Համարը 
N 15
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.02.09/09(81)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
28.01.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.10.2011

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«30» հունվարի 2008թ.

Գրանցման համարը 812

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«28» հունվարի 2008թ.

 N 15

 

ք.Ստեփանակերտ

 

Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին

 

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված իրավասությունների շրջանակներում,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Մեկ անձից գնումների կատարման հիմքերը և (կամ) փաստաթղթերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003թ. հուլիսի 9-ի թիվ 79 և ԼՂՀ ֆինանսների նախարարի 2007թ. հոկտեմբերի 23-ի թիվ 146 հրամանները:

 

 

Նախարար

Ս. Թևոսյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ ֆինանսների նախարարի

2008 թվականի հունվարի 15-ի

N 15 հրամանի

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Պատվիրատուն «Գնումների մասին» ԼՂՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մեկ անձից գնումներ կատարում է, եթե առկա են հետևյալ պայմանները`

1. օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն գնում կատարելու դեպքում`

ա) հեղինակային և հարակից իրավունքներով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա է հեղինակային և հարակից իրավունքը հավաստող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը.

բ) մրցակցության բացակայությամբ պայմանավորված գնում կատարելու դեպքում`

1) պատվիրատուի մոտ առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ վարվող կենտրոնացված ռեեստրից քաղվածք` տվյալ անձին, որպես շուկայում մրցակից չունենալու փաստը հիմնավորող փաստաթուղթ, կամ

2) առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնման առարկայի տեխնիկական բնութագրերի առանձնահատկություններով պայմանավորված, այդ գնումը կարող է կատարվել միայն մեկ անձից, կամ

3) գնման առարկան ներառված է մեկ անձից կատարվող գնումների անվանացանկում (կցվում է).

գ) լիցենզիայով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա է տվյալ լիցենզիան տրամադրող պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ անձը հանդիսանում է կնքվելիք գնման պայմանագրի առարկա հանդիսացող գործառույթի միակ լիցենզավորված անձ կամ համապատասխան իրավական ակտ, երբ անձին լիցենզիան տրամադրվել է օրենքի, միջազգային պայմանագրի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

2. օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում` այդ գնումն իրականացնելու համար կնքվելիք գնման պայմանագրով նախատեսվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները պետք է ողջ ծավալով ձեռքբերվեն գնում կատարելու պահանջի ծագման օրվանից հաշված 25 աշխատանքային օրվա ընթացքում:

3. օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում` լրացուցիչ գնում կատարելու անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել և սկզբնական գնման պայմանագրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, նույն անձից լրացուցիչ գնումներ կատարելու դեպքում, դրանց նախահաշվային արժեքը չի գերազանցի գնման նոր ընթացակարգի կիրառմամբ նույն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը:

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ

 

Հ/Հ

Գնման առարկայի անվանումը

1.

Բնական գազ

2.

Էլեկտրաէներգիա

3.

Հեռախոսային կապ

4.

Ոռոգման, խմելու, տեխնիկական և արդյունաբերական ջուր

5.

Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ

6.

Կենտրոնացված ջեռուցում

7.

Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն

8.

Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների

պատրաստում և հեռարձակում

9.

Զանգվածային լրատվության միջոցների` դրանց հրատարակիչներից անմիջական ձեռքբերում

10.

Բարձրագույն և հետբուհական ուսուցում

11.

Լրացուցիչ կրթության ուսուցում

12.

Հանրակրթական դպրոցների ուսուցում

13.

Երաժշտական դպրոցների ուսուցում

14.

Երեկոյան և հեռակա դպրոցների ուսուցում

15.

Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում

16.

Արտադպրոցական ուսուցում

17.

Արհեստագործական ուսուցում

18.

Միջին մասնագիտական ուսուցում

19.

Տուն-ինտերնատների ծառայություն

20.

Անշարժ գույքի վարձակալություն

21.

Հիվանդանոցային բուժօգնություն

22.

Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն

23.

Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն

24.

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ

25.

Առողջապահական հարակից ծառայություններ

26.

Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների

կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում

27.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տարածքներում

տեղի ունեցած բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման

նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում

28.

Դատական փորձագիտության ծառայություն

29.

Անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն

30.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ համայնքների հիմնադրած

կազմակերպություններից` հիմնադիրների սահմանած դեպքերում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում

31.

Փոստային ծառայություն

32.

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում նախագծահետազոտական, վերականգնողական, ամրակայման և վերստեղծման աշխատանքներ

 33. Բանկային ծառայություններ

34.

Առողջարանային բուժման, հանգստյան տների և զբոսաշրջիկների բազաների ուղեգրեր

(անվանացանկը փոփ., լրաց. 15.05.2008 թիվ 68)