| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«09» փետրվարի 2009թ.
Պետական գրանցման համարը 1010919 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«15» հունվարի 2009թ. |
թիվ 02-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 90 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «բ» և «իա» ենթակետերով, ելնելով այն հանգամանքից, որ նախարարության աշխատակազմը 2008 թվականից համալրված է լիցենզիայի գծով մասնագետով, որը համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, որպես լիազորված պաշտոնատար անձ, ապահովում է առողջապահական տարբեր կազմակերպությունների կողմից լիցենզավորման համար նախարարությանը ներկայացված փաստաթղթերի և դրանց հիման վրա արձանագրված եզրակացությունների իրավական վավերությունը, հաշվի առնելով հանրապետությունում աճող լիցենզավորման ենթակա սուբյեկտների թիվը, ձգտելով ապահովել լիցենզավորված սուբյեկտների գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների մասնագիտացված և արդյունավետ իրականացումը, տվյալ գործունեությունն իրականացնելու համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության կատարելագործման նպատակով`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
1. Հաստատել`
1) Առողջապահության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովի կազմը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) Առողջապահության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն թիվ 2 հավելվածի.
3) Բժշկական օգնության և սպասարկման համար կազմակերպության կողմից ներկայացված լիցենզավորման հայտի փաստաթղթային ուսումնասիրության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի.
4) Դեղատնային գործունեության համար կազմակերպության կողմից ներկայացրած լիցենզավորման հայտի փաստաթղթային ուսումնասիրության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության ձևը` համաձայն թիվ 4 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան Հ.Բ.Գասպարյանին` սույն հրամանն օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը ստանձնում եմ ինքս:
4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մարտի 15-ի թիվ 20 հրամանը:
| |
Հավելված թիվ 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարարության
«15» հունվարի 2009թ. թիվ 02-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ լիցենզիայի գծով
ՔԱՐՏՈՒՂԱՐ `
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման և վիճակագրական-վերլուծական բաժնի առաջատար մասնագետ-դեղագետ
ԱՆԴԱՄՆԵՐ `
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման և վիճակագրական-վերլուծական բաժնի վարիչ
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալություն պետ
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստոմատոլոգիա» փակ բաժնետիրական ընկերություն գործադիր տնօրեն:
| |
Հավելված թիվ 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարարության
«15» հունվարի 2009թ. թիվ 02-Ն հրամանի |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության ոլորտի լիցենզավորման հանձնաժողովը ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առոջապահության նախարարի հրամանով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Հանձնաժողովը ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցներից:
4. Հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի առաջատար մասնագետն է լիցենզիայի գծով:
5. Հանձնաժողովի քարտուղարն ի պաշտոնե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման և վիճակագրական-վերլուծական բաժնի առաջատար մասնագետ-դեղագետն է:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Հանձնաժողովի հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության ոլորտում լիցենզավորման գործընթացի իրականացումն է:
7. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) քննարկում է լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերը և կայացնում է լիցենզիա տալու կամ այն մերժելու վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին.
2) քննության է առնում լիցենզավորված կազմակերպությունների կողմից լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչման համար հիմք հանդիսացող խախտում կատարելու դեպքում նրանց հանդեպ պատասխանատվության միջոցների կիրառման հարցերը: Կայացնում է համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին.
3) առաջարկություններ է ներկայացնում լիցենզավորող մարմնին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված` հօգուտ հայտատուի կամ լիցենզավորվող անձի (այսուհետև` հրավիրված անձ):
11. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 /յոթ/ օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:
12. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:
13. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
14. Հրավիրված անձը իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
15. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերվում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:
Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար այլ անձինք:
16. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
17. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:
18. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
19. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`
1) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը.
2) հանձնաժողովի տեսակը և կազմը.
3) քննարկվող հարցի բովանդակությունը.
4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.
5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.
7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.
8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
20. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար.
3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրանցամատյանները.
4) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.
5) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.
6) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
21. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
2) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) կազմում է հանձնաժողովի որոշումները և կազմակերպում դրանց տարածումը.
4) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:
22. Հանձնաժողովի անդամները
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.
2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
24. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող և այլ նյութերն ենթակա են պահպանման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
| |
Հավելված թիվ 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարարության
«15» հունվարի 2009թ. թիվ 02-Ն հրամանի |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N
Բժշկական օգնության և սպասարկման համար կազմակերպության կողմից ներկայացրած լիցենզավորման հայտի փաստաթղթային ուսումնասիրության մասին
|
ք.Ստեփանակերտ |
«____»__________ 200_թ. |
Համաձայն _________________________________________________________________
կազմակերպության /անհատ ձեռնարկատիրոջ/ անունը
կողմից ներկայացրած հայտի, իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիշյալ կազմակերպության /անհատ ձեռնարկատիրոջ/ գործառութային, տեխնիկա-տեխնոլոգիական, գույքային և կադրային հագեցվածությունը
Համապատասխանում է, չի համապատասխանում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդունված բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ պարտադիր պահանջներին և պայմաններին:
Ելնելով ուսումնասիրության արդյունքից տրվում է դրական, բացասական եզրակացություն
______________________________________________________հասցեում իրականացնելու
Բժշկական օգնության և սպասարկման ձևը_________________________________________
(հիվանդանոցային, արտահիվանդանոցային)
Բժշկական օգնության և կազմակերպման տեսակները_________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Հատուկ նշումներ ____________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Լիցենզավորման հանձնաժողովի նախագահ ________________________________________
/անուն, ազգանուն, ստորագրություն/
Լիցենզավորման հանձնաժողովի անդամներ`
_____________________ _________________
_____________________ _________________
_____________________ _________________
_____________________ _________________
| |
Հավելված թիվ 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարարության
«15» հունվարի 2009թ. թիվ 02-Ն հրամանի |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N
Դեղատնային գործունեության համար կազմակերպության կողմից ներկայացրած լիցենզավորման հայտի փաստաթղթային ուսումնասիրության մասին
|
ք.Ստեփանակերտ |
«____»__________200_թ. |
Համաձայն
_______________________________________________________________________
կազմակերպության /անհատ ձեռնարկատիրոջ/ անունը
կողմից ներկայացրած հայտի, իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիշյալ կազմակերպության /անհատ ձեռնարկատիրոջ/ գործառութային, տեխնիկա-տեխնոլոգիական, գույքային և կադրային հագեցվածությունը
Համապատասխանում է, չի համապատասխանում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդունված բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ պարտադիր պահանջներին և պայմաններին:
Ելնելով ուսումնասիրության արդյունքից տրվում է դրական, բացասական եզրակացություն
___________________________________________________հասցեում իրականացնելու
Դեղատնային գործունեության ձևը _____________________________________________
(դեղատնային կամ դեղատնային կրպակներում դեղերի մանրածախ վաճառք)
________________________________________________________________________
________________________________________________________________________
Դեղատնային գործունեության տեսակները________________________________________
Հատուկ նշումներ __________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
Լիցենզավորման հանձնաժողովի նախագահ _____________________________________
/անուն,ազգանուն,ստորագրություն/
Լիցենզավորման հանձնաժողովի անդամներ`
_____________________ _________________
_____________________ _________________
_____________________ _________________