|
|
|
«__»_________ 20_ թ. |
|
|
|
|
|
1. Բաժանորդը (տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացին) չի ստորագրում տվյալ հաշվարկային կիսամյակի համար կազմվող ակտը, եթե մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված աշխատանքները չի կատարել կամ մասնակի է կատարել: Այս դեպքում բաժանորդը (տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացին) ծանոթություն սյունակում կատարում է համապատասխան գրառում:»: