Համարը 
N 146
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.11.07/26(67)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
23.10.2007
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
19.02.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔԲԵՐԵԼՈՒ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Պետական գրանցման է ենթարկված ԼՂՀ

արդարադատության նախարարության կողմից

Գրանցման N 754

Գրանցման տարեթիվը «30» հոկտեմբերի 2007թ.

.

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» հոկտեմբերի 2007թ.

 N 146

 

Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին

 

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 3-րդ կետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 21-ի «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 7 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ՝

1. Հաստատել՝ Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2003թ. հուլիսի 21-ի թիվ 88 հրամանը:

 

 

Նախարար

Ս. Թևոսյան

 

 

Հավելված

ԼՂՀ ֆինանսների նախարարի 2007 թվականի

հոկտեմբերի 23-ի թիվ 146 հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

 Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ օրենք) 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պետության կարիքների համար մեկ աղբյուրից գնման ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնելու գործընթացը և կարգավորում է այդ գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով՝ գնումներ կատարելու պահանջի ծագման օրը՝ այն աշխատանքային օրն է, երբ պատվիրատուի իրավասու պաշտոնատար անձը իմացել կամ պարտավոր և կարող էր իմանալ գնումներ կատարելու անհրաժեշտության և այդ գնումները կատարելու հնարավոր լինելու մասին: Իրավասու պաշտոնատար անձը պատվիրատուի աշխատակազմի կամ համակարգի հիմնարկի (կազմակերպության) այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն է, որի կողմից ղեկավարվող ստորաբաժանման կանոնադրական խնդրի (խնդիրների) իրագործման անհրաժեշտությունից ելնելով ծագել է տվյալ գնումն իրականացնելու պահանջը: Կանոնադրական խնդիրների ոչ հստակ սահմանված լինելու կամ այլ հանգամանքով պայմանավորված, սույն կետում նշված պատասխանատու ստորաբաժանման կամ դրա ղեկավարի անորոշ (ոչ հստակ) լինելու դեպքում՝ իրավասու պաշտոնատար անձ է հանդիսանում պատվիրատուի ղեկավարը:

3. Գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:

 

II. Մեկ աղբյուրից գնումներ կատարելու պայմանները և լիազոր մարմնի հետ պատվիրատուի որոշումը համաձայնեցնելու կարգը

 

4. Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, աշխատանքեր և ծառայություններ ձեռքբերելու համաձայնություն ստանալու համար պատվիրատուն գրավոր դիմում է լիազոր մարմնին:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից՝ համապատասխան հրամանով, սահմանված է, որ մեկ աղբյուրից գնման ձևով պատվիրատուն կարող է որոշակի գնումներ կատարել առանց լիազոր մարմնի հետ լրացուցիչ համաձայնեցնելու, ապա պատվիրատուն, որպես այդ գնումները մեկ աղբյուրից գնման ձևով կատարելու լիազոր մարմնի համաձայնություն, հիմք է ընդունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի հիշյալ հրամանը և չի դիմում լիազոր մարմնին:

5. Մեկ աղբյուրից գնման ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու մասին պատվիրատուի գրությունը, ներառյալ գնաման ձևի ընտությունը հիմանավորող՝ սույն կարգով նախատեսված փաստաթղթերը, լիազոր մարմինը ուսումնասիրում և գնում կատարելու ձևի մասին պատվիրատուի որոշումը հաստատում կամ մերժում է, սույն կետով նախատեսված գրությունը ստանալու օրվան հաջորդող տաս աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիազոր մարմինը համաձայնում է գնում կատարելու ձևի մասին պատվիրատուի որոշման հետ, եթե առկա են հետևյալ հիմնավորումները.

ա) օրենքի 23 հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմաններով գնումներ կատարելու դեպքում՝

1) հեղինակային իրավունքը հավաստելու համար՝ պատվիրատուի գրավոր հավաստումը այն մասին, որը տվյալ գնումները կարող են կատարվել միայն մեկ անձից՝ ինչը պայմանավորված է նրա հեղինակային իրավունքով և պատվիրատուն լիազոր մարմնին ներկայացրել է հեղինակային իրավունքը հավաստող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը (պատճեն).

2) մրցակցության բացակայությունը հիմնավորելու համար՝ պատվիրատուի գրավոր հավաստումը, նախընտրելի է մասնագիտացված համապատասխան կազմակերպության եզրակացության հիման վրա, այն մասին, որ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի առանձնահատկություններով պայմանավորված այդ գնումները կարող են կատարվել միայն մեկ անձից:

3) լիցենզիայի առկայությունը հիմնավորելու համար՝ պատվիրատուի գրավոր հավաստումը այն մասին, որ տվյալ գնումները կարող են կատարվել միայն մեկ անձից՝ ինչը պայմանավորված է նրանով, որ միայն այդ անձը ունի տվյալ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա և պատվիրատուն լիազոր մարմնին ներկայացրել է տվյալ լիցենզիան տրամադրող պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ անձը հանդիսանում է կնքվելիք պայմանագրի առարկա հանդիսացող գործառույթի իրականացման միակ լիցենզավորված անձ կամ հղում համապատասխան իրավական ակտին, երբ անձին լիցենզիան տրամադրվել է օրենքի, միջազգային պայմանագրի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

բ) օրենքի 23 հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմաններով գնումներ կատարելու դեպքում՝ պատվիրատուի գրավոր հավաստումը, այն մասին, որ՝

1) այդ գնումներն իրականացնելու համար կնքվելիք պայմանագրով նախատեսվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները պետք է ողջ ծավալով ձեռքբերվեն սույն կարգի իմաստով սահմանված՝ գնումներ կատարելու պահանջի ծագման օրվանից հաշված 75, իսկ գնումների բազային միավորի իննսունապատիկը գերազանցող նախահաշվային արժեք ունեցող ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև գնումների բազային միավորի հինգհարյուրապատիկը գերազանցող նախահաշվային արժեք ունեցող աշխատանքների գնման դեպքերում՝ 85 օրացուցային օրվա ընթացքում, և

2) այդ գնումները նշված ժամանակահատվածում կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվել են սույն կարգի իմաստով սահմանված՝ գնումներ կատարելու պահանջի ծագման օրը կամ այդ օրվանից հետո:

գ) օրենքի 23 հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմաններով գնումներ կատարելու դեպքում՝ պատվիրատուի գրավոր հավաստումը, նախընտրելի է մասնագիտացված համապատասխան կազմակերպության եզրակացության հիման վրա, այն մասին, որ՝

1) լրացուցիչ աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել և այդ պատճառով դրանց ձեռքբերումը նախատեսված չի եղել սկզբնական պայմանագրով գնվող աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում, և

2) սկզբնական պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների տեխնիկական առնձնահատկություններից ելնելով, նույն անձից լրացուցիչ գնումներ կատարելու դեպքում, դրանց նախահաշվային արժեքը չի գերազանցի գնման նոր ընթացակարգի կիրառմամբ նույն աշխատանքների ձեռքբերման նախահաշվային արժեքը:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված հիմքերի (հավաստումների) չներկայացման կամ դրանց մասնակի ներկայացման դեպքում՝ մեկ աղբյուրից գնման ձևով գնումներ կատարելու պատվիրատուի որոշումը ենթակա է մերժման, ինչի մասին լիազոր մարմինը գրավոր ծանուցում է պատվիրատուին՝ նշելով մերժման հիմքը:

8. Պատվիրատուն կարող է սահմանված կարգով բողոքարկել լիազոր մարմնի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին: