Համարը 
N 184-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.11.08/16(55)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
10.10.2011
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
10.10.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.11.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.02.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«18» հոկտեմբերի 2011թ.

պետական գրանցման համարը 10111119

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«10» հոկտեմբերի 2011թ.

N 184-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ`

 

1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Առողջապահության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը և եզրակացության ձևերը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանի թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ս.ՄՈՎՍԵՍՅԱՆ

 

 

     

Հավելված

ԼՂՀ առողջապահության նախարարի

«10» հոկտեմբերի 2011թ. N 184-Ն հրամանի

 

     

«Հավելված թիվ 1

ԼՂՀ առողջապահության նախարարի

«15» հունվարի 2009թ. թիվ 02-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՆԱԽԱԳԱՀ`

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

 

ՔԱՐՏՈՒՂԱՐ`

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման և վիճակագրական վերլուծական բաժնի առաջատար մասնագետ-դեղագետ

 

ԱՆԴԱՄՆԵՐ`

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման և վիճակագրական վերլուծական բաժնի վարիչ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ լիցենզիայի գծով»: