Համարը 
Թիվ 29 Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.23/19(91)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
04.05.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2018

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԲԱԺԱՆՈՐԴ (ԲՆԱԿԻՉ)) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«13» մայիսի 2008թ.

 

Պետական գրանցման համարը 886 

 

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողով

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2008թ.

Թիվ 29Ն

 ք. Ստեփանակերտ

 

Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը` ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Նախագահ`

 Վ.ԱԴԱՄՅԱՆ

 

 

 

Հավելված

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. մայիսի 4-ի թիվ 29Ն որոշմամբ

 

Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ))

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N_________

 

___________________

       (կնքման վայրը )

«____»__________200 թվական

 

Մատակարարը՝ _____________________________________________________________,

 (ընկերության անվանումը)

 __________________________________________________________________,

 (մասնաճյուղի անվանումը)

 ի դեմս_____________________________________________________________,

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

 որը գործում է______________________________________________հիման վրա,

  (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 մի կողմից, և Բաժանորդը`______________________________________________,

                                                   (անունը,  հայրանունը, ազգանունը)                    

 ___________________________________________________________________,

(ներտնային գազասպառման համակարգի գտնվելու հասցեն)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը

 

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի և նրա անբաժանելի մաս հանդիսացող հավելվածների համաձայն Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատակարարել կենցաղային սպառման համար անհրաժեշտ քանակի բնական գազ, իսկ Բաժանորդը` վճարել մատակարարված բնական գազի դիմաց:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

2.1. Մատակարարի և Բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են սույն պայմանագրով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2007 թվականի նոյեմբերի 27-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 12-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» (այսուհետ` ԳՄOԿ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

2.2. Մատակարարը պարտավոր է.

ա) ապահովել Բաժանորդի հուսալի գազամատակարարումը` «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ԳՈՍՏ 5542-87-ով սահմանված պայմաններին համապատասխանող բնական գազով.

բ) ապահովել գազի ճնշումը` նվազագույնը 0,013 բար (1,275 կՊա) հաշվառքի սարքի ելքում.

գ) կազմել և Բաժանորդին ներկայացնել մատակարարված գազի համար վճարման փաստաթղթերը` սույն պայմանագրի 3.1 և 5.4 կետերի համաձայն.

դ) ներտնային գազասպառման համակարգի (այսուհետ` ներտնային համակարգ) վթարների և վթարային իրավիճակների դեպքերում Բաժանորդի ահազանգով անհապաղ դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը, վերացնել վթարի պատճառները` համաձայն ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի (հավելված N 3), և վերսկսել գազամատակարարումը` այդ մասին նախազգուշացնելով Բաժանորդին.

ե) գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման դեպքում այն վերականգնել ԳՄOԿ-ով սահմանված ժամկետներում` նախապես տեղեկացնելով Բաժանորդին.

զ) հաշվառքի սարքի փոխարինման դեպքում գազամատակարարումը վերսկսել Բաժանորդի հետ նախապես փոխհամաձայնեցված օրը և ժամին.

է) անձամբ կամ իր հանձնարարությամբ` սպասարկող կազմակերպությունների միջոցով, Բաժանորդին մատուցել ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն` համաձայն ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի (հավելված N 3).

ը) վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու կամ վճարի հաշվարկի ճշտությանը կասկածելու դեպքում Բաժանորդի պահանջով 5-օրյա ժամկետում պարզաբանել բնական գազի ծախսի և արժեքի հաշվարկված մեծությունների ճշտությունը.

թ) ապահովել հաշվառքի սարքի ցուցմունքի տեսանելիությունը.

ժ) Բաժանորդի հետ անցկացնել ներտնային համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների և պահանջների (այդ թվում` գազօգտագործող սարքավորումների օգտագործման) հրահանգավորում (հավելված N 1).

ժա) տարին երկու անգամ իրականացնել Բաժանորդի հրահանգավորում` ներտնային համակարգի (ներառյալ` գազօգտագործող սարքավորումների) անվտանգ օգտագործման վերաբերյալ.

ժբ) գազամատակարարման դադարեցման կամ ընդհատման դեպքում ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետներում նախազգուշացնել Բաժանորդին: Գազամատակարարման համակարգի վթարի և այն կանխարգելելու նպատակով գազամատակարարման ընդհատման դեպքերում հնարավորինս սեղմ ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտնել ընդհատման պատճառների և վերականգնման կանխատեսվող ժամանակի մասին.

ժգ) Բաժանորդի հետ կազմել առանձնատան կամ բազմաբնակարան շենքի բնակարանի գազիֆիկացման (գազամատակարարման վերականգնման) տեխնիկական անձնագիր (հավելված N 4).

ժդ) սույն պայմանագրի 2.3 կետի գ) ենթակետում նախատեսված դեպքերում 15-օրյա ժամկետում քննարկել Բաժանորդի ներկայացրած դիմումը և, բավարարման դեպքում, անհրաժեշտ փոփոխություններ կատարել ներտնային համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորումների փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում Բաժանորդին ներկայացնել գրավոր հիմնավորում.

ժե) սույն պայմանագրի լուծման կամ գազամատակարարման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ Բաժանորդի դիմումի հիման վրա դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը` ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում.

ժզ) բնակարանի վարձակալության (փաստացի օգտագործման) դեպքում վարձակալին (փաստացի օգտագործողին) մատուցել Բաժանորդի կամ վարձակալի հետ կնքված պայմանագրով նախատեսված ծառայությունները.

ժէ) նվազագույնի հասցնել յուրաքանչյուր Բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, 12 ամսվա ընթացքում ընդհատումների թիվը չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ այն դեպքերի, երբ ընդհատումը վթարի և վթարային իրավիճակներում սարքավորումների ավտոմատ կարճաժամկետ անջատումների կամ ֆորս մաժորի հետևանք է:

Գազիֆիկացվող բնակավայրերում նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում հաշվառվող ընդհատումների քանակի մեջ:

2.3. Բաժանորդը պարտավոր է.

ա) վճարել մատակարարված գազի ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց` սույն պայմանագրով սահմանված կարգով.

բ) պահպանել սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված ներտնային համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության (այդ թվում` գազօգտագործող սարքավորումների) կանոնները և պահանջները.

գ) իր նախաձեռնությամբ գազօգտագործող սարքավորումների փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման, կամ ներտնային համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմել Մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին.

դ) չխախտել Մատակարարի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի և դրա տեղակայման արկղի, ինչպես նաև դրանց կապարակնիքների ամբողջականությունը: Խախտումներ հայտնաբերելու դեպքում հայտնել Մատակարարին.

ե) գազը և ներտնային համակարգը չօգտագործել նախագծով և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական փաստաթղթերով (անձնագրերով) չնախատեսված նպատակներով ու պայմաններով.

զ) ներտնային համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների, կամ անսարքության, ինչպես նաև գազի արտահոսք հայտնաբերելու դեպքերում անմիջապես ընդհատել գազի սպառումը, փակել ներտնային համակարգի և գազօգտագործող բոլոր սարքավորումների փականները (անհրաժեշտության դեպքում նաև հաշվառքի սարքի արկղում տեղակայված փականները), օդափոխել շինությունը, չօգտվել բաց կրակից, չմիացնել և չանջատել էլեկտրասարքեր և այդ մասին անհապաղ հայտնել Մատակարարին.

է) չկատարել ինքնակամ միացումներ գազամատակարարման համակարգին.

ը) չխոչընդոտել Մատակարարի ներկայացուցիչների` ներտնային համակարգի համապատասխանությունը նախագծին և տեխնիկական պայմաններին ստուգելու նպատակով մուտքն իր բնակարան, եթե ներկայացվում է լիազորությունները հավաստող ծառայողական վկայականը` լուսանկարով: Մատակարարի ներկայացուցիչների մուտքը Բաժանորդի բնակարան կատարվում է Բաժանորդի համաձայնությամբ և նրա կողմից նախընտրելի ժամերին, իսկ բացառիկ դեպքերում (գազամատակարարման ընթացքում վթարների վերացման)` առանց Բաժանորդի համաձայնության, օրենքով սահմանված կարգով.

թ) իր սեփականությունը հանդիսացող բնակարանը վաճառելու (կամ այլ ձևով օտարելու, որը հանգեցնում է բնակարանի սեփականատիրոջ փոփոխության) դեպքում դիմել Մատակարարին` վերջնահաշվարկ կատարելու, պայմանագիրը լուծելու և բնակարանի գազամատակարարումը դադարեցնելու համար, ինչի վերաբերյալ Մատակարարը տեղեկանք է տալիս Բաժանորդին.

ժ) բնակարանը վարձակալության (փաստացի օգտագործման) հանձնելու դեպքում գրավոր տեղեկացնել Մատակարարին` վարձակալին (փաստացի օգտագործողին) արտահերթ հրահանգավորման համար: Վարձակալը (փաստացի օգտագործողը) ստանձնում է սույն պայմանագրով նախատեսված Բաժանորդի իրավունքները և պարտականությունները.

ժա) իր միջոցներով վերականգնել, վերանորոգել տեխնիկական պայմանների խախտմամբ օգտագործված ներտնային համակարգը կամ փոխարինել այդ համակարգի անսարք վիճակում օգտագործվող մասը:

 

3. Մատակարարված բնական գազի հաշվառումը

 

3.1. Բաժանորդին մատակարարված բնական գազի հաշվառումը կատարվում է հաշվառքի սարքի միջոցով: Հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է Մատակարարը` հաշվարկային ժամանակաշրջանի` օրացուցային ամսվա վերջին օրը, պարտադիր զննելով հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը: Բաժանորդն իրավունք ունի մասնակցել ցուցմունքի գրանցմանը:

3.2. Հաշվառքի սարքի տեխնիկական տվյալները գրանցվում են սույն պայմանագրի N 2 հավելվածում:

3.3. Հաշվառքի սարքի խախտումների կամ միտումնավոր խախտումների, կամ գազը հաշվառքի սարքի շրջանցմամբ օգտագործելու դեպքերում օգտագործված գազի քանակը հաշվարկվում է ԳՄՕԿ-ով սահմանված կարգով: Հաշվառքի սարքի փոխարինման դեպքում կազմվում է երկկողմանի ստորագրված ակտ և կցվում սույն պայմանագրին:

 

4. Այլ պայմաններ

 

4.1. Մատակարարի սեփականությունը հանդիսացող (տնօրինման տակ գտնվող) գազամատակարարման համակարգի և Բաժանորդի սեփականությունը հանդիսացող (տնօրինման տակ գտնվող) գազի ներտնային համակարգի սահմանազատման կետը հաշվառքի սարքի ելքն է (բկանցքը):

4.2. Հաշվառքի սարքի ձեռքբերման, հավաքակցման և շահագործման (ներառյալ` պլանային ստուգաչափման և փոխարինման) ծախսերն իրականացնում է Մատակարարը:

4.3. Մատակարարի և Բաժանորդի կողմից դրված կապարակնիքների փոխարինման հետ կապված ցանկացած գործողություն իրավասու և պարտավոր է կատարել միայն Մատակարարը` Բաժանորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ: Բաժանորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալու դեպքում Մատակարարը կապարակնիքների փոխարինումը կատարում է առանց Բաժանորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցության: Նոր կապարակնիքներ դնելու դեպքում հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման) ակտում այդ մասին պարտադիր նշումներ են կատարվում (հավելված N 2):

4.4. Հաշվառքի սարքի փոխարինման դեպքում Մատակարարը պարտավոր է տեղադրել վկայագրված և ստուգաչափված այլ հաշվառքի սարք: Հաշվառքի սարքի ապահավաքակցումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ Մատակարարը Բաժանորդին գրավոր տեղեկացնում է այդ գործողության ժամկետի մասին: Հաշվառքի սարքի փոխարինումն արձանագրվում է երկկողմ ստորագրված ակտով, որի մեկ օրինակը տրվում է Բաժանորդին: Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարը հաշվառքի սարքը փոխարինում է առանց Բաժանորդի մասնակցության: Նոր տեղադրված հաշվառքի սարքի գործարանային համարը, տեխնիկական պարամետրերը, կապարակնիքների համարները և ապահավաքակցված հաշվառքի սարքի ցուցմունքը ամրագրվում են ակտում և N 2 հավելվածում:

4.5. Բաժանորդն իրավունք ունի պահանջել իր կամ իր կողմից լիազորված անձի մասնակցությունը հաշվառքի սարքի ստուգաչափումներին:

4.6.Հաշվառքի սարքի աշխատանքի վերաբերյալ կասկած ունենալու դեպքում Մատակարարի կամ Բաժանորդի նախաձեռնությամբ հաշվառքի սարքի փոխարինումը և արտապլանային ստուգաչափումն իրականացնում է Մատակարարը` Բաժանորդի ներկայացրած դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ` նախապես հայտնելով Բաժանորդին: Եթե, ըստ ստուգաչափման արդյունքների ակտի, հաշվառքի սարքն աշխատել է ճշտության դասի տիրույթում, ապա փոխարինման և ստուգաչափման ծախսերը կատարում է նախաձեռնող կողմը, հակառակ դեպքում` Մատակարարը: Հաշվառքի սարքի փոխարինումը (վերականգնումը) իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

4.7. Ստուգաչափման արդյունքում հաշվառքի սարքի սխալ աշխատանքի փաստը հաստատվելու դեպքում մատակարարված գազի քանակը հաշվարկվում է ԳՄՕ-ով սահմանված կարգով:

4.8. Բաժանորդն իրավունք ունի 30-օրյա ժամկետում Մատակարարից տեղեկատվություն ստանալ մատակարարված բնական գազի որակական ցուցանիշների վերաբերյալ: Բաժանորդի պահանջի դեպքում տեղեկատվությունը պետք է տրամադրվի գրավոր:

4.9. Բաժանորդն իրավունք ունի 30 օր և ավելի բացակայելու դեպքում նախազգուշացնել Մատակարարին` դադարեցնելու բնակարանի գազամատակարարումը: Տվյալ իրավունքը չիրականացնելու (Մատակարարին չնախազգուշացնելու) դեպքում Բաժանորդի բացակայության ժամանակ առաջացած վթարների և վթարային իրավիճակների, դրանց հետևանքով առաջացած վնասների համար Մատակարարը պատասխանատվություն չի կրում:

 

5. Վճարման կարգը

 

5.1. Մատակարարվող բնական գազի սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

5.2. Հանձնաժողովի կողմից բնական գազի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

5.3. Միացման պայմանագրի հիման վրա գազամատակարարման համար Մատակարարի բանկային հաշվին Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափով Բաժանորդի վճարած կանխավճարի դիմաց Մատակարարը Բաժանորդին գազ է մատակարարում գազամատակարարումն սկսելուց հետո 12 ամսվան հաջորդող ժամանակահատվածում: Կանխավճարի դիմաց գազը մատակարարվում է գազ մատակարարելու պահին գործող սակագնով հաշվարկված գազի արժեքի չափով` մինչև կանխավճարի մարումը:

5.4. Մատակարարը մինչև հաջորդ ամսվա 10-ը Բաժանորդին է ներկայացնում մատակարարված գազի համար վճարման փաստաթուղթ (կամ տեսանելի տեղերում փակցնում է վճարման ցուցակներ, կամ վճարման կետեր է ներկայացնում վճարագրեր) հաշվարկված գործող սակագներով:

5.5. Բաժանորդը սպառված գազի դիմաց վճարում է Մատակարարի ներկայացրած հաշվեհամարին ոչ ուշ, քան վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում: Նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում Մատակարարը գրավոր հիշեցնում է Բաժանորդին վճարման մասին և նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում Բաժանորդը վճարում չի կատարում, ապա Մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը, դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով Բաժանորդին: Բաժանորդի կողմից պարտքը ամբողջությամբ վճարելուց և այդ մասին Մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո Մատակարարը պարտավոր է Բաժանորդի հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ Մատակարարը կարող է տեղում ստուգել Բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

5.6. Մատակարարը կարող է չդադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե Բաժանորդը պարտքը չի մարում` ըստ ժամանակացույցի, ապա Մատակարարն իրավունք ունի 3-օրյա ժամկետում դադարեցնել նրա գազամատակարարումը` այդ մասին նախազգուշացնելուց հետո:

5.7. Տեխնիկական սպասարկման ծառայության համար վճարումներն իրականացվում են ըստ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի (հավելված N 3):

 

6. Կողմերի պատասխանատվությունը

 

6.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

6.2. Սույն պայմանագրի 2.2 կետի ժէ) ենթակետով սահմանված ընդհատումների թույլատրելի քանակը կամ տևողությունը գերազանցելու դեպքում Մատակարարը Բաժանորդին վճարում է տույժ, որի մեծությունը հաշվարկվում է բնական գազի սակագնի և Բաժանորդին նախորդ ամսին մատակարարված բնական գազի միջին օրական ծախսի արտադրյալով:

6.3. Սույն պայմանագրի 6.2 կետում նախատեսված տույժը վճարվում է այն Բաժանորդներին, որոնց գազամատակարարումը նախորդ 6 (վեց) ամիսների ընթացքում չվճարման հետևանքով չի դադարեցվել:

 

7. Գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման պայմանները

 

7.1. Մատակարարը կարող է ժամանակավորապես ընդհատել կամ դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը`

ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները,

բ) վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքում,

գ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,

դ) Բաժանորդի կողմից հաշվառքի սարքի շրջանցմամբ կամ հաշվառքի սարքի միտումնավոր խախտմամբ գազի օգտագործման դեպքում,

ե) սահմանված ժամկետներում մատակարարված գազի կամ ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում:

7.2. Մատակարարը պարտավոր է դադարեցնել գազամատակարարումը`

ա) Բաժանորդի դիմումի համաձայն,

բ) ԳՄOԿ-ով նախատեսված այլ դեպքերում:

7.3. Մատակարարումը վերականգնվում է մատակարարման ընդհատման պատճառները վերացնելուց (վերանալուց) և մատակարարման վերականգնման մասին Բաժանորդին նախապես զգուշացնելուց հետո:

 

8. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

8.1. Կողմերը ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, գազամատակարարման ցանցի վթարներ այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով, Մատակարարից անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գազի ներկրման ընդհատումներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրած ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. Վեճերի լուծումը

 

9.1. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

10. Պայմանագրի գործողության ժամկետը

 

10.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով:

10.2. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

10.3. Հանձնաժողովի կողմից կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում:

10.4. Սույն պայմանագիրը կարող է լուծվել.

ա) Կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

բ) Բաժանորդի կողմից միակողմանի` սույն պայմանագրի 2.3 կետի թ) ենթակետով սահմանված կարգով.

գ) Մատակարարի կողմից միակողմանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

 

11. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

11.1. Հավելված N1-Ներտնային համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության (այդ թվում` գազօգտագործող սարքավորումների) կանոնների և պահանջների հրահանգավորման թերթիկ:

11.2. Հավելված N2-Առևտրային հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման) ակտ (կազմվում է երկու օրինակից):

11.3. Հավելված N3-Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագիր:

11.4. ՀավելվածN4-Առանձնատան կամ բազմաբնակարան շենքի բնակարանի գազիֆիկացման (գազամատակարարման վերականգնման) տեխնիկական անձնագիր:

 

 

Մատակարար`     Բաժանորդ`
 _________________________________                ____________________________

     (գտնվելու վայրը)

       (անունը, հայրանունը, ազգանունը)
 _________________________________    ____________________________

      (հեռախոսահամարը)

              (բնակության վայրը)
 _________________________________    ____________________________

      (էլ. փոստը)

              (հեռախոսահամարը)
 _________________________________    

 (Հ/Հ)

   
 _________________________________    ____________________________

 (պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

 

 (անձնագրի տվյալները)

_________________________________ ____________________________

(ստորագրությունը)

 (ստորագրությունը)

Կ.Տ.    

 

 

 

 

Հավելված N 1

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. մայիսի 4-ի թիվ 29Ն որոշմամբ

 

 

Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի

 

Ներտնային համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության (այդ թվում` գազօգտագործող սարքավորումների) կանոնների և պահանջների հրահանգավորման թերթիկ

 

1. Մատակարար կազմակերպություն, մասնաճյուղ ________________________________________

2. Բաժանորդ ____________________________________________________________________

                             (անունը, հայրանունը, ազգանունը, ներտնային համակարգի հասցեն)

3. Բաժանորդային քարտի համարը ____________________________________________________

 

Ներտնային համակարգի անվտանգ օգտագործման համար պատասխանատվություն է կրում Բաժանորդը:

Ներտնային համակարգի տեխնիկական սպասարկումը իրականացնում է Մատակարարն անձամբ կամ իր կողմից ընտրված կազմակերպության միջոցով, սույն պայմանագրի N 3 հավելվածի համաձայն:

Բաժանորդը պետք է պահպանի անվտանգության հետևյալ կանոնները.

ա) չկատարել գազատար խողովակներին ապօրինի միացումներ,

բ) չկատարել նախագծով նախատեսված գազօգտագործող սարքավորումների տեղափոխումներ կամ լրացուցիչ սարքավորումների ինքնակամ միացումներ,

գ) չօգտվել գազիֆիկացման նախագծով չնախատեսված, ինքնաշեն, ոչ գործարանային արտադրության, իրավասու մարմնի կողմից չհավաստված գազօգտագործող սարքավորումներից (այդ թվում` ջեռուցման և ջրատաքացուցիչ),

դ) չշահագործել ծխաօդատար ուղիները, այդ թվում` թիթեղյա խողովակներով միացումները տեխնիկական ստուգման ժամկետանց ակտով և (կամ) անսարք վիճակում,

ե) չօգտվել անսարք, տեխնիկական անձնագրին համապատասխան չհամալրված կամ նորոգման ենթակա գազօգտագործող սարքավորումներից,

զ) պահպանել բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները,

է) գազօգտագործող սարքավորումների աշխատելու ընթացքում ապահովել հսկողությունը համաձայն տեխնիկական կանոնակարգերի,

ը) գազամատակարարման և (կամ) ներտնային համակարգում գազի արտահոսքի հայտնաբերման կամ վթարների դեպքերում դադարեցնել գազի սպառումը, չօգտվել բաց կրակից, փակել գազօգտագործող բոլոր սարքավորումների մուտքերի փականները, օդափոխել շինությունը, չմիացնել և չանջատել էլեկտրասարքեր և անհապաղ տեղեկացնել գազի վթարային ծառայությանը` 1-04 հեռախոսահամարով,

թ) կազմակերպված ծխահեռացմամբ գազօգտագործող սարքավորումներից օգտվելուց առաջ ստուգել ծխատար ուղիների քարշի առկայությունը, անսարքության դեպքում չօգտվել գազօգտագործող սարքավորումներից և անհապաղ դիմել Մատակարարին:

Մինչ գազամատակարարման իրականացումը (գազամատակարարման վերականգնումը) Մատակարարի ներկայացուցչի կողմից ստուգվել է ներտնային գազասպառման համակարգի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին, նախագծին և անվտանգության կանոններին: Թերություններ և խախտումներ չեն հայտնաբերվել:

 

 

 Հրահանգավորում ստացող Բաժանորդ

      

 Հրահանգավորող

 _____________________________    ______________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

    (անունը, հայրանունը, ազգանունը)

     
 ______________________________    ______________________________

      (ստորագրությունը)

 

           (ստորագրությունը)

  Կ.Տ.    

 

 

 

 Հավելված N 2

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. մայիսի 4-ի թիվ 29Ն որոշմամբ

 

 

Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի

 

Ա Կ Տ

Առևտրային հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման)

(կազմվում է երկու օրինակից)

 

1. Մատակարար կազմակերպություն, մասնաճյուղ _________________________________

Գտնվելու վայրը ____________________________________________________________

2. Բաժանորդ ______________________________________________________________

Ներտնային գազասպառման համակարգի գտնվելու հասցեն ___________________________

_________________________________________________________________________

Բաժանորդային քարտի համարը _______________________________________________

3. Հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման) հիմքը _____________________________

_________________________________________________________________________

(Նոր Բաժանորդ, պլանային փոխարինում, արտապլանային փոխարինում, հանձնարարության N, ամսաթիվը, ամիսը, տարին)

 

4. Տեղադրման (փոխարինման) հանձնարարություն տվող անձը _______________________

________________________________________________________________________

                 (անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը)

 

5. Տեղադրող (փոխարինող) պատասխանատու անձը _______________________________

________________________________________________________________________

          (անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը)

 

6. Հաշվառքի սարքի տվյալները

 

N

Տեսակը

Գործարանային համարը

Տեղադրման ժամկետը

Ստուգա-չափման ժամկետը

Արկղի կնիքի համարը

Կողմերի ստորագրությունները

Մատակարար

Բաժանորդ

1.

             

2.

           

3.

             

4.

             

7. Հանված հաշվառքի սարքի ցուցմունքի և տեխնիկական վիճակի նկարագրությունը

 ______________________________________________________________________________________

 ______________________________________________________________________________________

 ______________________________________________________________________________________

 

8. Նախատեսվում է (չի նախատեսվում) հանված հաշվառքի սարքի ստուգաչափում`

Բաժանորդի ներկայությամբ _____________________________________________________

                                                                                     ամիս, ամսաթիվ, հասցե

___________________________________________________________________________

 

9. Հաշվառքի սարքի փոխարինման ժամանակ Բաժանորդի ներտնային գազասպառման համակարգի զննման արդյունքները

_______________________________________________________

_______________________________________________________

 

10. Փոխարինման և կապարակնքման աշխատանքները կատարվել են Բաժանորդի (նրա ներկայացուցչի) մասնակցությամբ "____"___________ 200__թվական:

 

 

 Մատակարար`       

 Բաժանորդ`

 __________________________________    _________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը)

       (անունը, հայրանունը, ազգանունը,)
     
 __________________________________    _________________________________
         (ստորագրությունը)                     (ստորագրությունը)
 Կ.Տ.    

 

 

Նշումներ կապարակնիքի փոխարինման մասին

___________________________________________________________________ ( )

___________________________________________________________________ ( )

___________________________________________________________________ ( )

___________________________________________________________________ ( )

 

 

 

Հավելված N 3

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. մայիսի 4-ի թիվ 29Ն որոշմամբ

 

 

 

Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N____

Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման

 

____________________________                                         «______» _________________200___ թ.

      (համաձայնագրի կնքման վայրը)

_________________________________________________________________ (այսուհետ` Բաժանորդ),

                                  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

որի ներտնային համակարգը գտնվում է ____________________________________________________,

                                                                          (ներտնային համակարգի գտնվելու հասցեն)

մի կողմից, և Մատակարարը ____________________________________________________________

                                                                     (ընկերության անվանումը)

___________________________________________________________________________________

                                                           (մասնաճյուղի անվանումը)

ի դեմս մասնաճյուղի տնօրեն ____________________________________________________________,

                                                                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

1. Համաձայնագրի առարկան

 

1.1 սույն համաձայնագրի առարկան Մատակարարի կողմից Բաժանորդի ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցումն է, որը ներառում է հետևյալ աշխատանքները`

ա) արտաքին զննում և պարուրակային միացումների ստուգում օճառափրփուրով (արտահոսքերի առկայության դեպքում` դրանց վերացում),

բ) գազօգտագործող սարքավորումների միացման ճշտության ստուգում,

գ) գազօգտագործող սարքավորումների կարգաբերում,

դ) գազի թողարկումից առաջ ներտնային համակարգի շահագործման պատրաստիության վերաբերյալ ակտի կազմում,

ե) ծխաօդատար ուղիների զննում և անհրաժեշտության դեպքում` մաքրում (ծխաօդատարի մաքրումն ընդգրկում է այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ է կատարել ծխաօդատարի քարշն ապահովելու համար, այն է, մաքրել ծխաօդատարը այրման արգասիքներից մեխանիկական եղանակով (ծանրոցի օգնությամբ), ինչպես նաև վերացնել ցանկացած արգելք, բացառությամբ այն դեպքերի, որոնք կապված են ծխաօդատարի կառուցվածքային ամբողջության խաթարման հետ և որակվում են որպես սույն համաձայնագրի 1.2 կետում բերված աշխատանքներ),

զ) ներտնային համակարգի անվտանգ օգտագործման վերաբերյալ հրահանգավորում:

1.2 Սույն համաձայնագրի 1.1 կետի ե) ենթակետում նշված զննման արդյունքում, եթե պարզվում է, որ անհրաժեշտ է իրականացնել ծխաօդատար ուղիների նորոգման, վերականգնման կամ վերակառուցման աշխատանքներ, ապա դրանք իրականացվում են Մատակարարի կողմից` Բաժանորդի հայտով (պատվերով) և միջոցներով:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

2.1. Բաժանորդը պարտավոր է`

ա) պահպանել ներտնային համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության (այդ թվում` գազօգտագործող սարքավորումների) կանոններն ու պահանջները, ինչպես նաև գազօգտագործող սարքավորումների գործարանային հրահանգների պահանջները.

բ) գազօգտագործող սարքավորումների փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման, կամ ներտնային համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմել Մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին, անհրաժեշտության դեպքում` փոփոխություններ կատարելով սույն պայմանագրի N 4 հավելվածում.

գ) ներտնային համակարգում չօգտագործել ինքնաշեն գազօգտագործող սարքավորումներ կամ այլ վառելիքի համար նախատեսված սարքեր, Մատակարարի ներկայացուցչին ներկայացնել գազօգտագործող սարքավորումների գործարանային հրահանգները.

դ) արգելել բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների և պահանջների վերաբերյալ հրահանգավորում չանցած անձանց օգտվելը գազօգտագործող սարքավորումներից.

ե) օդափոխության նպատակով նախատեսված ուղիները չօգտագործել որպես ծխատար, ծխաօդատար ուղիներում քարշի բացակայության դեպքում չօգտվել գազօգտագործող, այդ թվում` ջեռուցման և ջրատաքացուցիչ սարքավորումներից.

2.2. Մատակարարը պարտավոր է`

ա) կատարել սույն համաձայնագրի 1.1 կետում նշված աշխատանքները: Տեխնիկական սպասարկման ծառայությունը մատուցվում է տարին առնվազն երկու անգամ, որոնցից մեկը` ջեռուցման ժամանակաշրջանի ընթացքում.

բ) սույն համաձայնագրի 1.1 կետում նշված աշխատանքները կատարել Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկաների, «Բնակելի տների գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկման» կազմակերպության ստանդարտի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան.

գ) ստուգել ներտնային համակարգի համապատասխանությունը նախագծային և կատարողական-տեխնիկական փաստաթղթերին, արձանագրել անհամապատասխանության ու խախտումների հայտնաբերման դեպքերը, մինչև դրանց վերացումը արգելել համակարգի (գազօգտագործող սարքավորումների) օգտագործումը` կազմելով համապատասխան ակտ:

 

3. Մատուցված ծառայության հաշվառումը

 

3.1. Սույն համաձայնագրի 1.1 կետում նշված ծառայության մատուցումը հաշվառվում է ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման (այդ թվում` ներտնային համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների և պահանջների հրահանգավորման) վերաբերյալ ակտում (ակտերում)` երկկողմանի ստորագրությամբ:

 

4. Այլ պայմաններ

 

4.1. Ներտնային համակարգի նորոգումների, վերականգնման, վերակառուցման աշխատանքների իրականացումը Բաժանորդի կողմից այլ անձանց պատվիրելու և վերջիններիս կողմից կատարելու դեպքում, Մատակարարը պատասխանատվություն չի կրում հնարավոր հետևանքների համար:

 

 

Բաժանորդ`       

 Մատակարար`

 __________________________________    ____________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

       (անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը)
     
 __________________________________    ___________________________________
         (ստորագրությունը)                     (ստորագրությունը)
«___»__________ 200__թ. «____»_________200___թ.
 Կ.Տ.    

 

 

 

Հավելված

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. մայիսի 4-ի թիվ 29Ն որոշմամբ

 

 

Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական

սպասարկման N ____ համաձայնագրի

 

Ակտ (ակտեր)

Ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման (այդ թվում` ներտնային համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների և պահանջների հրահանգավորման) վերաբերյալ

 

Ծառայության մատուցման ժամկետը (ամսաթիվ, ամիս, տարի)

Մատակարարի ներկայացուցիչ (անունը, ազգանունը)

Մատակարարի ներկայացուցիչի ստորագրությունը

Բաժանորդի ստորագրությունը

«____»___________2008թ.

     

«____»___________2008թ.

     

«____»___________2009թ.

     

«____»___________2009թ.

     

«____»___________2010թ.

     

«____»___________2010թ.

     
 
 

Հավելված N 4

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. մայիսի 4-ի թիվ 29Ն որոշմամբ

 

Կենցաղային սպառման համար

բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ

(Բնակիչ)) պայմանագրի

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

Առանձնատան կամ բազմաբնակարան շենքի բնակարանի գազիֆիկացման (Գազամատակարարման վերականգնման)

ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ _________________

                        _____________________ԳԳՄ

               _______________________ԱՇԾ

_______________________________________________

(բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________

(ներտնային համակարգի հասցեն)

ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Գազիֆիկացման նախագիծ N ______________________________________________________

Շինհավաքակցող ընկերություն _____________________________________________________

Առանձնատուն (բնակարան) _______________________________________________________

Շինհավաքակցման աշխատանքները սկսվել են _________________________

                                                         ավարտվել են ______________________

 

1. Գազատարի և սարքավորումների բնութագիրը

 

Գազա-տար

Տեղադրված գազօգտագործող սարքավորումների քանակը և տեսակը

Գազի առևտրային հաշվառքի սարքի մակնիշը և գործարանային

համարը

Փականներ

D (մմ)

L (մ)

Գազասալիկ

Ջրատա- քացուցիչ

Ջեռուցման սարք

տրամա-չափը

քանակը

Քան.

Մակ-նիշը

Քան.

Մակ-նիշը

Քան.

Մակ-նիշը

                     
                     

2. Օգտագործվող նյութերի տվյալները

N/N ը/կ

Նյութի անվանումը

Նյութի տեսակը

Արտադրող գործարանը, Սերտիֆիկատ (հավաստագիր) N

       
       
       
       

 

3. Տվյալներ զոդակարերի վերաբերյալ

Զոդողի անունը,

 ազգանունը

Վկայականի N

տրման ժամկետը

Զոդակարերի

ստորագրությունը

տրամաչափը

քանակը

         

4. Ներտնային համակարգի գազատարերի փչամաքրումը և փորձարկումը` ըստ ամրության ու կիպության կատարվել է «____» ________________ 200__թ. և ապահովում է շին.նորմերի պահանջները:

Աշխատանքների ղեկավար` ____________________     ______________________________

                                                  (ստորագրությունը)                  (պաշտոնը, ազգանունը, անունը)

Հաստատում եմ` _____________________________________________________________

                           (շինհավաքակցող ընկերության ղեկավարի ազգանունը, անունը, ստորագրությունը)

Պատվիրատու` ______________________________________________________________

                                                                 (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

5. Ծխաօդատար ուղիներ

 

Ծխաօդատար ուղիների պիտանելության ակտ N ____, տրված «___»____________200_ թ.

 

6. Ակտ

Ներտնային գազասպառման համակարգի ավարտված աշխատանքների

ընդունման և համակարգի գործարկման

 

Քաղաք (ավան, գյուղ) _______________________, «____» ______________ 200__թ.

 

Ընդունող հանձնաժողով`

 

1. Շինհավաքակցող ընկերության ներկայացուցիչ`_______________________

_____________________________________________________________

                             (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

2. Մատակարարի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի ներկայացուցիչ ________________

______________________________________________________________________________________

                                             (պաշտոնը, ազգանունը, անունը)

 

3. Պատվիրատու (տնատեր, ներկայացուցիչ)` _____________________________________

________________________________________________________________________

                                          (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

ուսումնասիրեցին`

 

N

Փաստաթղթերի անվանումը

Փաստաթղթերի տրման ժամկետը

Փաստաթղթերը տվող ընկերության անվանումը, հավաստագիր N

Թերթերի քանակը

Ծանոթություն

           
           
           
           

Ընդունող հանձնաժողովը գտնում է, որ ներտնային գազասպառման համակարգի շինհավաքակցման ու փորձարկման (գործարկման) աշխատանքները կատարված են նախագծին և շինարարական նորմերին ու կանոններին համապատասխան:

Տեխնիկական կատարողական փաստաթղթերն առկա են:

Ներտնային գազասպառման համակարգը պատրաստ է շահագործման:

 

Ընդունող հանձնաժողովի անդամներ.

 

1. Շինհավաքակցող ընկերության ներկայացուցիչ` ________________________________

                                                                                         (ստորագրությունը)

2. Մատակարարի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի ներկայացուցիչ` ______

_________________________________________________

                                    (ստորագրությունը)

3. Պատվիրատու (տնատեր, ներկայացուցիչ)` ________________________

                                                                               (ստորագրությունը)

 

 

7. Կարգագիր N _____________

Գազավտանգ աշխատանքների կատարման (թողարկման)

 

Աշխատանքների կատարման սկիզբը ___________________, վերջը _________________

                                                                                 (ամիս, ամսաթիվ)                          (ամիս, ամսաթիվ)

Պատասխանատու ղեկավար`_________________________________________________

                                                                                          (պաշտոնը, անունը, ազգանունը)

Կատարողներ`

1. _________________________________________________________________________

2. _________________________________________________________________________

3. _________________________________________________________________________

Կարգագիրը տվեց _____________________________________________________________

                                                                          (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Գազաթողարկման աշխատանքների պատասխանատու`_______________________________

__________________________________________________________________________

                              (պաշտոնը, անունը, ազգանունը)

_____________________________

(ստորագրությունը)

«_____» ________________ 200__թ.

 

8. Ակտ

 

Գազի առևտրային հաշվառքի սարքի տեղադրման և ներտնային

գազասպառման համակարգ գազի թողարկման

 

Քաղաք (ավան, գյուղ) ________________________ «_____»_____________ 200___թ.

 

Մատակարարի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի ներկայացուցիչ`___________________

_____________________________________________________________________________

                                                (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Գազի թողարկման պատասխանատու` ________________________________________

                                                                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

Պատվիրատու (տնատեր, ներկայացուցիչ)` ______________________________________

                                                                              (անունը, ազգանունը)

Տեղադրված է գազի առևտրային հաշվառքի սարք ___________________________ տիպի,

 

                                      գործարանային N ___________

 

Գազի թողարկումը կատարված է շահագործման ընդունված ներքոհիշյալ գազօգտագործող սարքավորումներին`

 

N

Գազօջախ

Ջրատաքացուցիչ

Ջեռուցման սարք

Ծանոթություն

մակնիշը

քանակը

մակնիշը

քանակը

մակնիշը

քանակը

               
               
               
               

1. Մատակարարի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի ներկայացուցիչ`

________________________

           (ստորագրությունը)

2. Գազի թողարկման պատասխանատու` ___________________________

                                                                           (ստորագրությունը)

Գազի առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է:

Գազը թողարկված է ներտնային գազասպառման համակարգի վերոնշյալ գազօգտագործող սարքավորումներին`

 

Բաժանորդ ___________________________

                                   (ստորագրությունը)

 

9. Ներտնային գազասպառման համակարգի նախագիծ-գծապատկերը

 

 

 

Հաստատում եմ`

_____________ ԳԳՄ տնօրենի տեղակալ

________________________________

«____» _________________ 200__թ.

 

 

Պայմանական նշաններ

 Ներմուծեք նկարագրությունը_1041

գազատար և փական

 Ներմուծեք նկարագրությունը_1042

գազի հաշվիչ

 Ներմուծեք նկարագրությունը_1043

ջրատաքացուցիչ

 Ներմուծեք նկարագրությունը_1044

ջեռուցման վառարան

 Ներմուծեք նկարագրությունը_1045

գազօջախ

 Ներմուծեք նկարագրությունը_1046

ջեռուցման կաթսա

  Ներմուծեք նկարագրությունը_1047

օդատար ուղի

 Ներմուծեք նկարագրությունը_1048

ծխատար ուղի

Կազմեց ___________________________________________________________

                                     (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ստուգեց___________________________________________________________

                            (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)