Համարը 
թիվ 03-Կ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.29/05(77)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
09.01.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.02.2010

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

 ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«18» հունվարի 2008թ.

Գրանցման համարը 807

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«09» հունվարի 2008թ.

թիվ 03-Կ

ք.Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկ»-ը համաձայն հավելվածի:

2. Սահմանված կարգով վճարների ցանկը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն` համաձայնեցման:

3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, հաշվապահական հաշվառման և անշարժ գույքի գրանցման բաժինների պետերի վրա:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

6. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի 1-ից:

 

 

Համաձայնեցված է

ԼՂՀ ֆինանսների նախարար

Ս.Թևոսյան

«09» հունվարի 2008թ.

                                            

Հաստատված է

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ

Վ.Ալեքսանյան

«09» հունվարի 2008թ

 

 

 

Հավելված

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

«14» հունվարի 2008թ.

թիվ 03-Կ հրամանի

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, պետական, համայնքային, ոչ պետական հիմնարկների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող կամ օգտագործման իրավունքով տրամադրված, գրավադրված, սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հաշվառում, գնահատում:

1. ՉԱՓԱԳՐՈՒՄ

ա) Բնակելի նպատակային նշանակության շենքերի և շինությունների չափագրում` 1 քմ

15 դրամ

բ) Հասարակական, արտադրական նպատակային նշանակության շենքերի և շինությունների չափագրում` 1 քմ

25 դրամ

գ) Հողամասերի (բացառությամբ գյուղ. նշանակության, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի) չափագրում` յուրաքանչյուր 100 քմ

300 դրամ

դ) Հողամասերի (բացառությամբ գյուղ. նշանակության, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի) 10 հեկտարից ավելի հողերի չափագրում հանութագրման եղանակով` յուրաքանչյուր հաջորդ 10000 քմ

6000 դրամ

ե) Գյուղատնտեսական նշանակության, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի չափագրում` յուրաքանչյուր 1000 քմ

100 դրամ

զ) Գյուղատնտեսական նշանակության, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի 10 հեկտարից ավելի հողերի չափագրում հանութագրման եղանակով` յուրաքանչյուր հաջորդ 10000 քմ

2000 դրամ

է) Գծային կառույցների (ցանկապատեր, պարիսպներ, հենապատեր և այլն) չափագրում, յուրաքանչյուր 1 գծամետրը

3 դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների յուրաքանչյուր միավորի համար`

ա) 130-ից մինչև 500 քմ մակերեսով

2500 դրամ

բ) 500-ից մինչև 1000 քմ մակերեսով

5000 դրամ

գ) 1000-ից մինչև 5000 քմ մակերեսով

15000 դրամ

դ) 5000-ից մինչև 10000 քմ մակերեսով

30000 դրամ

ե) 10000 քմ-ից ավել մակերեսով

60000 դրամ

 

 

 

 

 

 

Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած և քարտեզագրված տվյալների մուտքագրման և թվայնացման համար չափագրման (տեղազննության) աշխատանքների համար գանձվող վճարներին գումարվում է մուտքագրման և թվայնացման համար վճարը` յուրաքանչյուր միավորի համար 530 դրամ:

 

2. ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

ա) Անշարժ գույքի սահմանված մասշտաբով (A3, A4 ֆորմատի) հատակագծի կազմում (բացառությամբ գյուղ. նշանակության, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի) 1 թերթը

1000 դրամ

բ) A3, A4 ֆորմատի յուրաքանչյուր լրացուցիչ ներդիրի (հատակագիծ) համար

600 դրամ

գ) Գյուղատնտեսական նշանակության հողերի, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի սահմանված մասշտաբով (A3, A4 ֆորմատի) հատակագծի կազմում` 1 թերթը

500 դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

3. ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

ա) Շենքերի և շինությունների յուրաքանչյուր միավորի գնահատում

350 դրամ

բ) Հողամասերի յուրաքանչյուր միավորի գնահատում

350 դրամ:

 

 

 

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

1

Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և

սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության

տրամադրում (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի)

6000 դրամ

2

Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված առանձին իրավունքների և

սահմանափակումների (որոշում, վճիռ, դատավճիռ և այլն) վերաբերյալ

տեղեկատվության տրամադրում

500 դրամ

3

Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ

գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական

տեղեկատվության տրամադրում

500 դրամ

4

Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ

գրանցված առանձին իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ

տեղեկատվության տրամադրում

200 դրամ

5

Սերվիտուտի վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

6

Գրավի, հիփոթեքի առկայության վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

7

Անշարժ գույքի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

8

Կադաստրային արժեքի վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

9

Ընդհանուր սեփականության դեպքում, սեփականատերերի թվի, բաժնեմասի

չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

10

Անավարտ (կիսակառույց) շինությունների և մելիորատիվ նախապատրաստվող

հողերի, համապատասխանաբար, ըստ ավարտվածության չափանիշերի վերաբերյալ

տրվող տեղեկանք

500 դրամ

11

Շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ

տեղեկատվության տրամադրում

500 դրամ

12

Անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

1000 դրամ

13

Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի

քսերոպատճենի յուրաքանչյուր էջի համար

50 դրամ

14

Կադաստրային քարտեզներում արտահայտված տեղեկատվության տրամադրում

Բազային շերտերում (1) արտահայտված տեղեկատվություն (1 հա)

ա) Ստեփանակերտ քաղաք

բ) Քաղաքային համայնքների (Ստեփանակերտ քաղաքի տարածքից բացի)

կառուցապատված հատվածներ

գ) Գյուղական համայնքների կառուցապատված հատվածներ

դ) Քաղաքային (Ստեփանակերտ քաղաքի տարածքից բացի) և գյուղական

համայնքների չկառուցապատված հատվածներ և այլ տարածքներ

 

 

3500 դրամ

3000 դրամ

 

1500 դրամ

 

500 դրամ

15

Թեմատիկ շերտերում (2) արտահայտված տեղեկատվություն (1 շերտ)

ա) յուրաքանչյուր համայնք

500 դրամ

16

Կադաստրային քարտեզների պատճենների ստացում (տպագրություն)

Յուրաքանչյուր օրինակի արժեքը, գունավոր

ա) A0 (1.2 x 0.9 մ) ֆորմատ

բ) A1 ֆորմատ

գ) A2 ֆորմատ

դ) A3 ֆորմատ

ե) A4 ֆորմատ

 

 

5000 դրամ

2500 դրամ

250 դրամ

625 դրամ

300 դրամ

17

Կադաստրային քարտեզների պատճենավորում էլեկտրոնային կրիչների վրա

Յուրաքանչյուր պատճենի արժեքը

ա) ճկուն սկավառակի վրա

բ) կոմպակտ սկավառակի վրա

 

 

500 դրամ

1000 դրամ

18

Կադաստրային քարտեզների քսերոպատճենների յուրաքանչյուր թերթի համար

ա) A0 (1.2 x 0.9 մ) ֆորմատ

բ) A1 ֆորմատ

գ) A2 ֆորմատ

դ) A3 ֆորմատ

ե) A4 ֆորմատ

600 դրամ

300 դրամ

150 դրամ

75 դրամ

30 դրամ

19

1:10 000-1:1000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների յուրաքանչյուր

անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը (գունավոր)

6000 դրամ

20

1:500-1:10000 մասշտաբների տեղագրական հատակագծերի յուրաքանչյուր

անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը (սև-սպիտակ)

2000 դրամ

21

1:10 000-1:1000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների և 1:500-1:10 000

մասշտաբների տեղագրական հատակագծերի անվանակարգային

(նոմենկլատուրային) թերթի յուրաքանչյուր քսերոպատճենի համար

1000 դրամ

22

Յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատների (աբսցիս, օրդինատ,

բարձրություն) համար

1000 դրամ

23

Անշարժ գույքի միավորի (հողամաս, շենք, շինություն) յուրաքանչյուր

շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատի (աբսցիս, օրդինատ) համար

100 դրամ

24

1:500-1:1000 000 մասշտաբի տեղագրական հատակագծերի և

քարտեզների յուրաքանչյուր անվանակարգային /նոմենկլատուրային/ թերթը

ա) ռաստերային ֆորմատով

բ) վեկտորային ֆորմատով

 

 

4000 դրամ

80000 դրամ

25

Օդալուսանկար (18x18 կամ 23x23սմ) ցանկացած մասշտաբի, ռաստերային

ֆորմատով

1500 դրամ

26

Տիեզերական նկար 1մ և ավելի պակաս թույլատրելիություն ունեցող, ռաստերային

ֆորմատով, 1կմ2

12000 դրամ

27

Տիեզերական նկար 1մ-ից ավելի թույլատրելիություն ունեցող, ռաստերային

ֆորմատով, 1կմ2

3000 դրամ

 

1. Կադաստրային քարտեզներում բազային է հանդիսանում անշարժ գույքը պատկերող շերտը, որը բաղկացած է երկու ենթաշերտերից (հողամասեր, շենքեր և շինություններ):

2. Կադաստրային քարտեզներում թեմատիկ են հանդիսանում անշարժ գույքի որակական բնութագրությունները պատկերող շերտերը: Թեմատիկ շերտերն են` հողերի նպատակային նշանակության, շենքերի և շինությունների նպատակային նշանակության, անշարժ գույքի սեփականության սուբյեկտների, կոմունիկացիաների և այլն: Յուրաքանչյուր թեմատիկ շերտ բաղկացած է երկու և ավելի ենթաշերտերից:

3. Մեկ գույնով տպագրության դեպքում 16 ա) - ե) կետերում բերված վճարների համար կիրառվում է 0.4 գործակից:

4. «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23 կետերով նախատեսված տեղեկատվության տրամադրումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:

Պատվիրատուի պահանջով այն կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 1-ին և 2-րդ աշխատանքային օրը` համապատասխանաբար կիրառելով 3 և 2 գործակիցներ:

Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քսերոպատճենների տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմումի ներկայացման օրը:

Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և հատակագծի տրամադրում

Անշարժ գույքի վերաբերյալ միավորման, բաժանման և այլ բնույթի մասնագիտական եզրակացությունը և հատակագիծը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի համար գանձվում է 5000 դրամ:

 

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐՄԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐ

 

1

Անշարժ գույքի` հողամասի (բացառությամբ բնակելի նպատակային նշանակության

շենքերի, շինությունների և դրանց շինարարության ու սպասարկման համար

հատկացված հողամասերի (այդ թվում` տնամերձ հողամասերի), գյուղատնտեսական նշանակության հողերի, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային

հողերի) և դրանց վրա ամրակայված շենքերի և շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար`

ա) օտարում (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ

գործարքներ),

բ) կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն, առանձին իրավունքների գրանցում

գ) վարձակալություն (ենթավարձակալություն),

դ) անհատույց օգտագործում,

ե) գրավ, հիփոթեք,

զ) ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

է) սերվիտուտներ,

ը) այլ գույքային իրավունքներ

13000դրամ

2

Բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների և դրանց

սպասարկման համար հատկացված հողամասերի (այդ թվում` տնամերձ հողամասերի) նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար`

ա) օտարում (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ գործարքներ),

բ) կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն, առանձին իրավունքների գրանցում

գ) վարձակալություն (ենթավարձակալություն),

դ) անհատույց օգտագործում,

ե) գրավ, հիփոթեք,

զ) ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

է) սերվիտուտներ,

ը) այլ գույքային իրավունքներ

7000 դրամ

2.1

Միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի

միջոցների հաշվին կառուցված, պետության կամ համայնքի անվամբ գրանցված և

քաղաքացիներին փոխանցված բազմաբնակարան շենքերի բնակարանների,

անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար

1000 դրամ

3

Գյուղատնտեսական նշանակության հողերի, հատուկ պահպանվող տարածքների

հողերի, անտառային հողերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար`

ա) օտարում (առքուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ գործարքներ),

բ) կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն, առանձին իրավունքների գրանցում

գ) վարձակալություն (ենթավարձակալություն),

դ) անհատույց օգտագործում,

ե) գրավ, հիփոթեք,

զ) ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

է) սերվիտուտներ,

ը) այլ գույքային իրավունքներ

1000 դրամ

4

Անշարժ գույքի` հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության

հողամասերի) և դրանց վրա ամրակայված շենքերի և շինությունների նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար

1000 դրամ

5

Գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների

սահմանափակումների պետական գրանցման համար

500 դրամ

6

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների կամ

նախկինում գույքագրման մարմինների կողմից տրված սեփականության իրավունքը

հաստատող փաստաթղթերի կրկնօրինակ տալու համար`

ա) սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական,

բ) վարձակալության իրավունքի գրանցման վկայական,

գ) գրավի, հիփոթեքի գրանցման վկայական,

դ) գույքային թերթ,

ե) սեփականության վկայագիր,

զ) սեփականության վկայական,

է) տեխնիկական անձնագիր

5000 դրամ

4000 դրամ

4000 դրամ

3000 դրամ

3000 դրամ

3000 դրամ

3000 դրամ

7

Շարժական գույքի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի

գրանցում կատարելու համար

1000 դրամ

8

Անշարժ գույքի հասցեների գրանցում կատարելու և գրանցված հասցեների

փոփոխություն կատարելու համար

1000 դրամ

9

Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում միավոր անշարժ գույքի

հաշվառման /գույքագրում, չափագրում/, գնահատման և իրավունքների առաջին

պետական գրանցման համար

2000 դրամ

 

Պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են 12-րդ աշխատանքային օրը, առանց գործակից կիրառելու:

Պատվիրատուի պահանջով անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցումը կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 8-րդ և 5-րդ աշխատանքային օրը, գրանցման նպատակով իրականացված չափագրման (տեղազննության), գնահատման և կամերալ աշխատանքների համար սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 2 և 3 գործակիցներ:

Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին առաջին պետական գրանցման հավաստագրի տրման օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, որից հետո այն իրականացվում է վճարովի, սեփականատիրոջ, օգտագործողի միջոցների հաշվին:

Ուժը կորցրած համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 23.10.2002 թվականի «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» թիվ 54-01/01 հրամանը: