Համարը 
թիվ 68
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.29/20(92)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
15.05.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.10.2011

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 15 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«27» մայիսի 2008թ.

Պետական գրանցման համարը 898

 

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«15» մայիսի 2008թ.

թիվ 68

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 15 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով վերապահված իրավասությունների շրջանակներում.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հունվարի 28-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և /կամ/ փաստաթղթերը սահմանելու մասին» թիվ 15 հրամանով հաստատված հավելվածում` «Մեկ անձից կատարվող գնումների» անվանացանկում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1/ անվանացանկի 27-րդ կետում «ապրանքների և ծառայությունների» բառերը փոխարինել «ապրանքների, աշխատանքների և ծառայությունների» բառերով.

2/ անվանացանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34 կետով`

«34. Առողջարանային բուժման, հանգստյան տների և զբոսաշրջիկների բազաների ուղեգրեր»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Նախարար

 Ս.ԹԵՎՈՍՅԱՆ