| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«25» ապրիլի 2008թ.
Պետական գրանցման թիվ 875 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի N 199 որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգի» 30-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորում ստանալու համար ներկայացված դիմումների գրանցամատյանի ձևը` համաձայն N 1 հավելվածի:
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորում ստանալու համար ներկայացված դիմումների գրանցամատյանի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման համար տրված վկայականների գրանցամատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման համար տրված վկայականների գրանցամատյանի լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
| |
Հավելված 1
ԼՂՀ ֆինանսների նախարարի
«16» ապրիլի 2008թ.
N 49 որոշման |
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորում ստանալու համար ներկայացված դիմումների
|
ՀՀ |
Անուն, ազգանուն, հայրանուն |
Անձնագրի տվյալները |
Դիմումի գրանցման տարեթիվը, ամիսը, օրը |
Բնակու-թյան վայրը |
Գործունեության վայրը |
Մասնագիտական ուղղություն |
Ծանոթա-գրություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1. |
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
| |
Հավելված 2
ԼՂՀ ֆինանսների նախարարի
«16» ապրիլի 2008թ.
N 49 որոշման |
ԿԱՐԳ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորում ստանալու համար ներկայացված դիմումների գրանցամատյանի լրացման
1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի N 199 որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգի» 30-րդ կետով նախատեսված ԼՂՀ թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորում ստանալու համար ներկայացված դիմումների գրանցամատյանի լրացմանը վերաբերող պայմանները:
2. Որակավորում ստանալու համար ներկայացված դիմումների մասին տեղեկությունները` ըստ սյունակների, գրանցամատյանում լրացվում է հետևյալ ձևով`
- 1-ին սյունակում նշվում է գրանցման հերթական համարը,
- 2-րդ սյունակում նշվում է դիմողի անունը, ազգանունը, հայրանունը,
- 3-րդ սյունակում նշվում են դիմողի անձնագրի տվյալները,
- 4-րդ սյունակում նշվում են դիմումի գրանցման տարեթիվը, ամիսը, օրը,
- 5-րդ սյունակում նշվում են դիմողի բնակության վայրը,
- 6-րդ սյունակում նշվում են դիմողի գործունեության վայրը,
- 7-րդ սյունակում նշվում են մասնագիտական ուղղությունը, որի համար ներկայացվել է դիմումը,
- 8-րդ սյունակում նշվում են գրանցամատյանի մյուս սյունակների գրանցումները բացահայտելու, լրացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ:
3. Գրանցամատյանը վարում է որակավորման հանձնաժողովի քարտուղարը: Գրանցամատյանը թելակարվում, ստորագրվում և կնքվում է, էջերը համարակալվում են: Գրանցամատյանը փակելու դեպքում գրանցամատյանի վերջին գրանցումից հետո կատարվում է հետևյալ գրառումը` «Սույն գրանցամատյանում գրանցված է թվով ... որակավորում ստանալու համար ներկայացված դիմում, օգտագործված է ... էջ»: Գրառման առկայությունը հիմք է հանդիսանում սույն կարգի համաձայն նոր գրանցամատյան բացելու համար:
4. Գրանցամատյանում գրառումները պետք է կատարվեն հստակ, ընթեռնելի ձեռագրով: Գրառումներում կատարվող ուղղումը հաստատվում է գրանցամատյան վարող անձի (հանձնաժողովի քարտուղարի) ստորագրությամբ` նշելով ուղղման տարեթիվը, ամիսը ու ամսաթիվը:
| |
Հավելված 3
ԼՂՀ ֆինանսների նախարարի
«16» ապրիլի 2008թ.
N 49 որոշման |
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման համար տրված վկայականների
|
ՀՀ |
Վկայականի սերիան և համարը |
Որակավորված անձի մասնա-գիտական ուղղությունը |
Որակավորված անձի անունը, ազգանունը, հայրանունը |
Որակավորված անձի անձնագրի տվյալները |
Որակավորման շնորհման տարեթիվը, ամիսը, օրը |
Ծանոթա-գրություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
| |
Հավելված 4
ԼՂՀ ֆինանսների նախարարի
«16» ապրիլի 2008թ.
N 49 որոշման |
ԿԱՐԳ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման համար տրված վկայականների գրանցամատյանի լրացման
1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի N 199 որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգի» 30-րդ կետով նախատեսված ԼՂՀ թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման համար տրված վկայականի գրանցամատյանի լրացմանը վերաբերող պայմանները:
2. Որակավորման համար տրված վկայականների մասին տեղեկությունները` ըստ սյունակների, գրանցամատյանում լրացվում է հետևյալ ձևով`
- 1-ին սյունակում նշվում է գրանցման հերթական համարը,
- 2-րդ սյունակում նշվում է տրված վկայականի սերիան և համարը,
- 3-րդ սյունակում նշվում է որակավորված անձի մասնագիտական ուղղությունը, որի համար տրվել է վկայականը,
- 4-րդ սյունակում նշվում է որակավորված անձի անունը, ազգանունը, հայրանունը,
- 5-րդ սյունակում նշվում է որակավորված անձի անձնագրի տվյալները,
- 6-րդ սյունակում նշվում է որակավորման շնորհման տարեթիվը, ամիսը, օրը,
- 7-րդ սյունակում նշվում են գրանցամատյանի մյուս սյունակների գրանցումները բացահայտելու, լրացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ:
3. Գրանցամատյանը վարում է որակավորման հանձնաժողովի քարտուղարը: Գրանցամատյանը թելակարվում, ստորագրվում և կնքվում է, էջերը համարակալվում են: Գրանցամատյանը փակելու դեպքում գրանցամատյանի վերջին գրանցումից հետո կատարվում է հետևյալ գրառումը` «Սույն գրանցամատյանում գրանցված է թվով ... որակավորման համար տրված վկայական, օգտագործված է ... էջ»: Գրառման առկայությունը հիմք է հանդիսանում սույն կարգի համաձայն նոր գրանցամատյան բացելու համար:
4. Գրանցամատյանում գրառումները պետք է կատարվեն հստակ, ընթեռնելի ձեռագրով: Գրառումներում կատարվող ուղղումը հաստատվում է գրանցամատյան վարող անձի (հանձնաժողովի քարտուղարի) ստորագրությամբ` նշելով ուղղման տարեթիվը, ամիսը ու ամսաթիվը: