Համարը 
ԹԻՎ 95-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.10.14/15(54)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
05.10.2011
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
05.10.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«10» հոկտեմբերի 2011թ.

պետական գրանցման համարը 11111109

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«05» հոկտեմբերի 2011թ.

ԹԻՎ 95-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Ուժը կորցրած ճանաչել`

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հունիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից 2004 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու կարգի մասին» N 67 հրամանը.

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հուլիսի 21-ի «Պայմանագրի կատարման ապահովման չափը որոշելու կարգի մասին» N 89 հրամանը.

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հուլիսի 21-ի «ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկը և օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 90 հրամանը.

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հուլիսի 21-ի «Գնումների ընթացակարգերի կազմակերպման և անցկացման գործընթացի նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման կարգը հաստատելու մասին» N 91 հրամանը.

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հուլիսի 21-ի «Մեկ աղբյուրից գնման ընթացակարգի արձանագրության նմուշը հաստատելու մասին» N 92 հրամանը.

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հուլիսի 21-ի «Գնումների գործընթացի մոնիտորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 93 հրամանը.

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հուլիսի 23-ի «Պարբերական մրցույթներով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 100 հրամանը.

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հուլիսի 23-ի «Հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշվի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 101 հրամանը.

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հունվարի 28-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 15 հրամանը.

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի ապրիլի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 48 հրամանը.

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի ապրիլի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորում ստանալու համար ներկայացված դիմումների և տրված վկայականների գրանցամատյանների ձևերն ու լրացման կարգերը հաստատելու մասին» N 49 հրամանը.

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի ապրիլի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունների հարցաշարը հաստատելու մասին» N 50 հրամանը.

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկը հաստատելու մասին» N 122-Ն հրամանը.

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Գնման առարկայի` պարբերական մրցույթով կնքված պայմանագրով նախատեսված գնի վերաբերյալ պատվիրատուի հարցման ձևը, գնման առարկայի` պարբերական մրցույթով կնքված պայմանագրով նախատեսված գնի վերաբերյալ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեղեկանքի ձևը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 27-ի թիվ 101 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 81-Ն հրամանը:

 

 

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