Համարը 
N 18-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.11.26/15(21)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
16.11.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ» ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 65-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«23» նոյեմբերի 2009թ.

պետական գրանցման համարը 30109126

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«16» նոյեմբերի 2009թ.

N 18-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ» ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 65-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի «ե» կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերը և գյուղատնտեսական մթերքների իրացումը» ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի հոկտեմբերի 27-ի ««Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերը և գյուղատնտեսական մթերքների իրացումը» ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի օգոստոսի 4-ի N 34 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 65-Ն որոշումը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

 Մ. ՄԻՆԱՍՅԱՆ  

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2009 թվականի նոյեմբերի 16-ի N 18-ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ» ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հարցաթերթը նախատեսված է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերի և գյուղատնտեսական մթերքների իրացման հետազոտության համար:

2. Հարցաթերթը լրացվում է հարցազրուցավարների կողմից` ընտրանքային դիտարկմամբ ընդգրկված գյուղացիական տնտեսություններում:

3. Հարցաթերթում ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից:

4. Հարցումն անցկացվում է տնային տնտեսության չափահաս որևէ անդամի հետ, որը կարող է սպառիչ պատասխան տալ հարցաթերթի բոլոր հարցերին:

5. Հարցումն անցկացնելու ժամանակ անհրաժեշտ է կարդալ հարցը, առաջադրվող հնարավոր պատասխանները (առկայության դեպքում), սպասել հարցվողի պատասխանին և այդ պատասխանին համապատասխանող թվային համարը վերցնել շրջանակի մեջ կամ նշել այդ հարցին համապատասխանող ծածկագիրը:

6. Անհրաժեշտության դեպքում հարցը կրկնել երկրորդ և ավելի անգամ: Եթե պատասխանողը որևէ հարցի տալիս է մեկից ավելի պատասխան, ապա լրացուցիչ հարցով (օրինակ, որ պատասխանն եք ավելի իրատեսական համարում) ճշտում եք պատասխանը, որը և նշվում է հարցաթերթում:

7. Բաց հարցերի պատասխանները (այն հարցերի, որոնց հնարավոր պատասխանները նշված չեն) անհրաժեշտ է նշել հակիրճ և ընթեռնելի ձեռագրով:

8. Թվային ցուցանիշներ չպահանջող և ոչ աղյուսակային հարցերի պատասխաններին համապատասխանող համարներն վերցնել շրջանակի մեջ: Սխալ համար նշելու կամ սխալ նշում կատարելու դեպքում այն ջնջել երկու զուգահեռ գծիկներով և նշել ճիշտ պատասխանը: Հարցաշարի լուսանցքներում կարելի է կատարել որևէ հարցին առնչվող գրառումներ կամ առաջարկություններ:

9. Ուղղանկյունների մեջ կատարված գրառումները վերաբերում են հարցազրուցավարներին:

 

ԲԱԺԻՆ I

 

10. Հարց 1-ում նշել տվյալ տնային տնտեսությունում մշտապես բնակվողների թիվը:

11. Հարց 2-ում նշել տվյալ տնային տնտեսությունում մշտապես բնակվողների սեռը, ծննդյան տարեթիվը և զբաղվածության կարգավիճակները: Զբաղվածության կարգավիճակը լրացնելիս մինչև 6 տարեկան երեխաների համար նշել «0» ծածկագիրը:

12. Հարց 7-ը լրացնելիս անհրաժեշտ է նշել բոլոր հնարավոր պատասխանները` ընդգծելով հիմնական եկամտի աղբյուրը:

13. Հարց 9-ը լրացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել և տնային տնտեսության կողմից իրացվող գյուղատնտեսական արտադրանքը, և բնամթերային ձևով փոխանակումները, և գյուղատնտեսական արտադրանքից ստացված գումարները:

14. Հարց 10-ը լրացնելիս միաժամանակ կարող են նշվել մի քանի պատասխաններ:

 

ԲԱԺԻՆ I I

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

15. Հարցաթերթիկի «Բուսաբուծություն» ենթաբաժնի «Տարածությունը»՝ թիվ 1 և «Համախառն բերքը»՝ թիվ 2 սյունակները լրացվում են «Հաշվետվություն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից հավաքված բերքի մասին» ձև թիվ 29-գտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության «Ճշտված ցանքային տարածությունը, հեկտար»՝ թիվ 1 և «Փաստացի հավաքված բերքը, ցենտներ»՝ թիվ 3 սյունակների համապատասխան մշակաբույսերի տվյալներով:

16. «Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, դրամ»՝ թիվ 3 սյունակում, լրացվում է կատարված աշխատանքի համար վարձու աշխատողներին վճարված գումարը: Եթե վարձու աշխատանքը վճարվել է բնամթերքով, ապա լրացվում է այդ բնամթերքի արժեքը` շուկայական գներով:

17. Հարցաթերթի «Վարձու տեխնիկայի աշխատանքային ծախսեր, դրամ»՝ թիվ 4 սյունակը լրացվում են տնտեսությունում վարձու տեխնիկայի (տրակտոր, կոմբայն, խոտհնձիչ, կերահավաք, հակավորող և այլն) աշխատանքի դիմաց վճարված գումարները: Բնամթերքով վճարելու դեպքում, նույնպես, բնամթերքի արժեքը ցույց է տրվում շուկայական գներով:

18. «Սերմեր և տնկանյութեր, դրամ»՝ թիվ 5 սյունակում, սեփական արտադրության, գնված կամ օգնության կարգով ստացված սերմի և տնկանյութի արժեքը լրացվում է ցանքի պահին առկա շուկայական գներով:

19. «Վառելանյութ և քսայուղեր, դրամ»՝ թիվ 6 ու «Պարարտանյութեր և թունաքիմիկատներ, դրամ»՝ թիվ 7 սյունակները, լրացվում են գնման գներով: Եթե դրանք ձեռք են բերվել ապրանքափոխանակման կարգով, ապա արժեքը հաշվարկվում է փոխանակվող ապրանքի՝ փոխանակման պահին գործող շուկայական գներով:

20. «Ոռոգման ջրի վարձը, դրամ»՝ թիվ 8 սյունակում՝ լրացվում է հաշվետու տարում ծախսած ոռոգման ջրի ամբողջ վարձի գումարը, անկախ նրանից թե հարցման պահին վարձի որ մասն է վճարվել:

21. «Տրանսպորտային ծախսեր, դրամ»՝ թիվ 9 սյունակում լրացվում է սերմերի, վառելանյութի, պարարտանյութերի, թունաքիմիկատների, աշխատուժի և այլնի դաշտ տեղափոխելու ու բերքը դաշտից տուն տեղափոխելու կամ գնորդին տրամադրելու վրա կատարված տրանսպորտային ծախսերի արժեքը:

22. «Հարկեր և պարտադիր վճարներ, ընդամենը»՝ թիվ 10 սյունակը լրացվում է հաշվետու տարում վճարման ենթակա հարկերի և օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարների ընդհանուր գումարը:

23. Մնացած բոլոր ծախսերը, որոնք չեն արտացոլվել նախորդ սյունակներում, լրացվում են «Այլ ծախսեր, ընդամենը»՝ թիվ 11 սյունակում:

24. Հարցաթերթի «Անասնաբուծություն» ենթաբաժնի «Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, դրամ» թիվ 2 սյունակը լրացվում է նույն կարգով, ինչպես առաջին բաժնի համապատասխան սյունակները:

25. «Գնովի և սեփական արտադրության կերեր, դրամ»՝ թիվ 3 սյունակում տարվա ընթացքում ծախսված սեփական արտադրության կերերի արժեքը հաշվարկվում է հարցաթերթի լրացման պահին կերերի շուկայական գներով:

26. Եթե վարձու աշխատողների աշխատանքը, կերերը և այլն ծախսվել են միաժամանակ մի քանի անասնատեսակների վրա, ապա «Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, դրամ», կերերի և այլնի բաժանումն անհրաժեշտ է կատարել մոտավոր հաշվարկով: Եթե սյունակներից մեկում նշված ծախսը կատարվել է տարադրամով (ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար), ապա այն անհրաժեշտ է վերածել դրամի՝ ծախսը կատարելու պահին գործող տվյալ արտարժույթի հաշվարկային փոխարժեքը հիմք ընդունելով:

27. «Արտադրանքի քանակը»՝ թիվ 12 սյունակում տնտեսությունում արտադրված մսի քաշաճը որոշելու համար, տվյալ տարվա ընթացքում ծնված մատղաշների քաշին ավելացվում է տարվա ընթացքում նրանցից և մյուս տարիքի մատղաշ անասուններից ստացված քաշաճը և հանվում է տարվա ընթացքում անկում եղած մատղաշների քաշը: Եթե տնտեսությունում անասունները չեն կշռվում (ինչը շատ հավանական է), ապա վերոհիշյալ հաշվարկը կատարվում է մոտավոր տվյալներով: Հիշեցման կարգով հայտնում ենք, որ նոր ծնված հորթը միջին հաշվով կշռում է 18-22 կգ, գառը կամ ուլը՝ 1.5-2 կգ, խոճկորը՝ 0.8-1 կգ, հավի ճուտը՝ 35 գրամ և ճագարը` 0.1-0.15 կգ:

 

ԲԱԺԻՆ III

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ

 

28. Հարցաթերթի «Մնացորդը նախորդ տարվանից, ցենտներ»՝ թիվ 1 սյունակում լրացվում են նախորդ տարում գյուղացիական տնտեսությունում արտադրված գյուղմթերքների մնացորդային ծավալները:

29. «Արտադրվել է ընթացիկ տարում, ընդամենը, ցենտներ»՝ թիվ 2 սյունակը լրացվում է ելնելով «Հաշվետվություն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից հավաքված բերքի մասին» ձև թիվ 29-գտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության թիվ 3 և «Անասնապահության դրության մասին»՝ ձև թիվ 24-գտ վիճակագրական հաշվետվության թիվ 2 սյունակների համապատասխան տվյալներից:

30. «Միս, սպանդային քաշով»՝ թիվ 11.1-11.4 տողերով անասունների սպանդային քաշը հաշվարկելու համար (եթե մորթելուց հետո միսը չի կշռվել) անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ նորմաներով:

31. Եթե հայտնի է մորթված անասունի միայն կենդանի քաշը, ապա այն սպանդային քաշի կարելի է վերածել օգտագործելով հետևյալ նորմաները. խոշոր եղջերավոր անասունների կենդանի քաշից մսի ելքը կազմում է 58%, խոզերինը՝ 68%, ոչխարներինը՝ 46%, թռչուններինը՝ 80% և ճագարներինը՝ 50 %: Ենթադրենք, տնտեսությունում մորթված խոշոր եղջերավոր անասունի կենդանի քաշը կազմել է 200 կգ: Սպանդային քաշը կկազմի՝ 200x58:100=116 կգ:

32. Հարցաթերթի «Վաճառվել է» թիվ 3 և 4 սյունակներում, բոլոր տողերով, լրացվում են անմիջապես տնտեսությունում, շուկայում, ճանապարհներին և այլուր, պետական և մասնավոր կազմակերպություններին, անհատներին, կանխիկ դրամով կամ փոխանցումով, վաճառված համապատասխան գյուղատնտեսական մթերքների ծավալները և դրանց արժեքները:

33. «Տրվել է ապրանքափոխանակման դիմաց»՝ թիվ 5 սյունակում լրացվում են նյութական ռեսուրսների (վառելանյութեր, պարարտանյութեր և այլն), արդյունաբերական ապրանքների ձեռքբերման դիմաց տրված, տնտեսությունում արտադրված առանձին գյուղմթերքների ծավալները (այստեղ անհրաժեշտ է ներառել նաև ապրանքափոխանակման միջոցով այլ գյուղմթերքների ձեռքբերումը):

34. «Սպառվել է տնտեսությունում» թիվ 6 սյունակում լրացվում է տնտեսությունում սպառված, ինչպես նաև հարազատներին, ծանոթներին, ընկերներին, հարևաններին և այլոց, օգնության կարգով տրված, բարեգործական նպատակներով օգտագործված մթերքների և հումքի քանակությունը:

35. «Վերամշակվել է, ցենտներ»՝ թիվ 7 սյունակում, լրացվում են տնտեսությունում արտադրված գյուղմթերքների վերամշակման համար (ցորենից՝ ալյուր, պտուղներից և խաղողից՝ գինի և օղի, բանջարեղենից՝ պահածոներ, մսից՝ երշիկեղեն և այլն, կաթից՝ պանիր, կարագ և այլն) օգտագործված ծավալները: Ընդ որում, այս սյունակում ցույց է տրվում գյուղմթերքների սկզբնական (մինչև վերամշակումը) քաշը:

36. «որից` վաճառվել է, ցենտներ» և «գումարը, դրամ»՝ թիվ 8 և 9 սյունակներում նշվում է վաճառված վերամշակման ենթարկված գյուղմթերքների ծավալն ու շուկայական արժեքը (փաստացի ստացած գումարը):

37. «Տրվել է բնամթերքով՝ վարձու աշխատանքի և այլ ծառայությունների դիմաց, ցենտներ»՝ թիվ 10 սյունակում, լրացվում են բոլոր տեսակի ծառայությունների դիմաց տնտեսությունում արտադրված մթերքներով վճարված ծավալները: Եթե վճարումը կատարվել է վերամշակումից ստացված մթերքներով, ապա այստեղ նույնպես անհրաժեշտ է ցույց տալ մթերքի սկզբնական (մինչև վերամշակումը) քաշը:

38. «Մնացորդը տնտեսությունում»՝ թիվ 11 սյունակում, լրացվում են տնտեսությունում արտադրված գյուղմթերքներից, տարվա վերջին, տնտեսության մնացորդային ծավալներն ըստ առանձին գյուղմթերքների (սյունակ 11= սյունակ 1+ սյունակ 2-( սյունակներ 3+5+6+7+10 ):

39. Եթե տնտեսությունում արտադրվել են այնպիսի գյուղատնտեսական մթերքներ և հումք, որոնք նշված չեն հարցաթերթի թիվ 1-15 տողերում, ապա անհրաժեշտ է թիվ 16-19 տողերի «Մթերքների անվանումը» սյունակում, ձեռքով գրել մթերքի (հումքի) անվանումը և լրացնել մյուս սյունակները:

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

                    ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ

ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ 20 Թ.

 

Հարցաթերթի համարը

         

        

        

         

Շրջան

         

        

Համայնք _________________

         

                  

Բնակավայր _______________

                            

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցազրուցավար

/ ______________________________________ / ______________ /_____________/

                               (Անուն, ազգանուն)                                                  (Ստորագրություն)                (Ամսաթիվ)

Վերահսկիչ

/ _____________________________________ / ______________ / _____________ /

                               (Անուն, ազգանուն)                                               (Ստորագրություն)                  (Ամսաթիվ)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը

երաշխավորում է տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը:

 

Կանխավ շնորհակալություն հետազոտությանը մասնակցելու համար:

 

Բաժին I

 

1. Քանի՞ անդամից է բաղկացած Ձեր տնային տնտեսությունը ________ մարդ

 

2. Նշեք, խնդրեմ, Ձեր տնային տնտեսության անդամների սեռը, ծննդյան տարեթիվը և զբաղվածության կարգավիճակները.

 

Հարցազրուցավարին. Համապատասխան տողերում դնել տնային տնտեսության անդամներին վերաբերող

համապատասխան ծածկագրերը:

 

տնային տնտեսության անդամի հերթական համարը տնային տնտեսության սահմաններում

Սեռը

 

1. Արական 2. Իգական

Ծննդյան տարեթիվը

Զբաղվածության կարգավիճակը սկսած 16 տարեկանից

 

1. Վարձու աշխատող

2. Գործատու

3. Կոոպերատիվի (արտադրական) անդամ

4. Անհատ ձեռնարկատեր

5. Ինքնազբաղված

6. Ձեռնարկատիրական գործունեության օժանդակող ընտանիքի անդամ

7. Գյուղացիական տնտեսության անդամ

8. Գրանցված գործազուրկ

9. Չաշխատող, սակայն ոչ գործազուրկ

10. Տնային տնտեսուհի

11. Ուսանող

12. Կենսաթոշակառու

13. Այլ կարգավիճակ, նշել

1

     

2

     

3

     

4

     

5

     

6

     

7

     

8

     

 

3ա. Նշեք Ձեր տնային տնտեսությանը պատկանող և վարձակալված հողակտորի չափը

 

1

սեփական

___________

հեկտար

1.1

որից, տրված է վարձակալության

___________

հեկտար

2

վարձակալված

___________

հեկտար

3բ. Դրանից քանի՞ հեկտար է ոռոգովի

___________

հեկտար

 

4. Նշել Ձեր տնային տնտեսությունում առկա գյուղտեխնիկայի անվանումը և քանակը

 

 

անվանումը

          քանակը

1

_________________________________________________ ___________________

2

_________________________________________________ ___________________

3

_________________________________________________ ___________________

 

5. Ինչպե՞ս եք գնահատում Ձեր տնային տնտեսության ընդհանուր կենսամակարդակն այսօր

1. բարձր

2. միջին

3. ցածր

4. շատ ցածր

5. դժվարանում է գնահատել

 

