| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«26» մայիսի 2009թ.
Պետական գրանցման համարը 4000975 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» մայիսի 2009թ. |
Թիվ 607-Ն |
ք. Ստեփանակերտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով որոշում եմ.
1. 2009 թվականի հունիսի 1-ից Ստեփանակերտ քաղաքում ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների սակագինը սահմանել 70 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: