| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«30» հունվարի 2008թ.
Գրանցման համարը 812 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«28» հունվարի 2008թ. |
N 15 |
ք.Ստեփանակերտ
Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին
«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված իրավասությունների շրջանակներում,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Մեկ անձից գնումների կատարման հիմքերը և (կամ) փաստաթղթերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003թ. հուլիսի 9-ի թիվ 79 և ԼՂՀ ֆինանսների նախարարի 2007թ. հոկտեմբերի 23-ի թիվ 146 հրամանները:
| |
Հավելված
ԼՂՀ ֆինանսների նախարարի
2008 թվականի հունվարի 15-ի
N 15 հրամանի |
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Պատվիրատուն «Գնումների մասին» ԼՂՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մեկ անձից գնումներ կատարում է, եթե առկա են հետևյալ պայմանները`
1. օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն գնում կատարելու դեպքում`
ա) հեղինակային և հարակից իրավունքներով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա է հեղինակային և հարակից իրավունքը հավաստող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը.
բ) մրցակցության բացակայությամբ պայմանավորված գնում կատարելու դեպքում`
1) պատվիրատուի մոտ առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ վարվող կենտրոնացված ռեեստրից քաղվածք` տվյալ անձին, որպես շուկայում մրցակից չունենալու փաստը հիմնավորող փաստաթուղթ, կամ
2) առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնման առարկայի տեխնիկական բնութագրերի առանձնահատկություններով պայմանավորված, այդ գնումը կարող է կատարվել միայն մեկ անձից, կամ
3) գնման առարկան ներառված է մեկ անձից կատարվող գնումների անվանացանկում (կցվում է).
գ) լիցենզիայով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա է տվյալ լիցենզիան տրամադրող պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ անձը հանդիսանում է կնքվելիք գնման պայմանագրի առարկա հանդիսացող գործառույթի միակ լիցենզավորված անձ կամ համապատասխան իրավական ակտ, երբ անձին լիցենզիան տրամադրվել է օրենքի, միջազգային պայմանագրի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
2. օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում` այդ գնումն իրականացնելու համար կնքվելիք գնման պայմանագրով նախատեսվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները պետք է ողջ ծավալով ձեռքբերվեն գնում կատարելու պահանջի ծագման օրվանից հաշված 25 աշխատանքային օրվա ընթացքում:
3. օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում` լրացուցիչ գնում կատարելու անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել և սկզբնական գնման պայմանագրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, նույն անձից լրացուցիչ գնումներ կատարելու դեպքում, դրանց նախահաշվային արժեքը չի գերազանցի գնման նոր ընթացակարգի կիրառմամբ նույն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը:
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ
|
Հ/Հ |
Գնման առարկայի անվանումը |
|
1. |
Բնական գազ |
|
2. |
Էլեկտրաէներգիա |
|
3. |
Հեռախոսային կապ |
|
4. |
Ոռոգման, խմելու, տեխնիկական և արդյունաբերական ջուր |
|
5. |
Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ |
|
6. |
Կենտրոնացված ջեռուցում |
|
7. |
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն |
|
8. |
Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների
պատրաստում և հեռարձակում |
|
9. |
Զանգվածային լրատվության միջոցների` դրանց հրատարակիչներից անմիջական ձեռքբերում |
|
10. |
Բարձրագույն և հետբուհական ուսուցում |
|
11. |
Լրացուցիչ կրթության ուսուցում |
|
12. |
Հանրակրթական դպրոցների ուսուցում |
|
13. |
Երաժշտական դպրոցների ուսուցում |
|
14. |
Երեկոյան և հեռակա դպրոցների ուսուցում |
|
15. |
Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում |
|
16. |
Արտադպրոցական ուսուցում |
|
17. |
Արհեստագործական ուսուցում |
|
18. |
Միջին մասնագիտական ուսուցում |
|
19. |
Տուն-ինտերնատների ծառայություն |
|
20. |
Անշարժ գույքի վարձակալություն |
|
21. |
Հիվանդանոցային բուժօգնություն |
|
22. |
Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն |
|
23. |
Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն |
|
24. |
Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ |
|
25. |
Առողջապահական հարակից ծառայություններ |
|
26. |
Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների
կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում |
|
27. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տարածքներում
տեղի ունեցած բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման
նպատակով ապրանքների և ծառայությունների ձեռքբերում |
|
28. |
Դատական փորձագիտության ծառայություն |
|
29. |
Անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն |
|
30. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ համայնքների հիմնադրած
կազմակերպություններից` հիմնադիրների սահմանած դեպքերում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում |
|
31. |
Փոստային ծառայություն |
|
32. |
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում նախագծահետազոտական, վերականգնողական, ամրակայման և վերստեղծման աշխատանքներ |
|
33. |
Բանկային ծառայություններ |