| |
Պետական գրանցման է ենթարկված ԼՂՀ
արդարադատության պետական վարչու-
թյան կողմից
Գրանցման N 202
Գրանցման տարեթիվը 31.07.03թ.
ԼՂՀ արդարադատության պետական
վարչության պետ
Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
Պայմանագրի կատարման ապահովման չափը որոշելու կարգի մասին
«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, 38-րդ հոդվածի 6-րդ կետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 21-ի ««Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 7 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`
Սահմանել, որ` պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի գնման պայմանագրի նախագծով նախատեսված, պատվիրատուի կողմից վճարման ենթակա կանխավճարի չափին, եթե կանխավճարը պայմանագրով նախատեսված է: Հակառակ դեպքում պայմանագրի կատարման ապահովում չի պահանջվում:
(1-ին մասը փոփ. 07.01.2005 N 1, խմբ. 09.03.2007 N 30)