Համարը 
թիվ 78/Կ-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.10.27/14(20)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
16.09.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.09.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.02.2010

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 03-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«06» հոկտեմբերի 2009թ.

պետական գրանցման համարը 20109114

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Հ Ր Ա Մ ԱՆ

 

«16» սեպտեմբերի 2009թ.

թիվ 78/Կ-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 03-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 49-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածների պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008 թվականի հունվարի 9-ի «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» թիվ 03-Կ հրամանով հաստատված ցանկի «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնում կատարել հետևյալ լրացումները.

1) աղյուսակի 16-րդ և 18-րդ կետերում «Կադաստրային քարտեզների» բառերից հետո ավելացնել «, պետական կամ համայնքային հիմնարկների և պետական կամ համայնքային մասնակցությամբ իրավաբանական անձանց կողմից ներկայացված նյութերի» բառերը:

2) աղյուսակում ավելացնել 28-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

 

«

28

Պետական կամ համայնքային հիմնարկների և պետական կամ համայնքային մասնակցությամբ իրավաբանական անձանց կողմից ներկայացված նյութերի յուրաքանչյուր տեսաներածված էջի համար

400 դրամ

 

 

»:

 

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 

 

Համաձայնեցված է

ԼՂՀ փոխվարչապետ,

ֆինանսների նախարար

 

                                 Ս.Թևոսյան

 

«25» սեպտեմբերի 2009թ.

Հաստատված է

ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ

 

                                        Ա. Խաչատրյան

 

«16» սեպտեմբերի 2009թ.