Համարը 
N 67
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
16.06.2003
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
16.06.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.10.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

Պետական գրանցման է ենթարկված ԼՂՀ    

արդարադատության պետական վարչու-    

թյան կողմից                                                   

Գրանցման N 195                                           

 Գրանցման տարեթիվը 20.06.2003թ.        

ԼՂՀ արդարադատության պետական          

վարչության պետ                                           

 Ռ. Հայրապետյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՙ«16» հունիսի 2003թ.

N 67

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից 2004 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու կարգի մասին

 

Ելնելով «Գնումների մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի հիմնադրույթներից, համաձայնեցված ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության հետ, հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքով հաստատման ենթակա պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկի ընդհանուր կառուցվածքն ու պետական կառավարման մարմինների կողմից այդ անվանացանկը կազմելու և ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու կարգը:

 

 

 

Ս. Թևոսյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003թ. հունիսի 16-ի N 67 հրամանի

 

 

                 «Հաստատված է»

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի

          նախարարություն

 

«Համաձայնեցված է»

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարություն

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

Սույն կարգը մշակված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 161 որոշման 1.3. կետի պահանջներին համաձայն և կանոնակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից 2004 թվականին իրականացվելիք գնումների անվանացանկի կազմման ընթացակարգը:

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ յուրաքանչյուր տարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի առանձին հավելվածով պետք է հաստատվի տվյալ տարում պետական կարիքների բավարարման համար իրականացվելիք գնումների անվանացանկը (բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ): Վերը նշված անվանացանկը բաղկացած է լինելու երեք կառուցվածքային մասերից. մաս I՝ ապրանքներ, մաս II՝ ծառայություններ և մաս III՝ աշխատանքներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների (այսուհետև` հայտատուների) կողմից իրենց և համակարգի պետական հիմնարկների կարիքների բավարարման համար 2004 թվականին գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկերի նախագծերը հանդիսանում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 161 որոշման պահանջներին համապատասխան, հայտատուների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելիք 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կառուցվածքային անբաժանելի մասը: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա՝ տվյալ տարում պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկերը (այսուհետև՝ անվանացանկեր) կազմելիս հայտատուին անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

1. Անվանացանկերը կազմվում են 2004 թվականի բյուջետային տարում մրցույթով՝ կենտրոնացված և ապակենտրոնացված, ինչպես նաև գնանշումների հարցման և մեկ աղբյուրից գնումների կատարման ձևերով իրականացվող գնումների ամբողջ ծավալի համար:

2. Հայտատուն անվանացանկերը պետք է կազմի սույն կարգի N 1 հավելվածում բերված N 1-անվանացանկ ձևով՝ իր 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում ներառված յուրաքանչյուր ծախսային ծրագրի համար առանձին: Հայտատուն, իր կողմից լրացված N 1-անվանացանկ ձևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է թղթային և էլեկտրոնային կրիչներով:

3. Ձև N 1-անվանացանկում ներառվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների անվանումները, կոդերը և չափի միավորները ճիշտ ու բոլոր հայտատուների համար միասնական ձևով լրացնելու նպատակով, հայտատուն, մինչև իր (համակարգ ունեցող հայտատուները՝ նաև համակարգի) 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը Լեռային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը, պարտավոր է սույն կարգի N 2 հավելվածում բերված N 2-ամփոփ ձևով կազմել 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում ներառվելիք ծախսային ծրագրերի շրջանակներում գնվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամփոփ անվանացանկը (ներառյալ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող այդ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տեխնիկական բնութագրերը), ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային կրիչներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալության կողմից հայտարարված պարբերական մրցույթներով կնքված է 2004 թվականին գործող գլխավոր պայմանագրերով գնվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների տեխնիկական բնութագրերը և չափման միավորները լրացվում են այդ պայմանագրերով սահմանված ձևերով:

4. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան լրացված N 2-ամփոփ ձևը՝ թղթային և էլեկտրոնային կրիչներով, հայտատուն մինչև 2003 թվականի հուլիսի 15-ը պարտավոր է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարություն` հիշյալ ձևում նշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության փորձաքննության:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը ստուգում է հայտատուների կողմից 2004 թվականի բյուջետային տարում գնվելիք (N 2-ամփոփ ձևի տեսքով ներկայացվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների կազմման ճշտությունը և դրանց վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները (ներառյալ նշված ձևում ներկայացված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած համապատասխան կոդերի վերաբերյալ առաջարկությունները) անվանացանկը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում հայտնում է անվանացանկ ներկայացրած համապատասխան հայտատուին:

6. Հայտատուն պարտավոր է.

ա) իր կողմից լրացված N 2-ամփոփ ձևում ներառված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության դիտողություններին և առաջարկություններին համապատասխան՝ ճշգրտել N 2-ամփոփ ձևում լրացված տվյալները և.

բ) ճշգրտված տվյալներով N 2-ամփոփ ձևի լրացված տարբերակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության դիտողությունները և առաջարկությունները ստանալուց հետո 2 օրվա ընթացքում՝ թղթային և էլեկտրոնային կրիչներով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարություն՝ վավերացման:

7. Ստանալով հայտատուից, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նախապես հայտնած դիտողություններին և առաջարկություններին համապատասխան, ճշգրտված N 2-ամփոփ ձևը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունն իր կնիքով վավերացնում է այն՝ ստացման օրվանից հաշված 5 օրվա ընթացքում և թղթային ու էլեկտրոնային կրիչներով տրամադրում հայտատուին:

8. Եթե հայտատուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զագացման և քաղաքաշինության նախարարություն ներկայացված N 2-ամփոփ ձևի լրացման ժամանակ ամբողջապես հաշվի չի առել, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նրան նախապես հայտնած՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության դիտողությունները և առաջարկությունները, ապա հայտատուի կողմից լրացված N 2-ամփոփ ձևը ստանալուց հետո  4 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունն այն հետ է վերադարձնում հայտատուին՝ առանց վավերացման՝ նշելով այդ ձևի վավերացումը մերժելու համար պատճառ հանդիսացած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կողմից նախկինում արված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել հայտատուի կողմից:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունն ամփոփում է իր կողմից վավերացրած հայտատուների N 2-ամփոփ ձևերի տվյալները և մինչև 2003 թվականի սեպտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ՝ սույն կարգի N 3 հավելվածում բերված N 3-ամփոփ ձևով:

10. N 1-անվանացանկ ձևում ներառված համապատասխան ապրանքների, ծառայությունների և աշխատանքների (բացառությամբ կապիտալ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման իմաստով, բնույթի աշխատանքների, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում կրթության, առողջապահության և այլ բնագավառներում ձեռքբերվող ծառայությունների) գծով «Մեկ միավորի գինը» սյունակում լրացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 161 որոշման 1.8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` հայտատուներին տրամադրվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների 2004 թվականի կողմնորոշիչ գները:

11. Գնվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների 2004 թվականի կողմնորոշիչ գների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու նպատակով հայտատուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կողմից վավերացված է N 2-ամփոփ ձևը ստանալուց հետո 2 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան 2003 թվականի սեպտեմբերի 1-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալություն է ներկայացնում.

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կողմից վավերացված է N 2-ամփոփ ձևի տվյալների հիման վրա կազմված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ՝ վերջինում նշելով նաև գնման առարկաների ձեռքբերվելիք քանակները (ծավալները)՝ սույն կարգի N 4 հավելվածում բերված N 4-ամփոփ ձևով թղթային և էլեկտրոնային կրիչներով` կազմված MS E ծրագրով,

- թվով մեկ թեկնածություն, սույն կարգի 15-րդ կետի համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալության կողմից անցկացվող գնանշումների հարցման գործընթացում մասնակցելու համար:

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալությունը, հայտատուի կողմից սույն կարգի N 4-ամփոփ ձևով կազմված անվանացանկը ստանալուց հետո` սկսած 2003 թվականի հուլիսի 21-ից, 10 աշխատանքային օրվա ընթացքում նրան տրամադրում է տեղեկատվություն նշված ցանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների 2004 թվականի կողմնորոշիչ գների մասին՝ սույն կարգի N 5 հավելվածում բերված N 5-ամփոփ ձևով (թղթային և էլեկտրոնային կրիչներով):

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալությունը ամփոփում է, սույն կարգի համաձայն, իր կողմից վավերացրած N 5 -ամփոփ ձևերի տվյալները և մինչև 2003 թվականի սեպտեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների 2004 թվականի կողմնորոշիչ գների մասին ընդհանուր ամփոփ տեղեկանք` սույն կարգի N 6 հավելվածում բերված  N 6-ամփոփ ձևով (թղթային և էլեկտրոնային կրիչներով):

14. Սույն կարգում հիշատակված կողմնորոշիչ գների մակարդակն որոշելիս` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալությունը հիմք է ընդունում.

ա) այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով, որոնց ձեռքբերման համար 2003 թվականին Լեռնային Ղարաբաղիի Հանրապետության գնումների պետական գործակալության կողմից կնքվել են գնման պայմանագրեր` այդ պայմանագրերով նախատեսված գները և սակագները: 2004 թվականին գործող պայմանագրերի առկայության դեպքում նշվում են այդ պայմանագրերով 2004 թվականի համար նախատեսված գները, իսկ մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում` համանման բնութագրեր ունեցող պայմանագրերից, ժամանակագրական առումով, վերջին պայմանագրով նախատեսված գները,

բ) այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով, որոնց ձեռքբերման համար 2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալության կողմից պետական գնումների պայմանագրեր չեն կնքվել, կամ այդ պայմանագրերում հստակ գներ նախատեսված չեն` գնանշման հարցման միջոցով ստացված գները: Գնանշման հարցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալության կողմից առնվազն 3 կազմակերպությունից հարցման միջոցով և հիմք է ընդունվում հարցումների արդյունքում ստացված գների միջին թվաբանականը: Հարցումը, ի լրումն պահանջվող այլ տեղեկությունների, պետք է պարունակի նաև տեղեկություններ 2004 թվականի ընթացքում կատարվելիք գնումների, ինչպես նաև գնման առարկայի մատակարարման պայմանների փոփոխությամբ պայմանավորված առաջարկվող գների փոփոխության մասին:

15. Եթե 2004 թվականի կողմնորոշիչ գների մասին տեղեկատվության ստացման գործընթացի ընթացքից պարզ է դառնում, որ վտանգվում է հայտատուի 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 161 որոշմամբ սահմանված ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը, ինչպես նաև այն դեպքում, եթե ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալության կողմից հայտատուին տրամադրված տեղեկատվության, որոշ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների միավորների կողմնորոշիչ գները հնարավոր չէ որոշել սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով, ապա հայտատուն իրավասու է ինքնուրույն որոշելու գնման առարկաների (որոնց վերաբերյալ սույն կարգի համաձայն տեղեկատվություն հայտատուին չի տրամադրվել) գները` հետևյալ ընթացակարգով`

ա) այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով, որոնց գները դիտարկվում են պաշտոնական վիճակագրության մարմինների կողմից, որպես գնման առարկայի միավորի կողմնորոշիչ գին, 2002 թվականի տարեկան և 2003 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պաշտոնական վիճակագրության տվյալներից նվազագույնը

բ) բորսայական գները` բյուջետային ֆինանսավորման հայտի կազմում ներկայացվող առանձին տեղեկանքում պարտադիր նշելով հաշվարկներում կիրառված տվյալների աղբյուրը (տեղեկագրի անվանումը, հերթական համարը և ամսաթիվը, հատվածը).

գ) այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով, որոնց միավորների կողմնորոշիչ գները հնարավոր չէ որոշել սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կարգով, որպես միավորի կողմնորոշիչ գին, 2003 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառված հիմնավորված գները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալության կողմից 2004 թվականի կողմնորոշիչ գների մասին տեղեկատվությունը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հայտատուն, ստացված տեղեկատվության հիման վրա վերահաշվարկելով իր 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշները, հայտի փոփոխված մասերը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

16. Կապիտալ բնույթի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման իմաստով) աշխատանքները վերը նշված անվանացանկում անհրաժեշտ է ներառել, բացառապես.

- նոր սկսվող ծրագրերի կամ օբյեկտների գծով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությամբ,

- նախորդ տարիներին սկսված և 2004 թվականին շարունակվող ծրագրերի կամ օբյեկտների գծով՝ նախորդ տարիների ընթացքում կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի առկայությամբ:

17. Հայտատուի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելիք 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը պարտադիր պետք է ներառի հայտում ներառված ծախսային ծրագրերի շրջանակներում գնվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կնիքով վավերացրած N 2- ամփոփ ձևի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալության կողմից հայտատուին տրամադրված N 5-ամփոփ ձևի պատճեները (բացառությամբ սույն կարգի 13-րդ կետում նշված դեպքի, երբ այդ ձևերի պատճեները հայտատուի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվում են բյուջետային ֆինանսավորման հայտի ներկայացումից հետո):

18. Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնումների պետական գործակալությունից սույն կարգի համաձայն ստացված N 3-ամփոփ և N 6-ամփոփ ձևերի ցուցանիշները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կազմում է գնման առարկաների տեղեկատու: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կետում նշված տեղեկատուն (թղթային կամ համակարգչային կրիչներով), ինչպես նաև իր կողմից մշակված՝ 2004 թվականի պետական կարիքների բավարարման համար գնումների՝ գերատեսչական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևը (թղթային և համակարգչային կրիչներով) ու այդ ձևի կազմման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման, սույն կարգի 19-րդ կետում հիշատակված ուղեցույցը տրամադրում է հայտատուներին՝ նրանց կողմից անվանացանկերի վերջնական տարբերակը կազմելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  ներկայացնելու համար:

19. Հայտատուները սույն կարգի 18-րդ կետում նշված տեղեկատուն, ինչպես նաև էլեկտրոնային ձևը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար 2004 թվականի գնումների՝ գերատեսչական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևերի կազմման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ուղեցույցով կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում համապատասխան էլեկտրոնային ձևերը (թղթային և համակարգչային կրիչներով):

 

 

          ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

    ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ`

 

 

                            Ս. ԹԵՎՈՍՅԱՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ`

 

                               ՅՈՒ.ՂԱԶԱՐՅԱՆ

16.06.03թ.

 

 

 

Հավելված N 1

Ձև N 1-անվանացանկ

(ներկայացվում է ԼՂՀ  ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարություն)

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

2004 թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների

 

1. Ֆինանսավորման աղբյուրը (պետական բյուջե՝ 1, վարկային միջոցներ՝ 2,

արտաբյուջետային միջոցներ՝ 3)

 

2. Պետական կառավարման մարմնի անվանումը և կոդն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական

դասակարգման

կոդը

 

3. Բյուջետային ծախսերի գործառնական

դասակարգման՝

ա) խումբ

կոդը

 

բ) ենթախումբ

կոդը

 

4. Ծրագրի անվանումը

Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների

Չափի միավորը*

Ամբողջ քանակը (ծավալը)

Մեկ միավորի գինը կամ սակագինը **

 

(դրամով)

Ընդհանուր գումարը (հազար դրամով)

NN

Կոդը*

անվանումները

1

2

3

4

5

6

7

   

Ա. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ,

այդ թվում

       
   

Ա.1 Ապրանքների ձեռքբերում,

այդ թվում

       
   

Ա.1.1 Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր, որից

       
   

1.1.1. գրասենյակային ապրանքներ և նյութեր

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

       
   

Ա.1.1.2. գույք և սարքավորումներ

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

       
   

Ա.1.1.3. փափուկ գույք և հանդերձանք

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

       
   

Ա.1.2 Դեղորայք և վիրակապային նյութեր

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

        
   

Ա.1.3 Սննդամթերք

        
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

        
   

1.

       
   

2.

       
   

3.

       
   

Ա.1.4 Այլ ծախսեր

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

       
   

Ա.3 Տրանսպորտային ծառայությունների վճարներ

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

       
   

Ա.4 Կապի ծառայությունների վճար

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

       
   

Ա.5 Կոմունալ ծառայությունների վճար, որից՝

       
   

Ա.5.1. Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր, որից՝

       
   

Ա.5.1.1 Վառելիքի և ջեռուցման ծախսեր

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

        
   

Ա.5.1.2 Էլեկտրաէներգիայի ծախսեր

        
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

        
   

3.

       
   

Ա.5.3 Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

       
   

Ա.5.4 Այլ կոմունալ ծախսեր

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

       
   

Ա.6 Այլ ծախսեր, այդ թվում՝

       
   

Ա.6.1 Գույքի վարձակալության ծախսեր

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

        
   

Ա.6.2 Արտագերատեսչական պահպանության ծախսեր

        
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

       
   

Ա.6.6 Ներկայացուցչական ծախսեր

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

        
   

1.

       
   

2.

        
   

3.

       
   

Ա.6.8 Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

       
   

Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ,

այդ թվում

       
   

Բ.1. ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ,

այդ թվում

       
   

Բ.1.1 ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ,

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
             
             
             
   

Բ.1.2 ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

        
   

Բ.1.3 ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

        
   

1.

       
   

2.

        
   

3.

       
   

Բ.1.4 ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

        
   

1.

       
   

2.

        
   

3.

       
   

Բ.1.5 ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ,

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

3.

       
    

Բ.1.6 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
   

2.

       
   

Բ.1.7 ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ - ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

       
      

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

        
   

1.

       
   

2.

       
   

Բ.1.8 ԿԱՊԻՏԱԼ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
      

2.

       
   

Բ.2. ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

       
   

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.

       
    

2.

       
   

3.

       
 

* Սույն ձևի 2-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար գնման առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  գործող դասակարգիչներով սահմանած՝ ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված կոդերը և չափի միավորները:

 

** Սույն ձևի 6-րդ սյունակում լրացվում են գնման առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ ԼՂՀ գնումների պետական գործակալության կողմից տրամադրված կողմնորոշիչ գները և սակագները:

 

«____» «_____________» 2003թ.

 

Հիմնարկի ղեկավար                                         ________________

                                                                       (ստորագրություն)

Կ.Տ.

     

Ֆինանսական ծառայության պետ                   ________________

                                                                      ստորագրություն)

 

 

 

Հավելված N 2

 

Ձև N 2-ամփոփ

 

«Ճիշտ է՝»

ԼՂՀ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ`

 

Կ. Տ.

________________  /           /       

(ստորագրություն)

 

 «___» «______________» 2003թ.

             

 

 

Ա Մ Փ Ո Փ   Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

__________________________________________________

(ԼՂՀ պետական կառավարման մարմնի անվանումը)

 

ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը (լրացվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին համապատասխան)

Չափի միավոր

1

2

3

4

5

   

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

    
          
         
   

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   
         
         
   

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

   
         
           

       * Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

«____» «____________» 2003թ.

 

Պետական կառավարման մարմնի ղեկավար ___________________

                                                                         (ստորագրություն)

 

 

 

Հավելված N 3

 

Ձև N 3-ամփոփ

 

(ներկայացվում է ԼՂՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարություն)

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր   Ա Մ Փ Ո Փ   Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը

Չափի միավոր

1

2

3

4

5

   

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

   
          
         
         
         
         
         
   

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   
         
         
         
         
         
         
         
         
   

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

   
         
         
         
         
         
         
          

 

«___» «__________» 2003թ.

 

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և

քաղաքաշինության նախարար`                                             ----------------------

                                                                                                               (ստորագրություն)

 

 

 

Հավելված N 4

 

Ձև N 4-ամփոփ

(ներկայացվում է

ԼՂՀ գնումների պետական  գործակալություն)

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր   Ա Մ Փ Ո Փ   Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը

Չափի միավոր

Քանակը (ծավալը)

1

2

3

4

5

6

    

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

     
             
           
           
           
           
           
           
           
   

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     
           
               
           
           
           
           
           
           
   

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     
           
           
           
           
           
           
             

 

«___» «____________» 2003թ.

 

Պետական կառավարման մարմնի ղեկավար      ____________________

                                                                             (ստորագրություն)

 

 

 

Հավելված N 5

 

Ձև N 5-ամփոփ

(ներկայացվում է ԼՂՀ պետական

կառավարման համապատասխան մարմին)

Ա Մ Փ Ո Փ    Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

____________________________________________

  (ԼՂՀ պետական կառավարման մարմնի անվանումը)

ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԸ

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը

Չափի միավոր

Քանակը (ծավալը)

Միավորի գինը (դրամով)

1

2

3

4

5

6

7

   

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

       
             
             
              
    

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       
             
             
             
             
   

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       
             
             
             
               

 

* Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

 

«___» « _____________» 2003թ.

 

Կ.Տ.

 

ԼՂՀ գնումների պետական գործակալության պետ՝   __________________

                                                                                         (ստորագրություն)

 

 

 

 Հավելված N 6

 

Ձև N 6-ամփոփ                

(ներկայացվում է ԼՂՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարություն)

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Ա Մ Փ Ո Փ  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԸ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը

Չափի միավոր

Քանակը (ծավալը)

Միավորի գինը (դրամով)

1

2

3

4

5

6

7

   

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

       
             
             
             
   

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       
             
             
             
               
   

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       
             
             
             
             

* Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ԼՂՀ  արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

 

«___» _____________ 2003 թ.

 

Կ.Տ.

 

ԼՂՀ գնումների պետական գործակալության պետ`  ________________

                                                                                          (ստորագրություն)