| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի օգոստոսի 1-ին
Պետական գրանցման համարը 1001664 |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| «18» հուլիսի 2016թ. N 128-Ն |
«01» օգոստոսի 2016թ. N 69-Ն |
ք. Ստեփանակերտ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի դրույթների կատարումն ապահովելու նպատակով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե ՆՔ`
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 28-ի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարտապանի գույքի և գույքային իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 105/Կ-Ն և թիվ 100-Ն հրամանը:
|
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի
2016 թվականի հուլիսի 18-ի N 128-Ն
և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարի 2016 թվականի
օգոստոսի 1-ի N 69-Ն համատեղ հրամանի |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
1. Կատարողական վարույթներով պարտապանի գույքի հետախուզման նպատակով տեղեկատվություն ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ ԴԱՀԿ ծառայություն) էլեկտրոնային եղանակով հարցում է (Ձև 1) կատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության (այսուհետ՝ անշարժ գույքի կադաստրի վարչություն) տեղեկատվական բաժին (այսուհետ՝ տեղեկատվական բաժին):
2. Տեղեկատվական բաժինը ԴԱՀԿ ծառայությունից էլեկտրոնային եղանակով հարցումը ստանալուց հետո տեղեկատվական բազայում տվյալ պահին առկա տեղեկատվության հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և ԴԱՀԿ ծառայությանն էլեկտրոնային եղանակով ուղարկում է հարցման պատասխանը (Ձև 2):
3. Սույն կարգի 1-ին և 2-րդ կետերում նշված հարցումը և պատասխանն ուղարկվում են ԴԱՀԿ ծառայությունում և անշարժ գույքի կադաստրի վարչությունում տեղադրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «MULBERRY» համակարգով (այսուհետ՝ «MULBERRY» համակարգ)՝ հարցման և պատասխանի բնօրինակի տեսաներածված տարբերակը ուղարկելու միջոցով: «MULBERRY» համակարգով ստացված հարցման և պատասխանի տպագրված օրինակի ճշտությունը վավերացվում է այն ստացած պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով և կցվում համապատասխան գործին կամ կատարողական վարույթին:
4. ԴԱՀԿ ծառայությունն ապահովում է տեղեկատվական բաժնից պարտապանի գույքի նկատմամբ ստացված տեղեկատվության ըստ պատկանելության օգտագործումը և բացառում է տեղեկատվության ոչ նպատակային տարածումը:
5. ԴԱՀԿ ծառայության կողմից պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին կամ պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշումները (այսուհետ՝ որոշում) և կից գրությունները սահմանափակումը գրանցող անշարժ գույքի կադաստրի վարչության համապատասխան բաժին են ուղարկվում միաժամանակ էլեկտրոնային և փաստաթղթային եղանակներով:
6. Սահմանափակումը գրանցող անշարժ գույքի կադաստրի վարչության բաժինը, որոշումը և կից գրությունն էլեկտրոնային եղանակով ստանալուց հետո, անմիջապես կատարում է համապատասխան պետական գրանցում՝ այդ մասին էլեկտրոնային եղանակով իրազեկելով ԴԱՀԿ ծառայությանը:
7. Սույն կարգի 5-րդ կետում նշված որոշումը, կից գրությունը և 6-րդ կետով նախատեսված իրազեկումը էլեկտրոնային եղանակով ուղարկվում են՝ դրանց բնօրինակների տեսաներածված տարբերակները «MULBERRY» համակարգով ուղարկելու միջոցով:
8. Սույն կարգի 5-րդ կետում նշված որոշման և կից գրության փաստաթղթային տարբերակները ուղարկվում են փոստի կամ առձեռն հանձնելու միջոցով:
9. Պարտապանի և գույքի նույնականացումն ապահովելու նպատակով ԴԱՀԿ ծառայությունը հարցման և որոշման մեջ պետք է պարտադիր լրացնի պարտապանի և գույքի վերաբերյալ օրենքով պահանջվող բոլոր տվյալները, ինչպես նաև հայտնի այն տվյալները որոնք կհեշտացնեն պարտապանի կամ գույքի նույնականացումը:
10. ԴԱՀԿ ծառայության հարցման և որոշման կատարման հետ կապված այլ գրագրությունները կատարվում են սույն կարգով նախատեսված համապատասխան եղանակներով:
| |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ |
__________________________________
անունը, ազգանունը
ՀԱՐՑՈՒՄ ________________________________________
կատարողական վարույթի համարը
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ oրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով` խնդրում եմ հայտնել ____________________________________________________________________________________________
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,անձնագրային
____________________________________________________________________________________________
տվյալները, բնակության (հաշվառման) վայրը (իրավաբանական անձի անվանումը և ՀՎՀՀ)
անվամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում uեփականություն գրանցված է, թե ոչ: Գրանցված լինելու դեպքում տրամադրել տեղեկատվություն:
Միաժամանակ խնդրում եմ տեղեկություններ տրամադրել նշված անձին սեփականության իրավունքով պատկանած, սակայն վերջին վեց ամսվա ընթացքում օտարված անշարժ գույքի մասին:
|
Հարկադիր կատարող` ________________
ստորագրությունը |
|
_________________
ազգանունը |
| |
ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ
ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ |
_______________________________________
ստորաբաժանման անվանումը,
____________________________________________
պաշտոնը, անունը, ազգանունը
ՀԱՐՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ _______________________________
կատարողական վարույթի համարը
_____________________________________________________________________________________________
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը (իրավաբանական անձի անվանումը և ՀՎՀՀ)
|
NN |
Անշարժ գույքի հասցեն |
Սեփականության ձևը, բաժնի չափը (եթե բաժնային է) |
Համասեփականատերերի անունը, ազգանունը, հայրանունը (իրավաբանական անձի անվանումը) |
Անշարժ գույքի գործառնական նշանակությունը |
Շենքերի (շինութ.) ընդհանուր մակերեսը |
Բնակելի մակերեսը |
Հողամասի մակերեսը |
Սահմանա-փակումները |
|
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տեղեկություններ վերջին վեց ամսվա ընթացքում օտարված անշարժ գույքի մասին |
|
NN
|
Անշարժ գույքի հասցեն |
Սեփականության ձևը, բաժնի չափը (եթե բաժնային է) |
Անշարժ գույքը ձեռք բերողի անունը, ազգանունը, հայրանունը (իրավաբանական անձի անվանումը) |
Անշարժ գույքի գործառնական նշանակությունը |
Շենքերի (շինութ.) ընդհանուր մակերեսը |
Բնակելի մակերեսը |
Հողամասի մակերեսը |
Գործարքի տեսակը, ամսաթիվը, ամիսը, տարին |
|
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| Տեղեկատվական բաժնի վարիչ` |
|
____________________
ստորագրություն |
|
____________________
անուն,ազգանուն |