Համարը 
թիվ 101
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
23.07.2003
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.07.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.10.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ (ԵԼՔԵՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Պետական գրանցման է ենթարկված ԼՂՀ

արդարադատության պետական վարչու-

թյան կողմից                                                      

Գրանցման N 208                                            

Գրանցման տարեթիվը 31.07.03թ.         

ԼՂՀ արդարադատության պետական     

վարչության պետ                                           

 Ռ.Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» հուլիսի 2003թ.

թիվ 101

ք. Ստեփանակերտ

 

Հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշվի օրինակելի ձևը հաստատելու մասին.

 

Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի «զ» ենթակետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի թիվ 174 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման մասին» կարգի 10-րդ կետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը հրամայում եմ`

Հաստատել հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշվի օրինակելի ձևը (կցվում է):

Առդիր` 2 էջ:

 

 

Ս.Թևոսյան 

 

 

 

ձև N 1 «բ»

Հաստատվել է ԼՂՀ ֆինանսների նախարարի

2003 թվականի հուլիսի 23-ի N 101 հրամանով

 

«Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ Ե Մ»

 

նախահաշիվը_________________________________________________________

                                                    (ընդամենը գումարը թվերով և տառերով****)

_________________________________________________հազար դրամ գումարով

____________________________________________________________________

(ԼՂՀ պետական կառավարման վերադաս մարմնի ղեկավարի (համայնքի ղեկավարի) ստորագրությունը և ԱՀԱ)

«___» «___________»200..թ.                                                                    Կ.Տ

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ *

 

Հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների

 «___» «___________»200..թ. «___» «___________»200..թ. ժամանակահատվածի համար

 

1. Հիմնարկի անվանումը________________________________

2. Փոստային հասցեն __________________________________

3. Հիմնարկի տեղաբաշխման շրջանի (քաղաքի) և համայնքի
կոդն ըստ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման
     

 

4. **) ԼՂՀ պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) վերադաս մարմնի անվանումը____________________________________________

5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը__________

6. Հիմնարկի ՏԳԲ-ում բացված գանձապետական հաշվի համարը
     

 

 

7. Ծախսերի ֆինանսավորման աղբյուրի կոդը (ԼՂՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2)

 

8. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խումբ N
  
         
 
 ենթախումբ N

9. Ծրագրի անվանումը_______________________________ ________________________________________

 

10. Ծրագրի կոդը
         

        

11. ***) ԼՂՀ պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) վերադաս մարմնի կոդն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասկարգման
 

 

12. Չափի միավորը` հազար դրամ

Տողերի համար-ները

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասկարգման հոդվածների`****

նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված` գործող

 

 

 

 

Սույն նախահաշվով հաստատվող ցուցանիշները

Այդ թվում` ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների)

անվանումը

 

Համարները

 

Նախա-հաշվի ցուցանիշ-ները

Նախա-

հաշվում կատարված փոփոխությունները (ավելացում` +; նվազեցում` -)

I

II

III

IV

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

1100000

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ - ԸՆԴԱՄԵՆԸ

X

              
 

այդ թվում`

               
                   
                   

1200000

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ

X

             
 

այդ թվում`

             
                   
                   

1300000

ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ

X

             
 

այդ թվում`

                
                   
 

               

1000000

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

(տող 1100000+տող1200000+տող 1300000)

X

              
                   

2000000

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ

X

               
 

այդ թվում`

               
                   

3000000

ԸՆԴԱՄԵՆԸ ԵԼՔԵՐ (տող 1000000+տող 2000000)

                

*ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ I. 1. Սույն փաստաթուղթը (այսուհետ` N 1 «բ» ձև) նախատեսված է պետական և համայնքային ենթակայության հիմնարկների կողմից ԼՂՀ պետական բյուջեով կամ համայնքի բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների` օրինակ տրանսֆերտների, դոտացիաների, սուբսիդիաների և վարկերի տրամադրման, պետական պարտքի սպասարկման, պետական պատվերների իրականացման և այլ (բացառությամբ բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի) ամսական, եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան նախահաշիվների (այսուհետ` նոր նախահաշիվ) կազմման և հաստատման համար: N 1 «բ» ձևը արտացոլում է իրականացվող` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ծրագրի բացվածքն ըստ ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի հունվարի 30-ի թիվ 2 հրամանով հաստատված N 2 և N 3 հավելվածներում բերված հոդվածների, ընդ որում յուրաքանչյուր ծրագրի համար կազմվում է առանձին նախահաշիվ: Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի համար օգտագործվում է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի հունվարի 30-ի N 2 հրամանով հաստատված բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի N 1, N 1 «ա» ձևերը:

2. Նոր նախահաշիվը հաստատվում է այն դեպքերում, երբ վերջինիս (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է հաստատվում նոր նախահաշիվը) հաստատման պահին`

2.1. առկա չէ նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված` գործող նախահաշիվ (այսուհետ` նախկին նախահաշիվ): Այդ դեպում նոր նախահաշվի` (ա) 1-ին և 2-րդ սյունակները չեն լրացվում, (բ) 3-րդ սյունակում ներկայացվում են այն ժամանակահատվածի (տարեկան, ինն ամսվա, կիսամյակի կամ եռամսյակի կամ ամսվա) ցուցանիշները, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը,

2.2 առկա է նախկին նախահաշիվը և վերջինումս` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել: Այդ դեպքում նոր նախահաշվի` (ա) 1-ին սյունակում ներկայացվում են սույն ձևով կազմված նախկին նախահաշվի 3-րդ սյունակում բերված համապատասխան ցուցանիշները, (բ) 2-րդ սյունակում ներկայացվում են 1-ին սյունակում բերված ցուցանիշներում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելիք այն փոփոխությունները, որոնք վերաբերում են այն ժամանակահատվածին, որի համար հաստատվել է նախկին նախահաշիվը, (գ) 1-ին և 2-րդ սյունակներում բերված ցուցանիշների հանրագումարը ներկայացվում է 3-րդ սյունակում:

3. Անկախ նրանից, թե նոր նախահաշիվը սույն ծանոթագրության 2 կետում նշված որ դեպքում է հաստատվել, նրա (նոր նախահաշվի) 3-րդ սյունակում ներկայացված ցուցանիշների բաշխումն ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների), կախված այն ժամանակահատվածից, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը, տրվում է 4-ից 7-րդ սյունակներում: Մասնավորապես`

3.1. տարեկան նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա տարեկան ցուցանիշները, 4-ից 7-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ դիտարկվող ժամանակահատվածի եռամսյակներով հաստատվող ցուցանիշները.

3.2. ինն ամսվա նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա ինն ամսվա ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ ժամանակահատվածի (ինն ամսվա) առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,

3.3. որևէ կիսամյակի նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան կիսամյակի ցուցանիշները, 4-րդ և 5-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ կիսամյակի առաջին և երկրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 6-րդ և 7-րդ սյունակները չեն լրացվում,

3.4. որևէ եռամսյակի նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան եռամսյակի ցուցնիշները, 4-ից 6-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ եռամսյակի առաջին, երկրորդ և երրորդ ամիսներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,

3.5. որևէ ամսվա նոր նախահաշվի 3-րդ սյունակում ներկայացվում է տվյալ բյուջետային տարվա համապատասխան ամսվա ցուցանիշները, իսկ 4-ից 7-րդ սյունակները չեն լրացվում:

**ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ II. N 1 «բ» ձևի նշված տողը ԼՂՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման վերադաս մարմինները չեն լրացնում:

***ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ III. N 1 «բ» ձևի նշված տողը ԼՂՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման վերադաս մարմինները լրացնում են իրենց համար բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ սահմանած կոդը:

****ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ IV. N 1 «բ» ձևի նշված տողը` անկախ նրանից, թե նոր նախահաշիվը սույն ձևի I ծանոթագրության 2 կետում նշված որ դեպքում է հաստատվում, լրացվում է N 1 «բ» ձևի աղյուսակի «Ա» սյունակում ամրագրված 3000000 («Ընդհանուր ելքեր») տողի 3-րդ սյունակում բերված համապատասխան ցուցանիշի գումարով (թվերով և տառերով):

*****ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ V. Եթե տվյալ տարվա ԼՂՀ պետական (համայնքի) բյուջեի ծախսերի կատարման եռամսյակային համամասնությունները ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված են աճողական եղանակով (այն է I եռամսյակի, ինն ամիս), ապա N 1 օրինակելի ձևը թույլատրվում է լրացնել աճողական եղանակով: Այդ դեպքում վերը նշված ձևի.

ա) 4-ից 7-րդ սյունակներին համապատասխանող աղյուսակի գլխամասում` «այդ թվում ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների)» բառերից հետո լրացվում է «աճողական» բառը,

բ) 4-ից 6-րդ սյունակներում արտացոլվում են համապատասանաբար I եռամսյակի, ինն ամսվա ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում:»

******ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ VI. Եթե տվյալ տարվա ԼՂՀ պետական (համայնքի) բյուջեի ծախսերի կատարման եռամսյակային համամասնությունները ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված են աճողական եղանակով (այն է` I եռամսյակ, ինն ամիս), ապա N 1 «բ» օրինակելի ձևը թույլատրվում է լրացնել աճողական եղանակով: Այդ դեպքում վերը նշված ձևի.

ա) 4-ից 7-րդ սյունակներին համապատասխանող աղյուսակի գլխամասում` «այդ թվում ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների)» բառերից հետո լրացվում է «աճողական» բառը,

բ) 4-ից 6-րդ սյունակներում արտացոլվում են համապատասխանաբար I եռամսյակի, I կիսամյակի և ինն ամսվա ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում:»

 

 

«…..»«…………..»200..թ.

 

Հիմնարկի ղեկավար

 

Կ.Տ.            Ֆինանսական ծառայության պետ /գլխավոր հաշվապահ/

 

…………………………

/ստորագրություն/

…………………………

/ստորագրություն/

 

…………………………

 /Ա.Հ.Ա/

…………………………

/Ա.Հ.Ա/