6. Ձեր տնային տնտեսության ֆինանսական դրությունը հարցաթերթը լրացնելու պահին

1. հաց և հիմնական սնունդ գնելու համար պարտք ենք վերցնում

2. տնային տնտեսության եկամուտները բավարարում են միայն սննդի համար

3. տնային տնտեսության եկամուտները բավարարում են սննդի և այլ կարիքների համար

4. տնային տնտեսության եկամուտները լիովին բավարարում են

5. այլ (նշել) _________________________________________________________

 

7. Ձեր տնային տնտեսության եկամտի աղբյուրները որո՞նք են

Հարցազրուցավարին. նշեք բոլոր հնարավոր պատասխանները, հիմնականը ընդգծել

 

1. հիմնական աշխատանքը

2. պայմանագրային աշխատանքը

3. պատահական աշխատանք

4. ձեռնարկատիրությունը

5. ինքնազբաղվածությունը

6. սեփականությունը վարձով տրամադրելը

7. գյուղմթերքների իրացում

8. կենսաթոշակը

9. նպաստը

10. դրամական օգնություն

11. այլ (նշել) ________________________________________________________

 

8. Խնդրում եմ գնահատել Ձեր տնային տնտեսության միջին ամսական դրամական մուտքերը (գումարային).

1. մինչև 30000 դրամ

2. 30001 - 40000 դրամ

3. 40001 - 50000 դրամ

4. 50001 - 60000 դրամ

5. 60001 - 70000 դրամ

6. 70001 - 80000 դրամ

7. 80001 - 90000 դրամ

8. 90001-100000 դրամ

9. 100001-150000 դրամ

10. ավելի քան 150000 դրամ

11. դժվարանում է գնահատել

 

9. Նշեք, խնդրեմ, Ձեր ապրուստի ո՞ր մասն եք հոգում գյուղատնտեսական մթերքների սպառման և իրացման հաշվին.

 

__________________%

 

10. Նշեք, խնդրեմ, Ձեր տնային տնտեսության համար գյուղատնտեսական արտադրանքի արտադրությանը խանգարող առաջնահերթ խնդիրները.

 

1

Ֆինանսական ռեսուրսների բացակայությունը

2

Գյուղմթերքի արտադրության բարձր ինքնարժեքը

3

Իրացման շուկայի բացակայությունը

4

Հողերի ոռոգման համակարգի բացակայությունը

5

Տեխնիկայի բացակայությունը

6

Բերքատվության և (կամ) մթերատվության ցածր մակարդակը

7

Ապահովագրական համակարգի բացակայությունը

8

Այլ (նշել_______________________________________________

 

11. Գնահատեք արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացման հնարավորությունները.

 

1

բավարար

Անցնել 13 հարցին

2

անբավարար

 

12. Ո՞րն է, ըստ Ձեզ, արտադրված գյուղատնտեսական արտադրանքի անբավարար իրացվելիության պատճառը

Հարցազրուցավարին. միաժամանակ կարող են նշվել մի քանի պատասխան

 

1

պահանջարկի բացակայությունը

2

տրանսպորտային և այլ ծախսերի մեծությունը

3

ինքնարժեքի բարձր լինելու հետևանքով ցածր մրցունակությունը (գնային գործոն)

4

վերամշակման անհնարինությամբ պայմանավորված իրացման սեղմ ժամկետը

5

այլ (նշել)_________________________________________________________

 

13. Ձեր տնային տնտեսությունը ունի՞ արտադրական կառույց կամ շինություն.

 

Այո

այդ թվում` հարմարեցված է

օգտագործման

1

բանջարեղենի, մրգի պահեստարաններ

2

ջերմոցային կոմբինատներ

3

հացահատիկի պահեստարան

4

կերի պահեստարան

5

անասնաշենքեր

6

Ոչ                    Անցնել Բաժին II -ին

 

 

14. Օգտագործվու՞մ է Ձեր տնային տնտեսությանը պատկանող կառույցը կամ շինությունը նպատակային նշանակությամբ.

 

1

այո

2

մասնակիորեն

3

ոչ

 

Բաժին II. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1I.1. Բուսաբուծություն.

Տողի N

Մշակաբույսերի անվանումը

Տարածութ-յունը, հա

Համախառն բերքը, ցենտ.

Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, դրամ

Վարձու տեխնիկայի աշխատանքային ծախսեր, դրամ

Սերմեր և տնկանյութեր, դրամ

Վառելանյութ և քսայուղեր, դրամ

Պարարտա-

նյութեր և թունաքիմի-

կատներ, դրամ

Ոռոգ-ման ջրի վարձը, դրամ

Տրանսպոր- տային ծախսեր, դրամ

Հարկեր և պարտադիր վճարներ, ընդամենը, դրամ

Այլ ծախսեր, դրամ

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1

Հացահատիկ,

ընդամենը

                     

1.1

որից` ցորեն

                     

1.2

գարի

                     

1.3

եգիպտացորեն

                     

2

Հատիկաընդեղենային

                     

3

Կարտոֆիլ

                     

4

Բանջարեղեն,

ընդամենը

                     

5

Բոստան (ձմերուկ, սեխ)

                     

6

Պտուղ

                     

7

Հատապտուղ

                     

8

Խաղող

                     

9

Թութ

                     

10

Կերային (խոտ,

ծղոտ)

X

                   

 

Ծանոթություն. 5-րդ սյունակում դրսից ձեռք բերված սերմերի և տնկանյութի արժեքը լրացվում է ձեռքբերման գներով, իսկ սեփական արտադրության սերմերի և տնկանյութի արժեքը

հաշվարկվում է շուկայական գներով

 

1I.2. Անասնաբուծություն.

Տողի N

Անասնա-

տեսակը

Գլխաքանակը, գլուխ

Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, դրամ

Գնովի և սեփական արտադրության կերեր, դրամ

Վառելանյութ և քսայուղեր, դրամ

Դեղորայք, դրամ

Տրանսպոր- տային ծախսեր, դրամ

Անասնաշեն-քերի պահպան-ման և վերանորոգ- ման ծախսեր, դրամ

Հարկեր և պարտադիր վճարներ, ընդամենը, դրամ

Այլ ծախսեր, դրամ

Արտադրանքը

անվանումը

չափի միավորը

քանակը

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Խոշոր եղջրավոր անասուններ

                 

միս (քաշաճ)

ցենտներ

 

2

որից` կովեր

                 

կաթ

ցենտներ

 

3

Ոչխարներ և

 այծեր

                 

միս (քաշաճ)

ցենտներ

 
                 

բուրդ

կգ

 

4

Խոզեր

                 

միս (քաշաճ)

ցենտներ

 

5

Հավեր

                 

միս

կգ

 

որից` ածան

                 

ձու

հատ

 

6

Մեղվաընտա-նիքներ. հատ

                 

մեղր

կգ

 

Ծանոթություն. 3-րդ սյունակում սեփական կերերի ծախսը հաշվարկվում է շուկայական գներով:

 

Բաժին III. ՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄ

Տողի N

Մթերքների անվանումը

Մնացորդը նախորդ տարվանից, ցենտ.

Արտադրվել է ընթացիկ տարում, ընդամենը, ցենտ.

Վաճառվել է

Տրվել է ապրանքա-

փոխանակման դիմաց, ցենտ.

Սպառվել է տնտե-

սությունում ցենտ.

Վերամշակվել է, ցենտներ

որից` վաճառվել է

Տրվել է բնամթերքով՝ վարձու աշխատանքի

 և այլ ծառայու-

թյունների դիմաց, ցենտ.

Մնացորդը տնտեսությունում, ցենտ.

ցենտներ

գումարը, դրամ

ցենտներ

գամարը, դրամ

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1

Հացահատիկ,ընդամենը

                     

1.1

որից` ցորեն

                     

1.2

գարի

                     

1.3

եգիպտացորեն

                     

2

Հատիկաընդեղենային

                     

3

Կարտոֆիլ

                     

4

Բանջարեղեն,ընդամենը

                     

5

Բոստան (ձմերուկ,սեխ)

                     

6

Պտուղ

                     

7

Հատապտուղ

                     

8

Խաղող

                     

9

Թութ

                     

10

Կերային (խոտ,ծղոտ)

                     

11

Միս (սպանդային քաշով),ընդամենը

                     

11.1

այդ թվում՝

տավարի

                     

11.2

ոչխարի և այծի

                     

11.3

խոզի

                     

11.4

թռչնի

                     

12

Կաթ և կաթնամթերք (վերածած կաթի)

                     

13

Ձու (հատ)

                     

14

Բուրդ (կգ)

                     

15

Մեղր(կգ)

                     

16

Այլ մթերքներ (նշել)

                     

17

                       

18

                       

19

                       

 

անուն, ազգանուն_________________________________________                     ստորագրություն_______________________________

 ______ ___________________ 200 թ.