Համարը 
թիվ 105/Կ-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Համատեղ հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.12.29/16(22)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
28.12.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.08.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«28» դեկտեմբերի 2009թ.

պետական գրանցման համարը 20109132

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ

ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

«28» դեկտեմբերի 2009թ. թիվ 105/Կ-Ն

 

ք.Ստեփանակերտ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

«26» դեկտեմբերի 2009թ. թիվ 100-Ն

 

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարտապանի գույքի և գույքային իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ

ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ`

                                                    

                                                     Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ`

 

 

                                                   

                                                   Ն. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 

Հաստատված է

 

ԼՂՀ արդարադատության նախարարի

2009թ. դեկտեմբերի 26-ի թիվ 100-Ն և

ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2009թ. դեկտեմբերի 28-ի թիվ 105/Կ-Ն

համատեղ հրամանով

 

ԿԱՐԳ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Պետական կոմիտե) կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (այսուհետ` ԴԱՀԿԱ ծառայություն) կատարողական վարույթներով պարտապանի գույքի հետախուզման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը:

2. Կատարողական վարույթներով պարտապանի գույքի հետախուզման նպատակով տեղեկատվություն ստանալու համար ԴԱՀԿԱ ծառայությունը դիմում է Պետական կոմիտեի աշխատակազմի Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանմանը հարցումով` համաձայն N 1 ձևի:

3. Պետական կոմիտեն ԴԱՀԿԱ ծառայությունից հարցումը ստանալուց հետո Պետական կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հիման վրա յոթ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և ԴԱՀԿԱ ծառայություն է ուղարկում հարցման պատասխանը` համաձայն N 2 ձևի:

4. Պարտապանի անվամբ գրանցված գույքի առկայության դեպքում Պետական կոմիտեի աշխատակազմի Տեղեկատվական կենտրոնը ծանուցում է համապատասխան տարածքային ստորաբաժանմանը, մինչև գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում ստանալը, գործառույթներ կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ:

5. ԴԱՀԿԱ ծառայությունը ապահովում է պետական կոմիտեից պարտապանի գույքի և գույքային իրավունքների նկատմամբ ստացված տեղեկատվության ըստ պատկանելության օգտագործումը և բացառում է տեղեկատվության ոչ նպատակային տարածումը:

 

 

 

Ձև 1

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ

_________________________________

անունը, ազգանունը                    

 

                        

ՀԱՐՑՈՒՄ ___________________________________

                       կատարողական վարույթի համարը

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ oրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և

6-րդ մասերով` խնդրում եմ հայտնել ______________________________________________

                                                            ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային

__________________________________________________________________________

                 տվյալները, բնակության (հաշվառման) վայրը (իրավաբանական անձի անվանումը և ՀՎՀՀ)

 

անվամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեփականություն գրանցված է, թե ոչ: Գրանցված լինելու դեպքում տրամադրել տեղեկատվություն և ծանուցել համապատասխան տարածքային ստորաբաժանմանը, մինչև գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում ստանալը, գործառույթներ կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ:

Միաժամանակ խնդրում եմ տեղեկություններ տրամադրել նշված անձին սեփականության իրավունքով պատկանած, սակայն վերջին վեց ամսվա ընթացքում օտարված անշարժ գույքի մասին:

 

Հարկադիր կատարող`

_____________________

ստորագրությունը

_________________

ազգանունը

 

 

 

Ձև N 2

ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ __________________________

ստորաբաժանման անվանումը,   

__________________________

պաշտոնը, անունը, ազգանունը    

                                       

ՀԱՐՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ __________________________

                                                          կատարողական վարույթի համարը

_______________________________________________________________________

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, բնակության

(հաշվառման) վայրը (իրավաբանական անձի անվանումը և ՀՎՀՀ)

 

NN

Անշարժ գույքի հասցեն

Սեփականության ձևը, բաժնի չափը (եթե բաժնային է)

Համասեփականա-

տերերի, անունը,

ազգանունը, հայրանունը (իրավաբանական

անձի անվանումը)

Անշարժ

գույքի

գործառնական

նշանակությունը

Շենքերի (շինութ.) ընդհանուր մակերեսը

Բնակելի մակերեսը

Հողամասի մակերեսը

Սահմանա-

փակումները

1.

                
                 

2.

               
                 

Տեղեկություններ վերջին վեց ամսվա ընթացքում օտարված անշարժ գույքի մասին

NN

Անշարժ գույքի հասցեն

Սեփականության ձևը, բաժնի չափը (եթե բաժնային է)

Անշարժ գույքը ձեռք բերողի անունը, ազգանունը, հայրանունը (իրավաբանական անձի անվանումը)

Անշարժ գույքի գործառնական նշանակությունը

Շենքերի (շինութ.) ընդհանուր մակերեսը

Բնակելի մակերեսը

Հողամասի մակերեսը

Գործարքի տեսակը, ամսաթիվ, ամիս, տարի

1.

               

 

               

2.

               
                 

 

Ստորաբաժանման ղեկավար`

  

_________________

ստորագրությունը

________________________

ազգանունը