Համարը 
N 89
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
21.07.2003
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
21.07.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.10.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

Պետական գրանցման է ենթարկված ԼՂՀ

արդարադատության պետական վարչու-

թյան կողմից                                                       

Գրանցման N 202                                             

Գրանցման տարեթիվը 31.07.03թ.          

 

ԼՂՀ արդարադատության պետական      

վարչության պետ                                            

Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«21» հուլիսի 2003թ.

 N 89

 

Պայմանագրի կատարման ապահովման չափը որոշելու կարգի մասին

 

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, 38-րդ հոդվածի 6-րդ կետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 21-ի ««Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 7 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`

Սահմանել, որ` պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի գնման պայմանագրի նախագծով նախատեսված, պատվիրատուի կողմից վճարման ենթակա կանխավճարի չափին, եթե կանխավճարը պայմանագրով նախատեսված է: Հակառակ դեպքում պայմանագրի կատարման ապահովման չափը որոշում է պատվիրատուն, ի նկատի ունենալով, որ պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի`

I) մինչև 50 մլն. դրամ  նախահաշվային արժեք ունեցող.

1) աշխատանքների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի տասնհինգ (15) տոկոսին.

2) ապրանքների և ծառայությունների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի տաս (10) տոկոսին:

(I կետը փոփ. 07.01.2005 N 1)

II) 50 մլն. դրամ և ավելի նախահաշվային արժեք ունեցող.

1) աշխատանքների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի տաս (10) տոկոսին.

2) ապրանքների և ծառայությունների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի հինգ (5) տոկոսին:

(II կետը փոփ. 07.01.2005 N 1)

(1-ին մասը փոփ. 07.01.2005 N 1)

 

Ս. Թևոսյան