| |
Պետական գրանցման է ենթարկված ԼՂՀ արդարադատության նախարարության
կողմից
Գրանցման N 247
Գրանցման տարեթիվը 05.03.2004թ.
ԼՂՀ արդարադատության
նախարար
Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003թ. հուլիսի 9-ի թիվ 79 հրամանում լրացումներ կատարելու մասին
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003թ. հուլիսի 9-ի «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 79 հրամանում կատարել հետևյալ լրացումները՝
հրամանով հաստատված «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների» անվանացանկը լրացնել 16, 17, 18, 19, 20 կետերով հետևյալ բովանդակությամբ՝
«16. Հիվանդանոցային բուժօգնություն
17. Ամբուլատոր պոլիկլինկական բուժօգնություն
18. Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն
19. Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ
20. Առողջապահական հարակից ծառայություններ»