| |
Պետական գրանցման է ենթարկված ԼՂՀ
արդարադատության պետական վարչու-
թյան կողմից
Գրանցման N 202
Գրանցման տարեթիվը 31.07.03թ.
ԼՂՀ արդարադատության պետական
վարչության պետ
Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
Պայմանագրի կատարման ապահովման չափը որոշելու կարգի մասին
«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, 38-րդ հոդվածի 6-րդ կետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 21-ի ««Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 7 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`
Սահմանել, որ` պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի գնման պայմանագրի նախագծով նախատեսված, պատվիրատուի կողմից վճարման ենթակա կանխավճարի չափին, եթե կանխավճարը պայմանագրով նախատեսված է: Հակառակ դեպքում պայմանագրի կատարման ապահովման չափը որոշում է պատվիրատուն, ի նկատի ունենալով, որ պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի`
I) մինչև 10 մլն. դրամ նախահաշվային արժեք ունեցող.
1) աշխատանքների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի տասնհինգ (15) տոկոսին.
2) ապրանքների և ծառայությունների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի տաս (10) տոկոսին:
II) 10 մլն. դրամ և ավելի նախահաշվային արժեք ունեցող.
1) աշխատանքների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի տաս (10) տոկոսին.
2) ապրանքների և ծառայությունների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի հինգ (5) տոկոսին: