Համարը 
N 41-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.05.14/08(14)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
23.04.2009
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.04.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.10.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«04» մայիսի 2009թ.

Պետական գրանցման համարը 1110969

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» ապրիլի 2009թ.

 N 41-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի դրույթներով

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հունվարի 28-ի «Մեկ անձից գնումների կատարման հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 15-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը`

հրամանով հաստատված հավելվածը` «Մեկ անձից կատարվող գնումների» անվանացանկը լրացնել 35-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

 

«35

Ավտոմեքենան արտադրած կամ վերջինիս պաշտոնական միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից երաշխիքային սպասարկման ժամանակահատվածում ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում»:

 

 

Ս. Թևոսյան