Համարը 
N 91
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
21.07.2003
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
21.07.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.10.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Պետական գրանցման է ենթարկված

ԼՂՀ արդարադատության պետական վարչության կողմից

Գրանցման N 204

Գրանցման տարեթիվը 31.07.03թ.

ԼՂՀ արդարադատության պետական վարչության պետ

 

Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«21» հուլիսի 2003թ.

N 91

 

Գնումների ընթացակարգերի կազմակերպման և անցկացման գործընթացի նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման կարգը հաստատելու մասին

 

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4, 5 հոդվածներով, 17 հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 21-ի «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 7 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ՝

Հաստատել «Գնումների ընթացակարգերի կազմակերպման և անցկացման գործընթացի նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման» կարգը (կցվում է):

 

 

Ս. Թևոսյան 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի

2003 թվականի հուլիսի 21-ի

թիվ 91 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

Գնումների ընթացակարգերի կազմակերպման և անցկացման գործընթացի նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 17 հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն գնումների ընթացակարգերի կազմակերպման և անցկացման գործընթացի նորմատիվ կարգավորման՝ լիազոր մարմնի կողմից մեթոդական ապահովման գործընթացը և կարգավորում է այդ գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:

2. Գնումների մասին օրենսդրությամբ սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:

 

II. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքները և իրավական ուժ ստացած այլ իրավական ակտերը (այսուհետ՝ ակտ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը՝ սույն կարգի 4-րդ կետի համաձայն կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, շրջվարչակազմերին ու Ստեփանակերտի քաղաքապետարանին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր կատարման ենթակա նորմ պարունակող ակտի ընդունման դեպքում՝ նաև համայնքներին է տրամադրում (ուղարկում) նորմատիվ բնույթ չունեցող մեթոդական ցուցում (այսուհետև՝ ցուցում):

4. Ցուցումը պարունակում է ակտի կարգավորման առարկայի, նպատակի, գործողության ոլորտի, ուժի մեջ մտնելու պահի, այդ ակտով պատվիրատուների և գնումների հետ կապված հարաբերություններին մասնակից անձանց համար սահմանվող իրավունքների և պարտականությունների համառոտ նկարագիրը:

5. Բացառությամբ սույն կարգի 4-րդ կետի համաձայն տրամադրվող ցուցումի, ակտի (ակտերի) մասին լիազոր մարմինը պատվիրատուներին և (կամ) գնումների հետ կապված հարաբերությունների մասնակից անձանց, իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, նորմատիվային բնույթ չունեցող պարզաբանումներ և (կամ) այլ ցուցումներ տրամադրում է իր հայեցողությամբ, ինչպես նաև՝ պատվիրատուների և (կամ) սույն կետում նշված անձանցից պարզաբանում կամ ցուցումներ ստանալու գրավոր դիմումի առկայության դեպքում՝ այդ գրությունը ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: