| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2014 թվականի սեպտեմբերի 3-ին
Պետական գրանցման համարը 4001476 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «21» օգոստոսի 2014թ. |
N 1266-Ն |
ք.Ստեփանակերտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 607Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով`
ո ր ո շ ու մ եմ.
1. 2014 թվականի հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտ քաղաքում ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների սակագինը սահմանել 100 (հարյուր) ՀՀ դրամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 25-ի «Ստեփանակերտ քաղաքում ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների սակագինը սահմանելու մասին» N 607Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: