Համարը 
N 79
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվը 
09.07.2003
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
09.07.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
19.02.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Պետական գրանցման է ենթարկված

ԼՂՀ արդարադատության պետական

վարչության կողմից

Գրանցման N 197

Գրանցման տարեթիվը 14.07.03թ.

 

ԼՂՀ արդարադատության պետական

վարչության պետ

                                           Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՙ«9» հուլիսի 2003թ.

N 79

 

 ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 3-րդ կետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003թ. հունիսի 21-ի «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 7 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`

1. Հաստատել` առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը` կցվում է` հավելված թիվ 1:

2. Համաձայնել, որ պետության կարիքների համար, սույն հրամանով հաստատված անվանացանկում ընդգրկված գնումները, պատվիրատուներն իրականացնեն «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի և նույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով, առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության:

 

 

 

Ս. Թևոսյան 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2003 թվականի

09 հուլիսի թիվ 79 հրամանով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ

 

Թիվ

Գնման անվանումը

1

Բնական գազ

2

Էլեկտրաէներգիա

3

Հեռախոսային կապ

4

Ջրմուղ-կոյուղու ծառայություններ

5

Կենտրոնացված ջեռուցում

6

Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն

7

Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության

հաղորդումների պատրաստում և հեռարձակում

8

Փոստային ծառայություններ

9

Զանգվածային լրատվության միջոցների` դրանց հրատարակիչներից անմիջական ձեռքբերում

10

Երաժշտական դպրոցներում ուսուցում

11

Միջին մասնագիտական ուսուցում

12

Բարձրագույն և հետբուհական ուսուցում

13

Տուն-ինտերնատների ծառայություն

14

Պետական բյուջեով պետական ոչ առևտրային կազմակերպության համար

ուղղակիորեն նախատեսված միջոցների սահմաններում պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունների,

աշխատանքների ու ապրանքների գնում

15

Անշարժ գույքի վարձակալություն